Սերգեյ Բագրատյան
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին ազատ է արձակվել
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, ձերբակալվել էր խուլիգանության համար։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնում են, որ Շանթ Բագրատյանն արդեն ազատ է արձակվել։ Նշվում է, որ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։
2000-ականներին ստեղծվեց 4-րդ վարչություն, որը զբաղված էր գործարարներին նսեմացնելով, նվաստացնելով, ստրկացնելով․ Բագրատյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ ամբիոնից բավականին կոշտ արձագանքեց իշխանությանն ուղղված ընդդիմադիրների այն մեղադրանքներին, թե կառավարությունը թալանով է զբաղված ու երկիրը վերածում է պադավատապետության։ Բագրատյանը նշեց, որ փոշիացման ու թալանի մեջ են մեղադրում մի կառավարության, որը մեկ տարվա ընթացքում ԱԱՀ-ի տեսքով 400 միլիարդ դրամ վերադարձնում է գործարարներին։ Պատգամավորը հետո հիշեց…
Հեղափոխության ընթացքն այլևս անշրջելի է․ Բագրատյան
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր Facebook-ում էջում գրել է. «ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ Երեկ, Հանրապետության հրապարակում, Հայ Մարդը հաստատեց երկրի տերը լինելու իր իրավունքը: Հեղափոխության ընթացքն այլևս անշրջելի է: Ժողովուրդն իր իշխանությունը այլևս երբեք որևէ մեկին չի զիջելու: Այսօր քարոզարշավի վերջին օրն է ոչ միայն օրենքով, այլ նաև երեկվա փաստով: Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում…
Թուրքիան մեր թշնամին է, բայց նաև մեր հարևանն է․ Փաշինյան
Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետի պաշտոնակատար ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատասխանեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե Թուրքիան, ի վերջո, մեր թշնամի՞ն է, բարեկա՞մն է, թե՞ հարևանն է։ Փաշինյանն ասաց, որ ինքը բազմիցս է անդրադարձել այս հարցին ու նշեց, որ Թուրքիան մեր թշնամին է, բայց նաև մեր հարևանն է։ Հետո նա սրան ավելացրեց, որ թշնամիները…
Վարդևան Գրիգորյանը փոխարինելու է Սերգեյ Բագրատյանին
Այսօր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը՝ փոխարինելով Սերգեյ Բագրատյանին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկած Սերգեյ Բագրատյանը դուրս է եկել հանձնաժողովից:
Ինչ սկզբունքների մասին է խոսքը, երբ մարդու միակ սրբությունը մանդատն է. Իվետա Տոնոյանը` Սերգեյ Բագրատյանին
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը գրառում է կատարել Facebook-ում: Պատգամավորը խոսել է իր նախկին գործընկերոջ` Սերգեյ Բագրատյանի մասին: 2 «Երբ մանդատը պահելու մոլուցքը վեր է տղամարդկային ու բարոյական բոլոր արժեքներից Զարմանքս, անկեղծորեն, չկարողացա թաքցնել, երբ կարդացի երբեմնի գործընկերոջս՝ Սերգեյ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը: Մի պահ թվաց, թե նրա՝ սևով սպիտակին հանձնած մտքերը ծնունդ են առել հիշողության…
Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է
Սերգեյ Բագրատյանը, ով նախօրեին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել, որպես վկա հարցաքննվել է: Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Այլ տեղեկցություններ դատախազությունից չհայտնեցին։ Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից:
Սերգեյ Բագրատյանը լքում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը
ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Ազգային ժողովի Facebook-ի պաշտոնական էջում։ «ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան»…
Արդյո՞ք պատրաստ ենք մեր բաժին բեռը տանելու. Սերգեյ Բագրատյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը գրառում է կատարեկ Facebook-ում: Պատգամավորը անդրադարձել է կորոնավիրուսի պանդեմիայից պաշտպանվելու միջոցներին: «Արդյո՞ք պատրաստ ենք մեր բաժին բեռը տանելու…մեր ընտանիքի, մեր ընկերների, մեր հայրենիքի պատվի և արժանապատվության համար, հանուն մեր պետականության պատրա՞ստ ենք զրկանքներ կրելու…թե՞ խոսելը հեշտ է… Ում որ պետք է, թող նա էլ պատասխանատվություն կրի…ահա՜ այդտեղ է թաքնված անմեկնելին……
Առաջարկելու եմ, որ ապրիլի 21-ից որոշ ոլորտներում վերսկսվեն աշխատանքները․ Սերգեյ Բագրատյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ԱԺ առաջիկա նիստում՝ ապրիլի 14-ին առաջարկելու եմ, որ ապրիլի 21-ից որոշակի ոլորտներում վերսկսվեն աշխատանքները։ Առաջարկում եմ՝ մինչև 18 տարեկանները՝ չափահասության հիմքով և 65-ից բարձրերը՝ թոշակի տարիքային հիմքով, առայժմ մնան տանը, մանկապարտեզներն ու ուսումնական հաստատությունները դեռևս չաշխատեն… Գյուղատնտեսությունը, շինարարությունը, ծառայություններն սկսեն աշխատանքը՝ պահելով անվտանգության…
Քննարկվել են հանքարդյունահանման և շրջակա միջավայրի խնդիրներ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Բագրատյանի նախագահությամբ դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքային քննարկում։ Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել…
Շրջիկ առևտրի կետ ունեցողները համարում են, որ դա անլուրջ օրինագիծ է․ Սերգեյ Բագրատյան
ԱԺ-ն քննարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից օրենքի փաթեթները: Նախագծի հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է: Նախագծով առաջարկվում է կարգավորել շրջիկ առևտրի կետերի գործունեությունը: «Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք կամ…
Ուզում ենք մի քանի տարի հետո բոլորի համար օդի տուրքը հանել․ Տաթևիկ Ռևազյան
Խորհրդարանում քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանին, ասաց, որ խիստ կարևոր է, որ ազգային ավիափոխադրողի հայտ են ստացել: Բագրատյանը նաև հետաքրքրվեց, թե արտոնություն տրամադրելով նոր բացվող գծերին՝ խնդիր չի՞ լինի այն ժամանակ, երբ ազգային ավիափոխադրողը կսկսի ողջ ծավալով աշխատել: Ռևազյանն էլ պատասխանեց, որ իրավունք…
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-22-ը աշխատանքային այցով կգտնվի Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների, ինչպես նաև ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերի աշխատանքներին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ…
ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու 2020թ պետական բյուջեի նախագծին
Նոյեմբերի 13-ին հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ՝ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Արթուր Դալլաքյանն ու Արթուր Գրիգորյանն անդրադարձել են Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի նախագծին: Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ խմբակցությունն ԱԺ լիագումար նիստում դեմ է քվեարկելու պետական բյուջեի նախագծին՝ նշելով,…














