Նատօ
ՆԱՏՕ-ի փորձագետները անցկացրել են վերապատրաստման դասընթացի հերթական փուլը
ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» 2019թ. համագործակցության պլանի համաձայն՝ նոյեմբերի 18-ից 21-ը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում ՆԱՏՕ-ի փորձագետների կողմից անցկացվել է ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի 3-րդ փուլը: Ամփոփվել են ծրագրի նախորդ փուլերի շրջանակում իրականացված աշխատանքները, ՀՀ ՊՆ…
Թրամփն ու Մակրոնը քննարկել են Իրանի նկատմամբ հետագա քայլերը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Իրանը, Սիրիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը դեկտեմբերի սկզբին տեղի է ունենալու Լոնդոնում: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ղեկավարները քննարկել են հետագա քայլերն…
Մեզ պետք է պատրաստվել անկանխատեսելիին․ Ստոլտենբերգ
Ժամանակակից աշխարհում ՆԱՏՕ գլխավոր մարտահրավերը անկանխատեսելիությունն է։ Այս մասին ГОЛОС АМЕРИКИ-ի հետ հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ սառը պատերազմի ժամանակ հստակ էր, թե որն է մարտահրավերը։ Հիմա ավելի շատ են տարբեր սպառնալիքներն ու մարտահրավերները։ «Դժվար է կանխատեսել։ Դժվար է կանխատեսել չկանխատեսվածը։ Ինչևէ, մեզ պետք է պատրաստվել անկանխատեսելիին։ Ահա թե ինչու…
Ձգտում ենք կառուցողական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ․ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար
Մոսկվայի համար երկխոսության դիվանագիտական կապուղիները բաց են, ՆԱՏՕ-ն ձգտում է ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։ Նշենք, որ Ստոլտենբերգն այցով ԱՄՆ-ում է, որտեղ ելույթ է ունեցել Foreign Policy հանդեսի կազմակերպած միջոցառմանը: «Այժ դժվարին ժամանակներում մենք պետք է խուսափենք վրիպումներից ու թյուրիմացություններից: Եվ մեզ հարկավոր է վերականգնել…
Անկարան կարծես հեռանում է ՆԱՏՕ-ից․ Պենտագոնի ղեկավար
Կարևոր է, որ Թուրքիան վերադառնա մեր շարքերը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը։ Նա նշել է, որ Անկարան կարծես հեռանում է ՆԱՏՕ-ից՝ կապված Ռուսաստանից սպառազինության մատակարարումների մասին համաձայնագրի և Սիրիա ներխուժման հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ «Մեզ անհրաժեշտ է, որ Թուրքիան վերադառնա մեր շարքերը։ Նրանք լավ դաշնակիցներ էին երկար տարիներ, այդ թվում…
S-400-ների հարցում համաձայնություն չի եղել․ AP
Չնայած նրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավաստիացնում էր, թե ինքն ու իր թուրք գործընկերը «շատ լավ ընկերներ են», Սպիտակ տանը նրանց հանդիպումը չի կարողացել լուծել խնդիրը, որն այդքան ուժգին սրել էր ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև հարաբերությունները: Այս մասին հաղորդում է AP-ն: Թրամփն ու Էրդողանը ավարտել են հանդիպումը՝ համաձայնության չհասնելով ռուսական S-400 համակարգերը գնելու և…
Մակրոնն ու Թրամփը հանդիպում կունենան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն դեկտեմբերի 4-ին Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Մակրոնը Twitter-ի էջում նշել է, որ Թրամփի հետ հոյակապ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ քննարկել է Սիրիայի, Իրանի և ՆԱՏՕ-ի հարցերը: «Մենք պայմանավորվել ենք շատ հարցերի շուրջ և կհանդիպենք ՆԱՏՕ-ի լոնդոնյան գագաթնաժողովից առաջ»,-հավելել է նա:…
Մակրոնը զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ն «մահանում է» ԱՄՆ-ի պատճառով
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը նախազգուշացրել է եվրոպական երկրներին, որ ՆԱՏՕ-ն «մահանում է» Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Միացյալ Նահանգների։ Նրա տեսակետը անմիջապես մերժվել է Գերմանիայի և ողջունվել՝ Ռուսաստանի կողմից։ Երեկ The Economist-ին տված հարցազրույցում Մակրոնը նաև կասկած է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի Կանոնադրության 5-րդ հոդվածի վերաբերյալ, ըստ որի՝ դաշինքի անդամներից որևէ մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում…
ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում կարևորը համբերությունն է․ Ղարիբաշվիլի
Վրաստանի բնակչությունը պետք է իրատեսական սպասելիքներ ունենա Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հեռանկարներից: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված ՆԱՏՕ-ի 13-րդ համաժողովի արդյունքները: «Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերություններին և այդ դաշինքից մեր սպասելիքներին, ապա մենք պետք է մեր երկրի քաղաքացիների մոտ ճիշտ ակնկալիքներ ձևավորենք: Չի կարելի…
Բոլոր դաշնակիցները համաձայնել են, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին: Այս մասին նա ասել է «1+1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: «Բոլոր դաշնակիցները համաձայնել են, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ: Մոնտենեգրոն անդամակցել է ՆԱՏՕ-ին ընդամենը 2 տարի առաջ, Հյուսիսային Մակեդոնիան կանդամակցի մի քանի ամսից: Լեհաստանը, մերձբալթյան երկրները նույնիսկ երազում չէին կարող պատկերացնել, որ կդառնան ՆԱՏՕ-ի…
Թուրքիան չի հեռացվի ՆԱՏՕ-ից․ Ստոլտենբերգ
Սիրիայում ձեռնարկված գործողությունների պատճառով Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմից չի հեռացվի: Այս մասին գերմանական Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։ «Ի տարբերություն ԵՄ-ի՝ մենք անդամների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմներ չունենք: Հյուսիսատլանտյան դաշինքն այն հարթակն է, որտեղ մտքերի ազնիվ և բաց փոխանակություն կարող է կազմակերպվել անդամ պետությունների միջև»,-նշել է Ստոլտենբերգը:…
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը ազդանշան է համարել Վրաստանի համար
ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը ցույց է տալիս, որ դաշինքի դռները բաց են, և նա կշարունակի Վրաստանին աջակցել այդ ճանապարհին: Այդ մասին Սկոպիեի հետ արձանագրության ստորագրման արարողությունից հետո հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Մակեդոնիան և դաշինքի անդամ 29 երկրների ներկայացուցիչները փետրվարի 6-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում արձանագրություն են ստորագրել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անդամակցության վերաբերյալ: Լրագրողներն Ստոլտենբերգին…










