սոցցանցեր
Թշնամին չպետք է կարողանա ազդել ձեր ներքին ուժերի վրա․ Սամվել Մարտիրոսյան
Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «Թշնամին ամեն կերպ փորձում է հոգեբանական ճնշում գործադրել. զանգում են, նամակներ են գրում, գովազդներ է տեղադրում։ Ոչինչ։ Պարզապես պետք է ուժեղ լինեք և թույլ չտաք ձեր վրա ազդել ամենավատ բաներին։ Իրավունք չունեք, չունեք իրավունք։ Էսօր վախը, կասկածները, թևաթափությունը, հուսահատությունը մեր սրտերում թիկունքից հարված են մեր զինվորներին։ Մենք…
Ծնողներին և երեխաներին հորդորում ենք սոցցանցերում զգուշավորություն հանդես բերել․ ՄԻՊ
Ուստի, ծնողներին եւ երեխաներին խնդրում եմ սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել զգուշավորություն ու այս օրերին բացառել հատկապես «ՏիկՏոկ» սոցիալական ցանցից օգտվելը: Այս մասին գրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի, այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային և հրթիռային ագրեսիվ հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ…
Թրամփը որոշումներ կընդունի չինական IT ընկերությունների հետ կապված. Պոմպեո
Reuters լրատվական կայքի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ առաջիկա օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշումներ կընդունի չինական IT ընկերությունների հետ կապված։ Պոմպեոյի խոսքով՝ IT ընկերություններ սպառնում են երկրի ազգային անվտանգությանը։ Մինչ այս ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ երկրում արգելելու է չինական TikTok հավելվածի աշխատանքը։ Մայք Պոմպեոյի խոսքով էլ՝ TikTok-ը չինական այլ սոցցաների հետ կարող…
Քրեական գործ է հարուցվել Քիմ Քարդաշյանին զզվելի հայ անվանած Մուրադ Օվյուչի դեմ
Թուրքական սոցցանցերում վերջերս հայտնի դարձած երգիչ Մուրադ Օվյուչն, իր ինստագրամյան սթորի բաժնում անդրադառնալով Քիմ Քարդաշյանի Հայոց ցեղասպանության մասին հրապարակումներին, վերջինիս «զզվելի հայ» էր անվանել և հայհոյանք հնչեցրել նրա հասցեին։ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Քիմ Քարդաշյանն իր Twitter-ի էջում գրառում էր կատարել։ «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, և ես հպարտ եմ, որ ԱՄՆ-ն…
Զելենսկին երկարաձգել է ռուսական սոցցանցերի և կայքերի դեմ արգելանքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաման է ստորագրել: Հրամանով սահմանվում է, որ երկրի տարածքում ռուսական կայքերի և սոցցանցերի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգվելու են 3 տարով։ Նշվում է, որ տվյալ հրամանով Ուկրաինայի առաջնորդը ուժի մեջ է մտցրել երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ ռուսական կայքերի և սոցցանցերի նկատմամբ արգելանքը երկարաձգելու մասին։ Հայտնենք, որ հրամանով Ուկրաինայի տարածքում առաջվա…
Ֆրանսիայում մեկ ժամվա ընթացքում սոցցանցերը պետք է հեռացնեն գրառումը. Reuters
Reuters-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել է օրենք ըստ որի՝ սոցիալական ցանցերը և առցանց-կոնտենտի այլ մատակարարները պետք է մեկ ժամվա ընթացքում իրենց հարթակներից հեռացնեն մանկապղծության և ահաբեկչության հետ կապված գրառումները, այլապես կտուգանվեն իրենց ամբողջ եկամտի մինչև 4%-ի չափով։ Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը, Instagram-ը և Snapchat-ը, այլ «ակնհայտ անօրինական գրառումը» պետք է հեռացնեն 24 ժամվա ընթացքում։ Ֆրանսիայի արդարադատության…
Հայրը կարող է սպանել իր երեխաներին և ինքնասպան լինել, խորապես մտածելու պատճառներ ունի․ Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է նախօրեի Երեւանում տեղի ունեցած ողբերգական դեպքին ու հասարակական արձագանքին։ Աննա Հակոբյանը նշել է, որ այն հասարակությունը, որտեղ բոլոր չափանիշներով նորմալ ընտանիքի նորմալ հայրը կարող է սպանել իր երեխաներին և ինքնասպան լինել, խորապես մտածելու, ինքն իրեն հարցեր տալու պատճառներ ունի։ Աննա Հակոբյանը նախ…
Հռոմի պապ կոչ է արել ապրել իրական կյանքով և կտրվել սոցցանցերից
Հռոմի պապ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ իր ուղերձում հայտարարել է, որ երիտասարդությունը այժմ ավելի մտահոգված է իր կյանքի տարբեր պահերը սոցցանցերում ֆիքսելով և գրառումներ կատարելով և ոչ թե իրական կյանքում դրանք զգալով և ապրելով: «Երիտասարդ մարդիկ և մեծահասակները իրենց կյանքը վատնում են մակերեսային բաների վրա։ Նրանք մտածում են, թե ապրում են։ Իրականում ներսում նրանք արդեն…
Այս տեմպով մի օր արյուն է թափվելու․ Զոհրապ Եգանյան
Օգտատեր Զոհրապ Եգանյանը Facebook-ի իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի ժամանակ սոցցանցերում մի վիճակ էր, երբ շատերին թվում էր, թե երկրի ղեկավարը տեղյակ չէ ծավալվող քննարկումներից, ուստի մարդիկ այնքան լուրջ չէին վերաբերվում այս հարթակին, որքան այժմ է: Հիմա կարևորը` «Ֆեյսբուք»-ում ամեն ինչ լավ երևա, քննադատություն չլինի, նույնիսկ եթե այն առողջ է: Եթե քո գրառումը հայտնվում…
Մոսկվայում ճամպրուկի մեջ գտել են հայտնի բլոգերի դանակահարված դին
Մոսկվայում ճամպրուկի մեջ հայտնաբերել են հայտնի բլոգերի դին, որը եղե է դանակահարված և մերկ վիճակում: Այս մասին հայտնում է Gazeta-ն: Ըստ աղբյուրի՝ մարմինը հայտնաբերել է տղամարդը, որը բնակարանը վարձով էր տվել: Նա որոշել է աղջկա անհանգստացած ծնողների զանգից հետո այցելել նրան: Հանգամանքները պարզվում են: Եկատերինան բլոգեր էր. նրան սոցցանցերում հետևում էր 80 հազար մարդ: Նա…
Հզոր պայթյուն՝ Թուրքիայի ազոտի գործարանում
Հուլիսի 7-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի ազոտի գործարանում: Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել երկրի արևմտյան Կյուտախյա նահանգում, երեկ ուշ երեկոյան։ Նահանգապետ Օմար Տորամանի խոսքով՝ զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: Դեռևս պարզվուն են պայթյունի պատճառները: Սոցցանցերում տեսանյութեր են հրապարակվել ականատեսների կողմից, որտեղից երևում է, որ գործարանի շենքից նարնջագույն…
Wikipedia-ի համահիմնադիրը մտահոգված է Facebook-ի և Twitter-ի գերիշխող դիրքով
Wikipedia-ի համահիմնադիր Լարրի Սենգերը դժգոհ է, թե համացանցն ինչպես է զարգացել վերջին 2 տասնամյակներին: «Անկեղծորեն սարսափելի է»,- ասել է նա CNBC-ի հետ հարցազրույցում: Սենգերի մտահոգությունն են հարուցում հիմնականում սոցցանցերը, հատկապես Facebook-ը և Twitter-ը: Նրա խոսքով՝ այս ընկերությունները օգտատերերի անձնական տվյալներն օգտագործում են գաղտնիության և անվտանգության «զանգվածային խախտումների» հաշվին շահույթ ստանալու համար: «Նրանք կարող են ձևավորել…
Facebook-ը փորձում է լուծել խնդիրը
Facebook-ը տեղյակ է, որ իր սոցցանցերում խափանումներ կան: Ընկերությունն այս մասին գրել է թվիթերյան պաշտոնական էջում: We’re aware that some people are having trouble uploading or sending images, videos and other files on our apps. We're sorry for the trouble and are working to get things back to normal as quickly as possible. #facebookdown —…
Արձանը վնասելու դիտավորություն չի եղել. ոստիկանությունը պարզաբանում է տարածել
Սոցցանցերում լուր էր տարածվել, որ վնասել են մայրաքաղաքի նորաբաց այգու բրոնզաձույլ արձանը: Տարատեսակ վարկածներ առաջադրող հրապարակումների հետքով ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել, վերցվել և ուսումնասիրվել են տարածքի տեսախցիկների տեսագրությունները, ստուգվել է՝ գույքի դիտավորյալ վնասում առկա՞ է, թե՞ ոչ, բացատրություն է վերցվել այգու տեխնիկական սպասարկող աշխատակցից: Վերջինս նշել է, որ այգու մենեջերն իրեն տեղեկացրել է, որ վնասվել…














