Ռուսաստանի Դաշնություն
Ռուսաստանը մինչև հուլիսի 1-ը հացահատիկ չի արտահանի ԵԱՏՄ սահմաններից դուրս
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությանը հայտնում է, որ ցորենի, տարեկանի, մեսլինի (ցորենի և տարեկանի խառնուրդ), գարու և եգիպտացորենի արտահանումը Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս կասեցված է մինչև հուլիսի 1-ը։ Որոշումը կայացվել է ՌԴ կառավարության կողմից մարտի 31-ին։ Քվոտայի ծավալը կազմել է 7 միլիոն տոննա, այն պետք է գործի մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։ Գյուղատնտեսության նախարարությունը …
Պուտինը կմասնակցի ինֆեկցիոն հիվանդանոցների բացմանը տեսակոնֆերանսի միջոցով․ Lenta.ru
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռակա մասնակցելու է երկրի ողջ տարածքում մի քանի ինֆեկցիոն հիվանդանոցների բացման հանդիսավոր արարողություններին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակը։ Վլադիմիր Պուտինը միաժամանակ կմասնակցի Մոսկվայում ինֆեկցիոն հիվանդանոցի, Նիժնի Նովգորոդում բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնի, ինչպես նաև երկրի պաշտպանության նախարարության կողմից հիմնադրված բժշկական հաստատությունների բացմանը։ Նախագահը միջոցառումների ընթացքին հետևելու է տեսակոնֆերանսի միջոցով։ Նշենք, որ…
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ստեղծել է էլ․հարցաթերթիկ տեղեկատվություն ստանալու նպատակով
Ռուսաստանի դաշնությունում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանությունը հայտնում է, որ արտակարգ դրության պայմաններում դեսպանությանը դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացնել էլ․հարցաթերթիկ։ «Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակում աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման և ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով դեսպանության կողմից ստեղծվել է էլ․հարցաթերթիկ։ Այս օրերին բարձրաձայնվող տարաբնույթ խնդիրներով դեսպանությանը դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացնել հարցաթեթիկը՝ պատասխանելով…
Ռուսաստանում ստեղծել են կորոնավիրուսի բուժման դեղամիջոցը. РИА Новости
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ընթացքում հայտնել է, որ Ռուսաստանում ստեղծել են կորոնավիրուսի բուժման դեղամիջոցը։ Նախարարը նշել է, որ դեղամիջոցի կլինիկական հետազոտությունները սկսվելու են շուտով, մոտ 10-12 օր հետո։ «Ռուսական ընկերությունը մշակել է դեղամիջոց, որը մի շարք երկրներում թեսթավորվել է մեր գործընկերների կողմից։ Սա արդեն ամբողջապես ռուսական անոլոգ է, և…
Մոսկվայից չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանությունը տեղեկացնում է, որ Red Wings ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան ուղղություն է վերցրել։ Հրապարակման մեջ մասնավորաբար ասվում է. «Մոսկվա-Երևան» երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել 201 քաղաքացու անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից…
Մոսկվայից չարթերային թռիչքով Երևան կժամանեն 222 ՀՀ քաղաքացիներ. Պարետ
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ ՌԴ-ից չարթերային թռիչքով ՀՀ կժամանեն 222 ՀՀ քաղաքացիներ: «Սիրելի՛ հայրենակիցներ, «Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ…
Նոր սահմանափակումներ Հայասատան մուտքի և ելքի վերաբերյալ․ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստան մուտքի և ելքի սահմանափակումների վերաբերյալ․ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխարգելող միջոցառումների արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին: Սահմանափակվում է այն օտարերկրացիների մուտքը Հայաստան, ովքեր ժամանում են կորոնավիրուսի էպիդեմիկ բարձր ռիսկային երկրներից /տարածքներից/ կամ…
Պարետ Տ․ Ավինյանը հայտնել է՝ որ երկրների քաղաքացիները չեն կարող գալ Հայաստան
Պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է համաճարակաբանական լարված մթնոլորտ ունեցող երկրների (տարածքների) ցանկը: «ՀՀ-ում արտակարգ դրություն սահմանելու մասին Կառավարության որոշմամբ ամրագրվել է, որ արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնք ՀՀ տարածք մուտք են գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների տարածքների ցանկում ներառված երկրներից կամ մուտք գործելու նախորդող…
Իրաքը և Քուվեյթը նույնպես իջեցնելու են նավթի գները
Իրաքը և Քուվեյթը հանդիսանալով նավթի առաջատար արտադրողներից, Սաուդյան Արաբիայի հետ զուգահեռ իջեցրել են նավթի գները։ Այսպիով, Իրաքը Basrah Light տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն իջեցրել է 5 դոլարով: Իսկ Քուվեյթն, իր հերթին, իջեցրել է նավթի գները Ասիայից գնորդների համար մեկ բարելի դիմաց 6 դոլարով։ Հիշեցնենք, որ մարտի 8-ին սաուդյան պաշտոնյան հայտնել էր, որ գների այս…
ՌԴ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացում քննարկել են Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի կայունացման հարցը: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությանը: «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի կայունացման հարցը»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ քննարկվել է նաև Սիրիայում…
Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նոր վարչապետը հանդիպում են ունեցել
Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նորանշանակ նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ Ձեզ հետ անձամբ ծանոթանալու համար և թույլ տվեք կրկին շնորհավորել Ձեզ` Ռուսաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում նշանակվելու առիթով: Իհարկե, մեր կառավարությունների և…
ՌԴ-ում 6 լրատվամիջոց մեղադրվում է նախընտրական լռության օրը խախտելու մեջ
Ռուսաստանի ներքին գործերին օտարերկրացիների միջամտության հարցով Պետական դումայի ստեղծած հանձնաժողովը երեկ հայտարարել է, որ վեց լրատվամիջոց՝ «Ազատություն» ռադիոկայանը, Current Time հեռուստատեսությունը, «Ամերիկայի ձայն»-ը, BBC-ի ռուսական ծառայությունը, «Մեդուզա»-ն և «ՄԲԽ Մեդիան», խախտել են Դաշնության օրենքները: Ըստ Դումայի հանձնաժողովի՝ նշված լրատվամիջոցները սեպտեմբերի 8-ին կայացած տեղական ընտրությունների նախօրեին չեն պահպանել «լռության» օրվա» պահանջները: Ռուսաստանում ընտրություններին նախորդող «լռության օրվա»…
ՊԵԿ-ի շնագիտական բաժինը մասնակցել է ԱՊՀ երկրների Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոնների ամենամյա մրցույթին
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժինը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ երկրների Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոնների միջև կազմակերպված ամենամյա մրցույթին: Շնագիտական կենտրոնի մաքսային տեսուչ Ալբերտ Մխիթարյանի և բելգիական հովվաշուն Կիռայի համար մրցույթը հաջող է ընթացել: Թեթև մարդատար ավտոմեքենայում թմրանյութ որոնելու ընթացքում մեր մասնակիցը հավաքել է 100-ից՝ 82, իսկ բեռնատար ավտոմեքենայում՝ 100-ից 94 միավոր՝ զբաղեցնելով…
Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան չի ստացել Ռուսաստանում․ ՀՀ-ու ՌԴ դեսպան
Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որը հետախուզվում է Հայաստանում, քաղաքական ապաստան չի ստացել Ռուսաստանում: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Դեսպանը նշել է, որ ինքը հակված չէ որևէ ենթատեքստ տեսնել այն փաստի մեջ, որ Հայաստանի մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ թաքնվում են Ռուսաստանի Դաշնության…
ՌԴ նախագահը պարգևատրել է Վլադիմիր Սպիվակովին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին պարգևատրել է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշանով: «Հայրենական մշակույթի և արվեստի զարգացման բնագավառում ներդրած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր գործունեության համար պարգևատրել Վլադիմիր Թեոդորի Սպիվակովին՝ Մոսկվա քաղաքի «Մոսկվայի երաժշտության միջազգային տուն» մշակույթի պետական բյուջետային հաստատության նախագահին, «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշանով»,- ասված է փաստաթղթում:














