Պարետ

  • Սեպտեմբերի 11-ից վերաբացվել են դեպի ՀՀ և ՀՀ-ից իրականացվող կանոնավոր թռիչքները

    Սեպտեմբերի 11-ից վերաբացվել են դեպի ՀՀ և ՀՀ-ից իրականացվող կանոնավոր թռիչքները

    Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 11-ից ժամը 17:00 ից (Երևանի ժամանակով) վերաբացվելու են դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից իրականացվող կանոնավոր թռիչքները: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ թռիչքների վերսկսման, հաճախականությունների և ուղղությունների հետ կապված որոշումները կայացվում են տվյալ ավիաընկերությունների կողմից: «Տեղեկացնում ենք նաև, որ Հայաստանից մեկնող ուղևորների այլ երկիր մուտք գործելու…

  • ՇՎՏՄ-ն մայրաքաղաքի Նոր Նորքում խախտումներ չի հայտնաբերել

    ՇՎՏՄ-ն մայրաքաղաքի Նոր Նորքում խախտումներ չի հայտնաբերել

    ՀՀ կառավարությունից տեղեկանում ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն՝ տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել բենզինի ու գազի լցակայաններում և շինանյութի առևտրի կետերում: Տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել, առկա են եղել ինչպես…

  • Երևան մոլ և Դալմա մոլ առևտրի կենտրոններում Էական խախտումներ չեն արձանագրվել

    Երևան մոլ և Դալմա մոլ առևտրի կենտրոններում Էական խախտումներ չեն արձանագրվել

    Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի մի շարք խոշոր առևտրի կենտրոններում: Տեսչական մարմնի աշխատակիցները շրջել են «Երևան մոլ», «Դալմա մոլ» առևտրի կենտրոններում և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող ոսկու տոնավաճառի տաղավարներով, հորդորել են տնտեսավարողներին պահպանել պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերը, հավուր պատշաճի լրացնել ջերմաչափման գրանցամատյանը:…

  • 3 տասնյակից ավելի տնտեսավարող՝ ԱԱՏՄ այսօրվա կասեցումների ցանկում

    3 տասնյակից ավելի տնտեսավարող՝ ԱԱՏՄ այսօրվա կասեցումների ցանկում

    Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է՝ ավելի քան 3 տասնյակ տնտեսավարող ԱԱՏՄ այսօրվա կասեցումների ցանկում են։ Հիմքում տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցով արձանագրված անվտանգության կանոնների խախտումներն են։ Նշվում է, որ կտրուկ նվազած կասեցումների համատեքստում սա վերջին շրջանի կասեցումների ամենամեծ թվաքանակն է։ Ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը նաև մարզերում: Դրանց թվում են մանրամեծածախ առևտրի կետեր,…

  • Azat TV

    ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների դիմումը

    ԲՀԿ կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը գրառում է կատարել Facebook-ում: Պատգամավորը հայտնում է, որ ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների դիմումը: «ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը, որով վիճարկվում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների վրա դրված դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բոլոր հնարավոր…

  • Իսրայելում պարետային ժամ է սահմանվել

    Իսրայելում պարետային ժամ է սահմանվել

    Jerusalem Post պարբերականից տեղեկանում ենք, որ Իսրայելի իշխանությունները պարետային ժամ են սահմանել 40 քաղաքում: Նշվում է, որ պարետային ժամը սահմանվել է 19:00-ից մինչև 5:00-ը՝ համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով: Այդ ընթացքում փակ կլինեն բոլոր ձեռնարկություններն ու ոչ մթերային խանութները։  

  • Քաղաքացիների նկատմամբ նշանակված տուգանքները պարետատան լուծարումից հետո չեն չեղարկվի

    Քաղաքացիների նկատմամբ նշանակված տուգանքները պարետատան լուծարումից հետո չեն չեղարկվի

    Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը հայտնում է, որ քաղաքացիների նկատմամբ նշանակված տուգանքները պարետատան լուծարումից հետո չեն չեղարկվի: Նրա խոսքով՝ օրենքի համաձայն՝ տուգանքները մեխանիկորեն շարունակում են գործել՝ չկորցնելով օրինական ուժը: Այդպիսով, տուգանքները կգործեն արդեն վարչապետի որոշման համաձայն: Այս մասին տեղեկանում ենք NEWs.am-ից:

  • ՇՎՏՄ-ն շարունակել է մշտադիտարկումները Գյումրիում

    ՇՎՏՄ-ն շարունակել է մշտադիտարկումները Գյումրիում

    ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակել է Գյումրի քաղաքում նախորդ օրը մեկնարկած մշտադիտարումների գործընթացը: Մի քանի խախտումներ են արձանագրվել գազի լցակայաններում ու շինանյութի վաճառքի կետերում: Հիմնական խնդիրներն առնչվել են ջերմաչափման գրանցամատյաններին և սպասարկման ժամանակ դիմակներ կրելուն: Մեկ տնտեսավարողի մոտ բացակայել է նաև փակ աղբամանը: Դիտարկված խախտումների…

  • Azat TV

    Սեպտեմբերի 2-ի դրությամբ իրականացվել է 76892 ստուգում

    ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ սեպտեմբերի 2-ի դրությամբ կայացվել է 5219 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Սեպտեմբերի 2-ի դրությամբ իրականացվել է 76892 ստուգում, որից միայն 638-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական…

  • Azat TV

    ԲԸՏՄ-ը խախտումներ է արձանագրել Սարդարապատում

    ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ օգոստոսի 29-ին վաղ առավոտից ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Արմավիր քաղաքի եկեղեցու, հուշարձանների հարակից տարածքներում կատարված ուժեղացված ստուգայցերի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերն էական խախտումներ չեն արձանագրել։ Գրանցվել են սահմանված սոցիալական հեռավորություն չպահպանելու, սխալ դիմակ կրելու դեպքեր։ Տեսուչների նախազգուշացումների արդյունքում թերությունները շտկվել են։ Տեսչական…

  • Azat TV

    Արցախ մուտք գործելիս անհրաժեշտ կլինի ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխանի թղթային տարբերակը

    Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ հետայսու Արցախի Հանրապետության հսկիչ անցագրային կետերում առողջապահության նախարարության աշխատակիցները թեստավորման պահանջի լիարժեք կատարման հետ կապված ուժեղացված ստուգումներ են իրականացնելու: «Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին համապատասխան ցուցումը տվել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Այսպես. Արցախի Հանրապետության տարածք…

  • Azat TV

    Մշտադիտարկումներ են իրականացվել բժշկական կազմակերպություններում

    ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքի վարչական շրջաններում և մարզերում շարունակել են պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը։ ԱԱՏՄ-ն այսօր ստուգայց է կատարել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Էական խախտումներ չեն արձանագրվել: ՀՀ ամբողջ տարածքում մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են նաև բժշկական կազմակերպություններում, ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, գեղեցկության…

  • Դիմակ կրելը պարտադիր չի լինի որոշ պաշտոնյաների համար․ Պարետի նոր որոշումը

    Դիմակ կրելը պարտադիր չի լինի որոշ պաշտոնյաների համար․ Պարետի նոր որոշումը

    Պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ փոփոխություններ են կատարվել դիմակ կրելու պարտադիր պահանջներում։ Սահմանվել են այն դեպքերը, երբ կարող են բարձրաստիճան պաշտոնյաները դիմակ չկրել։ Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ ՀՀ պարետի՝ 2020 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող…

  • Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 73 037 ստուգում

    Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 73 037 ստուգում

    Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով օգոստոսի 26-ի դրությամբ իրականացվել է 73 037 ստուգում, որից միայն 748-ը՝ նշված օրը: ՀՀ կառավարությունը հայտնում է, որ բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային…

  • 24 ժամով արգելվել է Բեսթ Ռեզորթ Աղվերանի և Արթուրս Աղվերան Ռեզորթի կողմից անձանց ընդունելությունը

    24 ժամով արգելվել է Բեսթ Ռեզորթ Աղվերանի և Արթուրս Աղվերան Ռեզորթի կողմից անձանց ընդունելությունը

    ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան» («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»), «ՄԳԵ Կավալեռ» (հանգստյան համալիր) , «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերությունների կողմից անձանց ընդունելությունը: Նշված հասցեներում նախորդ օրերի դիտարկումների ընթացքում պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ էին…