պարետատուն
Անհրաժեշտ է կտրուկ փոփոխություններ մտցնել մարդկանց ապրելակերպում․ ԱՀ նախագահ
Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում «COVID-19» նոր կորոնավիրուսի տարածման ռիսկի նվազեցմանն ուղղված պարետատան հետագա քայլերի հստակեցմանը: Նախագահն անհրաժեշտ է համարում խստացնել պարետատան սահմանած կանոնները՝ հիմք ընդունելով համավարակի աճի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հնչեցված վիճակագրական ցուցանիշները: «Անդառնալի հետևանքներից զերծ մնալու համար անհրաժեշտ…
Հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա է նկատվում․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ կորոնավիրուսի հետ կապված շահարկումները շատ են: «Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի: Մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի ու վատ ընթացք ստանա, դրանք հայտնի քաղաքական շրջանակներն են, բայց ես ուզում եմ ասել, որ այդ շրջանակները կորոնավիրուսի համավարակի…
Ճեպազրույց՝ Փաշինյանի մասնակցությամբ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Պարետատան նիստից հետո ճեպազրույց է տեղի ունենում վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ։
Շիրակի մարզի Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբը հանդիպում կունենա մարզպետի հետ
Շիրակի մարզի «Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբը» Facebook-ի էջում գրառում է կատարել։ Շտաբը հայտնում է, որ ս/թ հունիսի 8-ին, ժամը 14։00-ին տեղի կունենա Շիրակի մարզի «Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբի» նախաձեռնող թիմի ու ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանդիպումը։ Նշենք, որ օպերատիվ շտաբի անդամները Գյումրիում ակտիվ հասարակական-քաղաքացիական գործունեությամբ զբաղվող անձիք են։ Անդամներն, ովքեր հասարակական տարբեր ոլորտներից են՝…
Վիճակը շարունակում է մնալ բավականին ծանր և առայժմ դեռ ծանրանում է․ վարչապետ
Հունիսի 5-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն, որ մենք այսօր որոշում չենք կայացրել պարետային ժամ և սահմանափակումների ռեժիմի վերադառնալու վերաբերյալ, դեռ չի նշանակում, որ վաղը այդ որոշումը չենք կայացնելու: «Որևէ որոշում կայացնելուց առաջ մենք պետք է 100 տոկոսով համոզված լինենք, որ այդ որոշումը և այդ որոշման կատարման որակը…
Կորոնավիրուսի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց ապացուցող որևէ տվյալ չկա
Հունիսի 5-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պարետատան այսօրվա նիստում շատ բուռն քննարկում է կայացել. Խոսքը մեր հետագա անելիքների վերաբերյալ է, ես չեմ ուզում թաքցնել, մենք քննարկել ենք մի քանի սցենարներ, այդ թվում տոտալ արգելափակումների փոլ մտնելու տարբերակը, այդ թվում նաև պարետային ժամ հայտարարելու տարբերակը, նաև տնտեսական գործունեությունների հիմնական…
Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/3980504741990897
Հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր
Այսօր ճեպազրույցի ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ բնակության վայրերի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների համար, կամ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելիս: https://www.facebook.com/tigran.avinyan/videos/696594377795076
Խախտումներ են արձանագրվել Մալաթիա-Սեբաստիայի նախադպրոցական ուսումնական հաստատություններում
ՀՀ կրթության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Տեսչական մարմնի ստուգայցի ընթացքում 2 նախադպրոցական ուսումնական հաստատություններում արձանագրվել են որոշակի խախտումներ և թերություններ՝ օգտագործվող սպասքի, ծորակների ինչպես նաև անկողնային պարագաների ախտահանման հետ կապված: Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեններին հանձնարարվել է անհապաղ միջոցներ ձեռք առնել տվյալ թերությունները…
Մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը․ վարչապետ
Հունիսի 1-ին պարետատան նիստից հետո ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հանրապետությունում դեռ շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող մեր քաղաքացիները: Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ փակ է այս պահի դրությամբ: «Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: Իհարկե, քննարկումների արդյունքում որոշում կկայացվի»,- տեղեկացրեց վարչապետը՝ հորդորելով պահպանել հակահամաճարակային կանոնները, ամենուր կրել…
ԱԱՏՄ-ն տնեսվարողների կողմից արձանագրել է խախտումներ
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ տեսչական մարմնի մասնագիտական թիմերը դիտարկում են անցկացրել մայրաքաղաքի միանգամից մի շարք վարչական շրջաններում՝ Կենտրոն, Էրեբունի և Նորք Մարաշ։ «ՀՀ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ իրականացված այցերի ընթացքում ԱԱՏՄ ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խախտումներ, որոնք վերջին օրերին հաճախակի են գրանցվում…
Հանրապետության գյուղատնտեսական բոլոր շուկաներում ՍԱՏՄ-ն շրջայց է կատարել
Մայիսի 30-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչներն մշտադիտարկումներ են անցկացրել հանրապետության գյուղատնտեսական բոլոր շուկաներում: Շուկաներից մի քանիսում հայնաբերվել են խախտումներ, որոնք, հիմնականում, եղել են հետևյալ բնույթի՝ աշխատակիցները, ինչպես նաև շուկաներում մթերք վաճառողները չեն կրել ձեռնոցներ, դիմակներ չեն կրել կամ կրել են ոչ ճիշտ, չեն ջերմաչափել հաճախորդներին, չեն վարել ջերմաչափման և ախտահանման մատյաններ։ Արձանագրվել են…
Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, մեր նպատակն է, որ կանոնները պահպանվեն. վարչապետ
Այսօր կայացել է Նիկոլ Փաշինյանի հերթական ճեպազրույցը պարետատան նիստից հետո: Վարչապետը ևս մեկ անգամ հորդորել է դիմակ կրել, պարբերաբար ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն: «Հաստատված դրական դեպքերի թիվը նվազել է 209-ով, բայց դրանից մեր գնահատականը համաճարակի, չի փոխվում: Նախորդ օրը գրանցվել է 251 դրական դեպք: Մենք նախկինում էլ ունեցել ենք դեպք, երբ տեղի է…
Մենք կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողած երկրների մեջ աշխարհում առաջատարների շարքում ենք
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ Գարեգին Միսկարյանը նշել է, որ երկար ժամանակ պարետատան կողմից կորոնավիրուսի դեմ վարվող «պայքարի» մասին բան չի գրել։ «Ու էլի չեմ գրելու։ Միայն մի բան ասեմ, հետագայի համար։ Երբ վիրուսի նոր-նոր տարածվելու փուլում ես պնդում էի, որ 15 մլն դոլարով կարելի…
Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ, որ պարետատան պահանջները խստորեն պահպանվեն.վարչապետ
Մայիսի 19-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր եթերը վերնագրել է « Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. և այդ մեկ մարդը դու՜ ես, և այդ մեկ մարդը ես եմ»: Վարչապաետը նշել է, որ եթե այս իրավիճակը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10 հազար դեպք, հունիսի 12-ին կունենանք 20 հազար դեպք,…














