fbpx
Քաղաքականություն

Հեղափոխության ընթացքն այլևս անշրջելի է․ Բագրատյան

ԱԺ պատգամավոր  Սերգեյ Բագրատյանն իր Facebook-ում էջում գրել է.

«ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Երեկ, Հանրապետության հրապարակում, Հայ Մարդը հաստատեց երկրի տերը լինելու իր իրավունքը: Հեղափոխության ընթացքն այլևս անշրջելի է: Ժողովուրդն իր իշխանությունը այլևս երբեք որևէ մեկին չի զիջելու: Այսօր քարոզարշավի վերջին օրն է ոչ միայն օրենքով, այլ նաև երեկվա փաստով:

Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդին՝ ազատ ապրելու իր իրավունքը պաշտպանելու կամքի համար: Բոլորիս մաղթում եմ խաղաղ ընտրություններ և երջանիկ ԱՊԱԳԱ;

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ԿԱ և ԱՅՆ ՀԱՎԵՐԺ ԼԻՆԵԼՈՒ Է»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ