շրջակա միջավայր
Մարդիկ թունավորվում են, այդ տարածքը «Չեռնոբիլի» է վերածվել․ Նաիրա Զոհրաբյան
Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հյուրընկալվել էր ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ներկայացնելու մի շարք հանքավայրերում բնապահպանական իրավիճակը: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վերջերս իրեն ահազանգել են Արծվանիկի պոչամբարի առնչությամբ. «Թունավոր թափոնների առումով այն…
Ձկան օրինական որս ենք թույլ տալու․ Էրիկ Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը վստահեցնում է, որ մինչև տարեվերջ օրենսդրական փաթեթ կընդունվի, որով կհստակեցվի ձկան որսը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե սիգը ապօրինի կերպով շարունակում են վաճառել, մինչդեռ հեղափոխություն է եղել, և այն չի ազդել այդ ոլորտի վրա։ «Սիգի հետ կապված խնդիրները խրոնիկ են, մարդիկ, որոնք աշխատում…
Էրիկ Գրիգորյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադային։ Հանդիպմանը քննարկվել են ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի» ներքո ստանձնած պարտավորությունների իրականացմանն օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակված՝ «Կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի» կիրառման, դրա շրջանակներում հետագա համագործակցության հնարավորությունները։ Հանդիպմանը նախարար Գրիգորյանը…
Հանրային քննարկում՝ Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման նախագծի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ 2020 թվականի փետրվարի 19-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի վարչական շենքում (Կենտրոնական հրապարակ թիվ 4) տեղի կունենա Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին հանրային քննարկում): Քննարկումը բաց է բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Նախագծային…
Չինաստանում մտադիր են նվազագույնի հասցնել չքայքայվող տոպրակների օգտագործումը
Չինաստանի իշխանությունները ներկայացրել են միանգամյա պլաստիկի օգտագործման կրճատման ընդգրկուն պլան: Այդ մասին հաղորդել է BBC-ն: Մինչև 2020 թվականի վերջը խոշոր քաղաքներում կարգելվեն չքայքայվող պլաստիկե տոպրակները: Իսկ բոլոր քաղաքներում և բնակավայրերում դրանք կարգելեն մինչև 2022 թվականը: Երկրի ամբողջ տարածքում գործող լիակատար արգելքն ուժի մեջ կմտնի 2025 թվականին. մինչ այդ պահը խանութները դեռ կարող են օգտագործել այդպիսի…
Շրջակա միջավայրի իրադրությունը գործնական ոլորտում չի փոխվում․ Թունբերգ
Շրջակա միջավայրի իրադրությունը գործնական ոլորտում առայժմ չի փոխվում՝ չնայած այն բանին, որ այդ թեմայով շատ խոսակցություններ են ծավալվում: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, հայտարարել է էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում: «Կլիման և շրջակա միջավայրն այժմ տարածված թեմաներ են զրույցի համար, և շատ շնորհակալություն երիտասարդությանը, որ նա առաջ է մղում դրանք, բայց, եթե մենք…
Բրիտանացի դիվանագետները կօգտվեն միայն էլեկտրական ավտոմոբիլներից
Հանուն շրջակա միջավայրի՝ բրիտանացի դիվանագետներն ամբողջ աշխարհում կտեղափոխվեն էլեկտրական ավտոմոբիլներ: Ինչպես հաղորդում են Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունից, ավտոհավաքակազմի փոխարինումը կդառնա դիվանագիտական ծառայությունն աշխարհում ամենաէկոլոգիականներից մեկը դարձնելու ծրագրի բաղկացուցիչ մասը։ Ընդհանուր առմամբ Jaguar I-Pace էլեկտրական քրոսովերներ կուղարկվեն ամբողջ աշխարհում Մեծ Բրիտանիայի 30 դիվանագիտական ներկայացուցչություններ: Հրապարակված պլանների համաձայն՝ մինչև 2022 թվականն ԱԳՆ-ն մտադիր է իր ավտոհավաքակազմում…
Քննարկվել են հանքարդյունահանման և շրջակա միջավայրի խնդիրներ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Բագրատյանի նախագահությամբ դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքային քննարկում։ Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել…
Տեխնիկա է ներկրվել՝ Հայաստանը ավտոաղբից ազատելու պրոցեսը նոր թափով շարունակելու համար․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ ««Մետեքսիմ» ընկերությունը նոր տեխնիկա է ներկրել ավտոմեքենաների չօգտագործվող թափքերը հավաքելու, Հայաստանը ավտոաղբից ազատելու պրոցեսը նոր թափով շարունակելու համար: Պետություն-մասնավոր համագործակցության այս ձևը ինձ դուր է գալիս, երբ մասնավոր ընկերությունները պատրաստ են կառավարության տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ինչը ենթադրում է ներդրումներ անել, նաև շահույթ ստանալ…
Դանիայում մտադիր են վնասակար արտանետումների կրճատմանն ուղղված օրենք ընդունել
Դանիայի կառավարությունը և երկրի յոթ այլ կուսակցություններ օրենսդրական նախագիծ են համաձայնեցրել, որի նպատակն է կրճատել մթնոլորտ վնասակար արտանետումների չափը։ Այս մասին հաղորդում է DW-ը։ Ըստ դեկտեմբերի 6-ի երեկոյան ստորագրված փաստաթղթի՝ ծրագրվում է մինչև 2030թ․ մթնոլորտ վնասակար արտանետումների կրճատումը հասցնել 70%-ի՝ համեմատած 1990թ․ մակարդակի հետ։ Բացի դրանից՝ մինչև 2050թ․ պետք է հասնել կլիմայական չեզոքության, այսինքն ածխաթթու…
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին հատկացվեց 6 մլն դրամ
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղի Երևանի անտառային հողերի կառավարման տեղամասի Երևանի անտառպետության 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով` 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին հատկացվեց 6 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։
Նորքի անտառի վերականգնման գործընթացը սկսվում է․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Նորքի անտառի վերականգնման գործընթացը սկսվում է։ Նա այս մասին գրել է Facebook-ի իր էջում՝ կիսվելով Էդուրդ Աղաջանյանի հետևյալ գրառմամբ․ «Այսօր Շրջակա Միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ քննարկել ենք Նորք Մարաշ վարչական շրջանի և Սարի Թաղի հատման կետում գտնվող ամայի տարածքների անտառապատման հնարավորությունները։ Բոլորդ հավանաբար տեղյակ եք, որ մինչ…
Սեմինար՝ նվիրված սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանը
«Անի Գրանդ Հոթել» հյուրանոցում տեղի է ունեցել «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի ներածական սեմինարը։ Ծրագիրն իրականացնում է շրջակա միջավայրի նախարարությունը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ` «Սնդիկի վերաբերյալ նպատակային միջազգային ծրագրի» աջակցությամբ: 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան։ Կոնվենցիայի դրույթների համաձայն՝ յուրաքանչյուր Կողմ պարտավոր…
Եթե պարոն Մարուքյանը իմ սիրելիների պարգևատրումների մասին գիտի, կարող է ներկայացնի․ նախարար
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին այսօր հարցրեցինք՝ դուք էլ եք վարչապետի գաղտնի հանձնարարականով ձեր տեղակալների հետ ճոխ պարգևավճարներ ստացել: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ որոշ նախարարներ ստացել են, որոշները՝ ոչ: Էրիկ Գրիգորյանը պատասխանեց. «Այն գումարները, որ նշվել է և մեկնաբանվել վարչապետի կողմից, իհարկե, վերաբերվում է ինչպես ինձ, այնպես էլ բոլոր նախարարներին և փոխնախարարներին: Արդեն…













