Շրի Լանկա
Շրի Լանկան օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին
Շրի Լանկան հարավում գտնվող Համբանտոտա քաղաքից 15 կմ հեռավորության վրա գտնվող Mattala Rajapaksa միջազգային օդանավակայանի (MRIA) կառավարումը կփոխանցի ռուսական «Շրջանների օդանավակայաններ» և հնդկական Shaurya Aeronautics Ltd-ի կառավարմանը։ Այս մասին հայտնել է Daily Mirror թերթը։ ԶԼՄ-ի տեղեկություններով՝ օդանավակայանը 30 տարի ժամկետով ռուսական և հնդկական ընկերությունների արտաքին կառավարմանը հանձնելու մասին որոշումը կայացվել է Շրի Լանկայի կաբինետի ուրբաթ…
Շրի Լանկան նոր նախագահ ունի
Շրի Լանկայի նախագահի պաշտոնակատար Ռանիլ Վիքրամասինգհեն ընտրվել է երկրի նախագահ: Այդ մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Մահինդա Յապա Աբեիվերդանան: Նա ընտրվել է 134 ձայնով։
Շրի Լանկայում բախումներից տուժել է ավելի քան 80 մարդ
Շրի Լանկայում զանգվածային փողոցային բողոքի ցույցի մասնակիցների և ոստիկանության և զինվորականների միջև բախումների արդյունքում տուժել է ավելի քան 80 մարդ, երբ ցուցարարները փորձել են գրավել վարչապետի գրասենյակը և երկրի խորհրդարանի համալիրը։ Հայտնում է Daily Mirror-ը։ Տեղեկության համաձայն՝ 84 մարդ տեղափոխվել է մայրաքաղաք Կոլոմբոյի հիվանդանոցներ։ Այս թվից կեսը (42 մարդ) վիրավորվել է ցուցարարների կողմից խորհրդարանի համալիր…
Շրի Լանկայի նախագահը ռազմական ինքնաթիռով երկրից փախել է
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան ռազմական ինքնաթիռով փախել է երկրից՝ տնտեսական ճգնաժամի պատճառով զանգվածային բողոքի ցույցերի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Երկրի ռազմաօդային ուժերը հաստատել են, որ 73-ամյա Ռաջապակսան իր կնոջ և անվտանգության ծառայության երկու աշխատակցի հետ մեկնել է Մալդիվներ: Ռաջապակսայի փախուստը վերջ է դրել ընտանեկան դինաստիային, որը տասնամյակներ շարունակ կառավարել է Շրի Լանկայում:…
Շրի Լանկան հայտարարեց դեֆոլտի մասին
Շրի Լանկայի բնակչությունն ու առհասարակ երկիրը հայտնվել են ծանր իրավիճակում։ Այն աստիճանի, որ երկրի կառավարությունը հայտարարել է դեֆոլտի մասին։ Դեֆոլտի մասին տարածվել է պաշտոնական հայտարարություն։ Բանն այն է, որ երկրի ղեկավարությունն ունակ չէ մարել երկրի 51 միլիարդ դոլարի արտաքին պարտքը։ Դեֆոլտի մասին հայտարարել է այն բանից հետո, երբ երկրում ներմուծման համար գումար չի մնացել։ Այս…
Հեղեղումներ Շրի Լանկայում․ կան զոհեր ու վիրավորներ
Շրի Լանկայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են գրանցվել, որի հետևանքով տասից ավել մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վիրավոր է, կա նաև անհայտ կորած։ Այս մասին տեղեկացնում է Xinhua գործակալությունը։ Նշվում է, որ ջրհեղեղների պատճառով մահացել է առնվազն 14 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել առնվազն 22-ը։ Նշվում է նաև, 100 հազարից ավել ընտանիքների տուժելու…
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր ներդրումը կունենա Հայաստանի ու…
Հնդկաստանում, Բանգլադեշում, Նեպալում և Շրի Լանկայում ՀՀ դեսպանը հետ է կանչվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Մարտիրոսյանը հետ է կանչվել Հնդկաստանում, Բանգլադեշում, Նեպալում և Շրի Լանկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ հետ կանչել Հնդկաստանի Հանրապետությունում, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Շրի Լանկայի Ժողովրդավարական…
Աղետ. 4000000 դելֆինների բռնել են թունա ձուկ որսալիս
Համաձայն Endangered Species Research պարբերականում հրապարակված հետազոտության՝ վերջին տասնամյակում Հնդկական օվկիանոսում դելֆինների թիվը կրճատվել է ավելի քան 80%-ով: Շուրջ 4 000 000 այդ կենդանիներից բռնել են թունա ձուկ որսալիս: 2006 թվականին շուրջ 100 000 կետաձեւերի, հիմնականում դելֆինների, որսացել են կոմերցիոն ցանցերով: Ընդ որում՝ 20119 թվականի ցուցանիշները կազմում են շուրջ 80 000 կետաձեւ: Ընդ որում՝ հետազոտության…
ԱՄՆ-ն ցանկանում է Շրի Լանկայի հետ ռազմական համաձայնագիր կնքել
ԱՄՆ-ը ցանկանում է համաձայնագիր կնքել Շրի Լանկայի հետ հատուկ նշանակության զորքերի միջև համագործակցության մասին բյուրոկրատիայից խուսափելու համար և մտադիր չէ երկրի տարածքում տեղակայել իր ռազմաբազան: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է Շրի Լանկայում ԱՄՆ-ի դեսպան Էլեյնա Թեփլիցը: Դեսպանն այս հայտարարությունով նպատակ ուներ ցրել երկու երկրների զինված ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի շուրջ ստեղծված անհանգստությունը:…
Շրի Լանկան 43 տարվա մեջ առաջին անգամ մահապատժի համար դահիճների կվարձի
Շրի Լանկան 43 տարվա մեջ առաջին անգամ 4 մահապատժի նախաշեմին 2 դահիճի կվարձի: Այս մասին հաղորդում է BBC-ը: Մահապատժի մասին որոշումն ընդունվել է, երբ 4 մարդու մեղադրել են թմրանյութերի հետ կապված հանցանք կատարելու մեջ: Այդ մահապատիժները կչեղարկեն 1976 թվականից գործող պատժի միջոցի մորատորիումը: Դահիճի պաշտոնի համար փետրվարից թեկնածություն է առաջադրել 1000 մարդ՝ ուժեղ բարոյական որակներով:…
Շրի Լանկայի խորհրդարանը նախազգուշացրել է նախագահին չխոչընդոտել Զատկի օրը ահաբեկչությունների հետաքննությունը
Շրի Լանկայի խորհրդարանը նախազգուշացրել է նախագահ Մայտրիպալա Սիրիսենային չխոչընդոտել Զատկի օրն ահաբեկչությունների առնչությամբ բաց թողնված անվտանգության վերաբերյալ հետաքննությանը։ Այս մասին հաղորդում է AFP-ը: Նախազգուշացումը հնչել էր, երբ Սիրիսենան հայտարարել էր, որ չի համագործակցելու խորհրդարանական հետաքննության հետ և թույլ չի տալու պաշտպանության կամ ոստիկանության ներկայացուցիչներին ցուցմունք տալ խորհրդարանական հանձնաժողովին: «Ցանկացած պետական պաշտոնյա պարտավոր է ցուցմունք տալ»,-Սիրիսենային…
Իսլամ դավանող պաշտոնյաները հրաժարական են տվել Շրի Լանկայում
Շրի Լանկայի կառավարությունում իսլամ դավանող նախարարները հրաժարական են տվել՝ մուսուլմանների վրա հարձակումների ֆոնին: Վերջիններս չեն դադարում ապրիլի վերջին քրիստոնեական եկեղեցիներում իրականացված պայթյուններից հետո։ Այս մասին հաղորդում է AFP-ը: Ըստ տեղեկությունների՝ ընդհանուր առմամբ հրաժարական է տվել 9 մարդ, որոնց մեջ են մի քանի նախարար և 2 նահանգապետ: Ավելի վաղ լանկիական Մուսուլմանական կոնգրեսի ղեկավար Ռաուդ Հակիմը թվիթերյան…
Շրի լանկայում սոցցանցերն արգելափակվել են
Reuters-ի փոխանցմամբ՝ Շրի Լանկայի կառավարությունը որոշել է ժամանակավորապես արգելափակել սոցցանցերը, մասնավորապես Facebook-ն ու WhatsApp-ը, երկրում բռնության աճի պատճառով։ Վերջին դեպքը տեղի է ունեցել մայիսի 12-ն, երբ Facebook –ում ծագած վեճից հետո անհայտ անձինք քարեր են նետել մզկիթների ու մահմեդականներին պատկանող խանութների ուղղությամբ։
Շրի Լանկայում փրկել են փոսն ընկած փղիկների
Շրի Լանկայում փրկել են երկու փոքրիկ փղերի, որոնք ընկել էին փոսը և չէին կարողանում դուրս գալ այնտեղից: Նրանց փրկելու են հասել հարևան բնակավայրերի բնակիչները, քանի որ մայրերը նույնպես չէին կարողանում փրկելձագերին: