շրջակա միջավայր
Ենոքավանում հայտնված կովկասյան ընձառյուծին Ընծա են անվանել
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գառում է կատարել Facebook-ում: Նախարարությունից հայտնում են, որ օրեր առաջ ԵՆոքավանում հայտնված ընձառյուծին անվանակոչել են: «ԸՆԾԱ ԱՆՈՒՆԸ ՇՆՈՐՀՎԱԾ Է Ձայների բացարձակ առավելությամբ (130 Ընծա / 45 Լեո) Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջի հետևորդները Ենոքավանում հայտնված կովկասյան ընձառյուծին շնորհեցին ԸՆԾԱ անունը։ Շնորհավորում ենք բոլորին, քանի որ կովկասյան ընձառյուծի՝ Տավուշի մարզում հայտնվելու…
Ինչպես կանխարգելել անտառային հրդեհները․ խորհուրդներ
ՀՀ շրջակա միջավայրի պաշտոնական կայքը գրում է․ «Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհները տարվա այս ժամանակահատվածում հաճախակիանում են, ինչը պայմանավորված է օդի ջերմաստիճանի բարձրացմամբ ու տեղումների կրճատմամբ։ Կարևոր է զերծ մնալ հրդեհավտանգ իրավիճակներ ստեղծելուց և կանխել կրակի հնարավոր բռնկումն ու տարածումը՝ մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառածածկ հատվածներում։ Անտառային հրդեհների հիմնական պատճառները մարդածին են։ Դրանք…
ՇՄՆ-ն հորդորում է սիրողական ձկնորսության համար դիմում-հայտերն ուղարկել առցանց
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված քաղաքացիներին հորդորում և խնդրում են սիրողական ձկնորսության համար դիմում-հայտերն ուղարկել առցանց: «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի քաղաքացիներ Ելնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի տարածման կանխարգելման տրամաբանությունից, ծանրաբեռնվածությունից և մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է գործառույթներն իրականացնել հեռավար կարգով։ Շրջակա միջավայրի նախարարությունը…
Պաշտոնական․ Էրիկ Գրիգորյանը ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից
Էրիկ Գրիգորյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրմանագրով ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Էրիկ Գրիգորյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանգրում։
Կֆինանսավորվեն այն համայնքները, որոնք նշված կլինեն ՇՄԱԳ-ի մեջ. փոխնախարար
Կֆինանսավորվեն միայն այն համայնքները, որոնք նշված են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մեջ: Այս մասին մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը: Փոխնախարարն ասաց` գնահատականը տալիս է շրջակա…
Հրաժարական է տվել Շրջակա միջավայր նախարարը
«Ազատության» տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը, սակայն, չի մեկնաբանել այս տեղեկությունը։ Նշվում է, որ հրաժարականի պատճառների մասին դեռ հայտնի չէ: Ըստ ընթացակարգի, հրաժարականը պետք է ընդունի վարչապետը:
Սևանի ափերը մաքրվում են
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Facebook-ում գրառում է կատարել: Նախարարությունը հայտնում է` որ շինությունները կքանդվեն սկզբում: «Ո՞ր շինությունները կքանդվեն սկզբում․ Սևանի ափերը մաքրվում են Սևանի ափամերձ տարածքների մաքրումը շենք-շինություններից մտնում է գործնական փուլ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ավարտել է մինչև 1901,5 մետր բացարձակ նիշերում գտնվող ինչպես պետական և համայնքային, այնպես մասնավոր շենք-շինությունների…
«10 միլիոն ծառ» նախաձեռնության ժամկետը հետաձգվել է
Ինչպես գիտեք, Հայաստանում մեկնարկել է նախադեպը չունեցող «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնությունը։ Մենք շարունակում ենք աշխատանքներ տանել այս կարևոր և լայնածավալ նախաձեռնության իրականացման ուղղությամբ։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին նպատակ ունեինք տնկել 10․000․000 ծառ՝ այդպիսով նոր կյանք հաղորդելով մեր երկրին ու հողին, ապահովելով գալիք սերունդների առողջ և մաքուր միջավայրը։ Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված…
Նոր օրինագծով` աղբն այրելու համար պատիժը կազմում է մինչև 800 հազար դրամ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նոր օրինագիծը կարող է էականորեն շտկել իրավիճակը վնասակար արտանետումների ոլորտում և անհամեմատ բարելավել օդի որակը մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքում։ Ներկայացված նոր օրենսդրական նախագծով առաջարկվում է տուգանք սահմանել արտադրությունից, սպառումից, տերևաթափից առաջացած թափոնները բնակավայրերում ու դրանց շրջակայքում կամ դրա համար չնախատեսված վայրերում այրելու համար։ Այս գործողությունները կառաջացնեն նախազգուշացում կամ տուգանքի…
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նվազում է. ՇՄՄՏԿ
Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվական կենտրոնը գրառում է կատարել Facebook-ում և հայտնել, որ կորոնավիրուսային վարակով պայմանավորված, և կառավարության կողմից սահմանված արտակարգդ դրության խիստ միջոցառումներով` մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սկսել է նվազել: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը 2020թ. մարտի 22-ից սկսած նվազում է՝ պայմանավորված #COVID19-ի դեմ պայքարի համար կիրառվող միջոցառումներով Մարտի 22-31 ընկած ժամանակահատվածում ամսվա սկզբի համեմատ…
Արգենտինայում օդի աղտոտվածությունը կտրուկ նվազել է․ TASS
Արգենտինայի կառավարության մամուլի ծառայությունը հայնտում է, որ երկրի մայրաքաղաքում 50%-ով նվազել է օդի աղտոտվածությունը։ Օդի աղտոտվածությունը սկսել է պակասել այն բանից հետո, երբ մայրաքաղաքում կորոնավիրուսի տարածման դեմ մարտի 20-ին սահմանվեց համընդհանուր կարանտին։ Քաղաքի կառավարության գնահատականով՝ օդն ավելի մաքուր է դարձել նախևառաջ ավտոմոբիլային թրաֆիքի զգալի նվազումից։ Երկրում պարտադիր սոցիալական մեկուսացման մասին հրամանագրի համաձայն, անձնական տրանսպորտից կարող…
25 իրավախախտումների արդյունքում շրջակա միջավայրին հասցվել է 4.8 միլիոն դրամի վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 35 դեպք, որից 25 դեպքով հաշվարկվել է 4.869.378 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 30 դեպք, որից 25-ով հաշվարկվել է…
Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Բելառուսի անտառային տնտեսության նախարարի հետ
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք մեծամասամբ վերաբերվում էին անտառվերականգնման, անտառկառավարման և անտառտնկման աշխատանքներին։ Նախարար Գրիգորյանը Վիտալի Դրոժժային է ներկայացրել «10Մ» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանում հոկտեմբերի 10-ին նախատեսվում է տնկել 10 միլիոն ծառ։ Նախարար Գրիգորյանը կարևորել է բելառուս…














