ռազմական գործողություն
Սիրիայի հյուսիս-արևելքում 176 հազար խաղաղ բնակիչ տեղահան է եղել․ ՄԱԿ
ՄԱԿ-ը տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության աղբյուր» ռազմական գործողության հետևանքով տեղահան եղած բնակչության մասին: Այս մասին տեղեկացնում է Ermeni Haber-ը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Թուրքիայի ռազմագործողությունների մեկնարկից սկսած 80.000 երեխա և 176.000 խաղաղ բնակիչ է ստիպված եղել լքել իր տունը: 7100 սիրիացի քրդեր Սիրիա-իրաքյան սահմանից…
Իսլամական պետության ավելի քան 100 անդամ է փախել բանտերից․ Ջեֆրի
Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողության մեկնարկից ի վերահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 100 անդամ է փախել բանտերից: «Մենք կասեինք, որ այժմ նրանց թիվը գերազանցում է 100-ը»,-ասել է Սիրիայի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ նշելով, որ իրենք չգիտեն, թե նրանք որտեղ են: Բացի դրանից՝ Ջեֆրին հայտարարել է,…
Թուրքիան Սիրիայի հարցով պետք է աշխատի ՆԱՏՕ-ի հետ, ոչ թե ՌԴ-ի․ Էսփեր
Թուրքիան Սիրիայի իրադրության կարգավորման հարցում պետք է ավելի շատ աշխատի ոչ թե Ռուսաստանի, այլ ՆԱՏՕ-ի հետ: Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը՝ ելույթ ունենալով Բրյուսելում։ «Թուրքիան ոչ ճիշտ ռազմավարական ուղղությամբ է շարժվում: Հարկ է, որ նա ավելի շատ նայի ՆԱՏՕ-ի կողմը և ավելի քիչ՝ Ռուսաստանի կողմը»,-ասել է նա՝ պատասխանելով Սիրիայի իրադրության շուրջ Անկարայի…
Թուրքիայի նախագահը գող է․ Բաշար ալ Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հանդիպել է Իդլիբի շրջակայքում գտնվող կառավարական ուժերի ստորաբաժանումների ներկայացուցիչերի հետ։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Ելույթի ժամանակ Սիրիայի նախագահը խստորեն դատապարտել է Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը իր պետության տարածք և նշել, որ բոլոր հողերը, որոնք այժմ չեն վերահսկվում կառավարական ուժերի կողմից, ետ են վերցվելու։ Սահմանվել է ռուս-թուրքական համատեղ պարեկություն․…
ԱՄՆ-ն բաց տեղեր է տեսնում Պուտին-Էրդողան համաձայնության մեջ
Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններում կան բազմաթիվ «բաց տեղեր»: Կոնգրեսում այսպիսի կարծիք է հայտնել Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին: Նրա կարծիքով՝ Մոսկվան լղոզված պարտավորություննե» է ստանձնել: Ջեֆրին պարզաբանել է, որ ինքը չգիտի՝ արդյոք Ռուսաստանն արդյունավետ մեթոդներ ունի համաձայնեցված շրջաններից քրդերի հեռանալուն հասնելու համար: Սահմանվել է ռուս-թուրքական համատեղ պարեկություն․ Պուտինն ու Էրդողանը…
Հրադադարից հետո 120 կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիային
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 22:00-ին, լրացել է 120-ժամյա հրադադարը Սիրիայի հյուսիս-արևելքում, որից հետո կվերսկսվեն թուրքական զինուժի «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Թուրքական Hürriyet թերթի տեղեկատվությամբ՝ հրադադարի ավարտից հետո, երբ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG-ԺԻՋ) լքած լինեն Ռաս ալ-Այն և Թել Աբյադ շրջանները, Եփրատի արևելքում 120կմ շառավղով հատվածն անցնելու է Թուրքիայի վերահսկողության…
Տուսկը պահանջում է Թուրքիայից վերջնական դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել Թուրքիային վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում և հարգել միջազգային հումանիտար իրավունքի նորմերը: Այս ուղերձով նա հոկտեմբերի 22-ին հանդես է եկել Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող նստաշրջանում: «ԵՄ-ն դատապարտել է Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում: Ոչ ոք մոլորության մեջ չէ այսպես կոչված հրադադարի հարցում»,-ասել է Տուսկը, որի ելույթը հեռարձակվել…
Էրդողանը հայտնել է Սիրիայում ռազմական գործողությունները վերսկսելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում գործողությունները վերսկսելու մտադրության մասին, եթե 120 ժամ անց ԱՄՆ-ը չկատարի քրդական ուժերն անվտանգության գոտուց դուրս բերելու պայմանավորվածությունը: Այդ մասին հայտնում է Anadolu-ն: Ըստ նրա` հոկտեմբերի 9-ից սկսած «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանակներում 775 «ահաբեկիչներ» են վնասազերծվել: Էրդողանը հայտնել է, որ սպանվել է յոթ թուրք զինվոր, սիրիական ընդդիմադիր…
Սիրիայի բանտերում գրոհայիններն առանց հսկողության են մնացել․ Շոյգու
Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով Սիրիայի 12 բանտում օտարերկրացի գրոհայիններն առանց հսկողության են մնացել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։ «Դա կարող է հանգեցնել ահաբեկիչների, այսպես կոչված, հակառակ միգրացիային դեպի պատմական հայրենիք»,-ասել է նա Պեկինում ընթացող Սյանշանի անվտանգության համաժողովի ընդլայնված նիստում: Նախարարը կոչ է արել համաշխարհային հանրությանը համախմբել ջանքերը, որպեսզի կարողանան հակազդել ահաբեկիչների…
Պուտինի հետ հանդիպումից հետո կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը․ Էրդողան
Հաջորդ բոլոր «անհրաժեշտ» քայլերը Սիրիայի հյուսիս-արևելքում կձեռնարկվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք այդ գործընթացը կքննարկենք պարոն Պուտինի հետ և դրանից հետո կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»,-ասել է նա Ստամբուլում կայացած միջոցառման ժամանակ։ Հավելենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Էրդողանին…
Էրդողանն ու Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց են ունեցել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըհեռախոսազրույց են ունեցել։ Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են քննարկել Ֆրանսիայի և գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ քառակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը, որպեսզի քննարկեն Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության շուրջ իրավիճակը։ Վարչապետն ու նախագահը պայմանավորվել են հնարավորություն փնտրել հանդիպում անցկացնելու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԳԴՀ կանցլեր Մերկելի մասնակցությամբ, որ քննարկվել…
Թուրքիան շարունակում է էթնիկ զտումը․ «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի առաջնորդ
Թուրքիան խախտել է հրադադարի ռեժիմը և շարունակում է էթնիկ զտումը։ Այս մասին, ինչպես փոխանցում է newsader.com-ը, հայտարարել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի առաջնորդ, գեներալ Մազլում Աբդին: Առաջնորդը նշել է, որ ինքը խորապես հիասթափված է ԱՄՆ-ի նախագահի՝ Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու որոշումից: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները դեռ ժամանակ ունի սեփական կյանքի համար պայքարող քրդերին օգնելու: «Էթնիկ…
Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է անում քրդերի դեմ ազդեցության լծակներ կիրառել
Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է անում, Վաշինգտոնի հետ համաձայնագրին համապատասխան, Սիրիայից քրդերին կարգով հանելու համար օգտագործել «ազդեցության լծակները»։ «Մենք հավատարիմ ենք այդ համաձայնագրին՝ հինգ օրվա ընթացքում նրանք պետք է գնան, և մենք ասել ենք մեր ամերիկացի գործընկերներին օգտագործեն իրենց լծակները, իրենց կապերը, որպեսզի նրանք գնան առանց որևէ միջադեպի»,- AFP-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ…
Թրամփը թուրքերին ու քրդերին համեմատել է երեխաների հետ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, նկարագրելով Սիրիայի հյուսիս-արևելքի իրադրությունը, Թուրքիային և քրդերին համեմատել է երկու երեխայի հետ: Համաձայնությունը խախտվել է․ Թուրքիան վերսկսել է գրոհերը. ԶԼՄ-ներ «Երբեմն նրանց հարկավոր է փոքր-ինչ կռվել, հետո մարդիկ հասկանում են՝ որքան դաժան են լինում մարտական գործողությունները: Ինչպես երկու երեխաների հետ է լինում, նրանց հարկավոր է թույլ տալ կռվել, իսկ հետո՝ բաժանել»,-ասել…
Համաձայնությունը խախտվել է․ Թուրքիան վերսկսել է գրոհերը. ԶԼՄ-ներ
Չնայած նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ ձեռք բերված համաձայնության՝ Թուրքիան վերսկսել է գրոհները Սիրիայի հյուսիս-արևելքում։ Այս մասին գրում է TACC-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։ Ըստ համաձայնության՝ նախատեսվում էր ժամանակավորապես հրադադար հաստատել՝ թույլ տալով քրդերին հեռանալ տարածքներից։ Նշվում է, որ հարձակման է ենթարկվել Ռաս ալ-Այն քաղաքը։ Ըստ Reuters-ի տեղեկությունների՝ քաղաքում կրակոցներ են հնչել, և հրետակոծությունից…













