ջեյմս բոնդ
Ջենիֆեր Սալքը լքում է Amazon MGM-ը՝ Բոնդի ապագայի շուրջ տարաձայնությունների ֆոնին
Ջենիֆեր Սալքը լքում է Amazon MGM Studios-ը՝ Բոնդի ապագայի շուրջ ստեղծված տարաձայնությունների պատճառով՝ նշանավորելով ղեկավարության խոշոր փոփոխություն:
Amazon MGM-ը ստանձնում է Ջեյմս Բոնդի ֆրանշիզայի ղեկը. Ինչ է սպասվում 007-ի ապագային
Amazon MGM Studios-ը ստանձնում է Ջեյմս Բոնդի ֆրանշիզայի ստեղծագործական ղեկավարումը։ Ինչ է սպասվում լեգենդար 007-ին։
CALLUM-ը կյանքի է կոչում Jaguar C-X75 սուպերքարը
CALLUM դիզայն ընկերությունը՝ հիմնադրված Jaguar-ի նախկին դիզայնի տնօրեն Յան Քելլամի կողմից, վերակենդանացրել է Jaguar C-X75 կոնցեպտը՝ այն վերածելով ճանապարհային երթևեկության համար հարմարեցված սուպերքարի։ Այս նախագիծը հիմնված է 2010 թվականին ստեղծված մոդելի վրա, որը համագործակցաբար նախագծվել էր Williams Formula 1 թիմի հետ և ներկայացվել էր Ջեյմս Բոնդի Spectre ֆիլմում։ Մոտ մեկ տասնամյակ անց CALLUM-ը հասցրել է…
Հյու Ջեքմանը հրաժարվել է Ջեյմս Բոնդի դերից
Հյու Ջեքմանը խոստովանել է, որ հրաժարվել է Ջեյմս Բոնդի դերից՝ չնայած ֆրանշիզայի պրոդյուսերների համառ առաջարկներին։ Ավստրալացի դերասանի խոսքով՝ ինքը պարզապես չի ցանկացել կրկնվել։ «Ես չէի ցանկանում նույն բանն անել: Նկատի ունեմ մարտաֆիլմում հերոսի դերը։ Այն միշտ եղել է ամերիկյան շատ ֆիլմերի գլխավոր տաք ուտեստը, որպես սկզբնօրինակ։ Բարդ իրավիճակներում հայտնված հերոս տղաների տեսակները: Այդ իսկ պատճառով…
Էլիզաբեթ Երկրորդը Ջեյմս Բոնդի դերակատարին պարգևատրել է ասպետական շքանշանով
Դերասան Դենիել Քրեյգը, որը հայտնի է «007» Ջեյմս Բոնդի մասին իր ֆիլմերով, կինոյի և թատրոնի ասպարեզում մատուցած ծառայությունների համար թագուհի Էլիզաբեթ Երկրորդի կողմից պարգևատրվել է Սուրբ Միքայել և Ջորջի բրիտանական ասպետական շքանշանով: Ինչպես գրում է CNN-ը, այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում։ Դերասանը ստացել է շքանշանի ասպետի աստիճան։
Հրդեհվել է բրիտանական լեգենդար Pinewood կինոստուդիան
Անգլիայի Սլաու քաղաքում հրդեհվել է լեգենդար Pinewood կինոստուդիան։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նշվում է, որ հրդեհ է բռնկվել ստուդիայի համալիրի մի քանի արհեստանոցներում, իսկ շինհրապարակից իսկական ծխե ամպեր են բարձրացել վեր։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը բռնկվել է ուժեղ պայթյունից հետո։ Դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։ Նշենք, որ այս կինոստուդիան համարվում է Ջեյմս Բոնդի…
Մահացել է Շոն Քոներին
90 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել անվանի դերասան, առաջին Ջեյմս Բոնդ՝ Շոն Քոներին։ Շոտլանդացին մահացել է հոկտեմբերի 31-ին՝ Բահամյան Կզղիներում գտնվող իր առանձնատանը։ Քոներիի որդին՝ Ջեյսոնը, պատմել է, որ հայրը խաղաղությամբ իր մահկանացուն կնքել է քնած ժամանակ այն բանից հետո, երբ նա երկար ժամանակ է արդեն ինչ հիվանդ էր։ «Տխուր օր է բոլոր նրանց…
Հետաձգվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան․ պատճառը դարձյալ կորոնավիրուսն է
Կորոնավիրուսի տարածման պատճառով գործակալ Ջեյմս Բոնդի մասին կինոսագայի 25-րդ ֆիլմի պրեմիերան ապրիլ ամսից տեղափոխվել է նոյեմբեր: Այս մասին նշվում կինոնկարի՝ Twitter-ի, պաշտոնական էջում։ «MGM և Universal կինոստուդիաները, ինչպես նաև Բոնդի մասին ֆիլմերի պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնը և Բարբարա Բրոքոլին այսօր հայտարարել են, որ իրադրության հանգամանալի ուսումնասիրությունից և համաշխարհային կինոշուկայի համակողմանի վերլուծություն անցկացնելուց հետո «Մեռնելու ժամանակը չէ»…
Յոթ կիլոգրամ կշռող մետաղադրամ՝ Ջեյմս Բոնդի պատվին
Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի թողարկման նախաշեմին Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը յոթկիլոգրամանոց ոսկեդրամ է վաճառքի հանել: Այդ մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը։ 9 հազար դոլար (7 հազար ֆունտ ստեռլինգ) արժողությամբ մետաղադրամի վրա պատկերված է գործակալի Aston Martin DB5 ավտոմեքենան՝ BMT 216A համարանիշով և նրա ատրճանակով: 185 միլիմետր տրամագծով դրամանիշն ամենախոշոր մետաղադրամն է բրիտանական դրամահատարանի ավելի…
Բիլի Այլիշի՝ Ջեյմս Բոնդի նոր ֆիլմի համար գրված երգը մի քանի ժամում 5 միլիոնից ավելի դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բիլի Այլիշի՝ ուրբաթ YouTube-ում հրապարակված նոր երգը, որը պետք է դառնա Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի` «Մեռնելու ժամանակը չէ» կինոնկարի սաունդթրեկը, մի քանի ժամում ավելի քան 5 միլիոն դիտում է գրանցել: Այն մասին, որ 18-ամյա Այլիշը պետք է կատարի ֆիլմաշարի հերթական մասի գլխավոր երգը, հայտնի էր դարձել հունվարի կեսերին: Երգչուհին դարձել է «Բոնդիանայի» ամբողջ պատմության…
Բիլլի Էլիշը՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի գլխավոր երգի կատարող
Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր՝ «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի գլխավոր երգը կհեղինակի ամերիկացի երգչուհի Բիլի Էլիշը: Այս մասին տեղեկացնում է ֆիլմի պաշտոնական էջը: «Բիլի Էլիշը երգ է գրել իր եղբոր՝ Ֆինեասի հետ և կդառնա պատմության մեջ ամենաերիտասարդ երաժիշտը, որը կկատարի Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի երգը»,-նշվում է հայտարարությունում: Երգչուհին Instagram-ի իր էջում հրապարակել է ֆիլմի 007…
Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի նոր կոմպոզիտորի անունը հայտնի է
Հանս Ցիմմերը, որը հեղինակել է «Անձրևի մարդը», «Գլադիատոր», «Սկիզբ», «Ինտերսթելլար» կինոնկարների երաժշտությունը, դարձել է Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» 25-րդ ֆիլմի նոր կոմպոզիտորը: Այս մասին հաղորդում է Variety-ն: Ավելի վաղ նոր Բոնդի համար երաժշտությունը պետք է գրեր Դեն Ռոմերը, որը «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի ռեժիսոր Քերի Ֆուկունագայի հետ միասին աշխատել է «Անցեղ գազանները» կինոնկարի…
«Մահանալու ժամանակ չկա» գեղարվեստական ֆիլմի առաջին թիզերը. Գործակալ 007(Տեսանյութ)
Հրապարակվել է «Մահանալու ժամանակ չկա»(Գործակալ 007) գեղարվեստական ֆիլմի առաջին թիզերը: Դենիել Քրեյգը հայտարարել է, որ սա կլինի իր վերջին ֆիլմը Բոնդի կերպարում: Ըստ սյուժեի՝ Բոնդը թողնում է ծառայությունը և մեկնում Ճամայկա՝ վայելելու կյանքը։ Բայց պարզվում է՝ կարճ ժամանակով. հարկավոր է կենտրոնական հետախուզական վարչությանն օգնել ազատել առևանգված գիտնական։ Եվ իհարկե, հաղթել չարագործին։ Ռեժիսորը Քերի Ֆունկունագան է։…
Վաճառվել է Ջեյմս Բոնդի ֆիլմերի խոշորագույն հավաքածուն
Անգլիայի Prop Store աճուրդում 292 հազար դոլարով վաճառվել է Ջեյմս Բոնդի ֆիլմերի պաստառների ամենամեծ հավաքածուն։ Այս մասին գրում է Daily Mail-ը: Ռիկմանսուորտ քաղաքում վաճառքի է հանվել մոտ 500 պատառ, որոնց վրա դերասաններ են պատկերված եղել: Ամենաթանկը վաճառվել է 1965 թ-ի Шаровая молния ֆիլմի պաստառների հավաքածուն. այն վաճառվել է 16 հազար դոլարով: Առևտրային տան ղեկավար Սթիվեն…
Ջորջինիան Ռոնալդուին համեմատել է Ջեյմս Բոնդի հետ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, շնորհավորել է ֆուտբոլիստին կարիերայում 700-րդ գոլը խփելու առթիվ՝ համեմատելով նրան գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի կերպարի հետ: Ռոդրիգեսն «Ինստագրամի» սթորի բաժնում հրապարակել է Ռոնալդուի լուսանկարը՝ Բոնդի կերպարով՝ ավելացնելով 700 թիվը: 34-ամյա պորտուգալացին դարձավ պատմության 6-րդ խաղացողը, որին հաջողվել է հասնել այդ ցուցանիշին: Նրանից բացի 700 և ավելի գոլ կարիերայի…