Ռեջեփ Թայիփ Էրդողան

  • Էրդողանի ուղերձը կրկին խուսափում է Ցեղասպանություն բառից 110-րդ տարելիցին

    Էրդողանի ուղերձը կրկին խուսափում է Ցեղասպանություն բառից 110-րդ տարելիցին

    Թուրքիայի նախագահ Էրդողանը 110-րդ տարելիցին հղած ուղերձում կրկին խուսափեց «Ցեղասպանություն» բառից՝ իրադարձությունները նկարագրելով Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններով։

  • Պուտինը և Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորումը

    Պուտինը և Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորումը

    Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը, ներառյալ հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդրին՝ հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների համատեքստում»,- ասված է հաղորդագրության մեջ։…

  • Թուրքիան ԱՄՆ-ին սպառնում է պատժամիջոցներով

    Թուրքիան ԱՄՆ-ին սպառնում է պատժամիջոցներով

    Ermenihaber-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից հետո Թուրքիայի պաշտոնատար անձինք շարունակում են դատապարտող հայտարարություններով հանդես գալ։ «Ցեղասպանություն» տերմինը հնչեցնելուց բացի, թուրք պաշտոնյաներին և հանրության որոշ խմբերի խիստ վրդովեցրել է այն, որ ԱՄՆ նախագահն իր հայտարարության մեջ Ստամբուլն անվանել է Կոստանդնուպոլիս։ Հայտնի է՝ ապրիլի 26-ին գումարվելիք կառավարության նիստում, որը կգլխավորի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը,…

  • Թուրքիայի նախագահը ընդունել է Վրաստանի վարչապետին

    Թուրքիայի նախագահը ընդունել է Վրաստանի վարչապետին

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային: Նշվում է, որ Գախարիային պաշտոնական արարողությամբ դիմավորել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Գիորգի Գախարիայի և Էրդողանի հանդիպումը կայացել է փակ դռների հետևում: Գրում է Ermenihaber-ը։

  • Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

    Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնել է թուրք ղեկավարի գրասենյակը: Նշվում է, որ զրույցի ընթացքում նրանք քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում տիրող իրավիճակը: «Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև…

  • Ջոնսոնը նախազգուշացրել է Էրդողանին, որ չի աջակցելու Սիրիայի հարցում

    Ջոնսոնը նախազգուշացրել է Էրդողանին, որ չի աջակցելու Սիրիայի հարցում

    Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ Լոնդոնը չի կարող աջակցել Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությանը՝ առաջարկելով նրան իր աջակցությունը խաղաղ բանակցություններում: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը՝ Ջոնսոնի և Էրդողանի միջև շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցից հետո: «Ջոնսոնը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում շարունակվող ռազմական գործողությունների…

  • Էրդողանը Թրամփին առաջարկել է С-400-ներին զուգահեռ գնել նաև ամերիկյան Patriot

    Էրդողանը Թրամփին առաջարկել է С-400-ներին զուգահեռ գնել նաև ամերիկյան Patriot

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներին զուգահեռ գնել նաև ամերիկյան արտադրության Patriot զենիթահրթիռային համալիրներ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ Թուրքիայի նախագահի խոսքով՝ Թրամփն առաջարկել է միացյալ ուժերով աշխատել տվյալ հարցի շուրջ: Նշենք, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ…

  • Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի նկատմամբ սադրանքները աճում են

    Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի նկատմամբ սադրանքները աճում են

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին Քենիայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի նկատմամբ սադրանքներն աճում են այս օրերին, և որ իրենք լուրջ հարվածներ են ստացել այն բանի համար, որ ուշացրել են «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների իրականացումը: Էրդողանը հայտարարել է, որ Եփրատի արևելքում գործողություն իրականացնելու հարցը օրակարգում է։ Այս մասին հաղորդում է…

  • ՌԴ-ն և Թուրքիան առևտրաշրջանառության ծավալը կարող են հասցնել 100 մլրդ դոլարի

    ՌԴ-ն և Թուրքիան առևտրաշրջանառության ծավալը կարող են հասցնել 100 մլրդ դոլարի

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվայում է։ Ժուկովսկու օդանավակայանում Էրդողանին դիմավորել են Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները, Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը և այլ պաշտոնատար անձինք։ Այս մասին տեղեկացնում Ermeni Haber-ը: Էրդողանը և Պուտինը մասնակցել են Մոսկվայում կազմակերպված MAKS-2019 միջազգային ավիատիեզերական տոնավաճառի բացման արարողությանը։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և հիշեցրել,…

  • Պուտինի և Էրդողանի մտերմությունն անհանգստացրել է ամերիկյան մամուլին

    Պուտինի և Էրդողանի մտերմությունն անհանգստացրել է ամերիկյան մամուլին

    Օգոստոսի 27-ին ՌԴ նախագահի հրավերով Մոսկվա մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է MAKS-2019» միջազգային ավիատիեզերական տոնավաճառ-ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառումից առաջ Էրդողանին ընդունել է Պուտինը, իսկ այնուհետև երկու նախագահները միասին ուսումնասիրել են ռուսական SU-57 մարտական ինքնաթիռը։ Թուրքական մամուլի դիտարկման համաձայն՝ միջոցառման ընթացքում Էրդողանի և Պուտինի անմիջական զրույցն ու ծիծաղը գրավել է միջազգային մամուլի ուշադրությունը։ Մասնավորապես…

  • Թուրքիայի նախագահը կմեկնի Մոսկվա

    Թուրքիայի նախագահը կմեկնի Մոսկվա

    Օգոստոսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Ռուսաստան, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգային թեման լինելու է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում 1 Ermeni Haber-ը: Վերջին 10 օրվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությամբ հաջողություններ են գրանցել՝ իրենց վերահսկողության…

  • ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

    ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ են վարել, հաղորդում է РИА Новости-ն: Պետությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցերը: Նշվում է, որ խոսակցության նախաձեռնողը եղել է թուրքական կողմը: Նաև բանակցությունների շրջանակներում նախագահներն անդրադարձել են ՄԱԿ-ի հետ համատեղ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից սահմանադրական հանձնաժողովի ձևավորման և գործարկման վերաբերյալ…

  • Թուրքիան չի ընդունի Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին. Էրդողան

    Թուրքիան չի ընդունի Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին. Էրդողան

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով մեկնել է Անկարա, որտեղ հանդիպել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու երկրների նախագահները հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի ընդունել և չի ընդունի Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին: Ինչպես հաղորդում է РИА Новости-ին՝ Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Վլադիսլավ Գանժարան նշել է, որ…

  • Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ջոնսոնի և Սաուդյան Արաբիայի թագավորի հետ

    Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ջոնսոնի և Սաուդյան Արաբիայի թագավորի հետ

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդի հետ։ Այս մասին հաղորդում է Hurriyet-ը՝ հղում անելով Էրդողանի մամուլի ծառայությանը: Սաուդյան Արաբիայի թագավորի հետ զրույցի ընթացքում Էրդողանը ցավակցություն է հայտնել՝ կապված թագավորի եղբոր՝ Բանդար բին Աբդուլազիզ ալ-Սաուդի մահվան հետ, որը մահացել է 96 տարեկան…

  • Թուրքիայում իշխող ԱԶԿ-ը ընտրություններից առաջ փոփոխություններ է կրելու

    Թուրքիայում իշխող ԱԶԿ-ը ընտրություններից առաջ փոփոխություններ է կրելու

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նահանգային ղեկավարների նիստի ժամանակ հայտարարել է 2023 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում տեղի ունենալիք փոփոխությունների մասին: Այս մասին հայտնում է թուրքական Sözcü լրատվամիջոցը: «Հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2023 թվականի հունիսին: Իսկ մինչ այդ մեծածավալ աշխատանքներ ենք իրականացնելու և մեր ազգի առջև դուրս ենք գալու,…