սպառազինություն
Էրդողանը խոսել է միջուկային զենք ունենալու և խաղաղության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթի ժամանակ անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիր ունենալու և խաղաղության գաղափարներին: «Ուրեմն ինչ-որ մեկն իր ձեռքին ռումբով քեզ վրա հարձակվի, դու էլ ասես՝ «ես խաղաղության կողմնակից եմ», և փակե՞ս ամբողջ ռազմարդյունաբերական համալիրը: Հարգելի՛ եղբայրներ և քույրեր, ոմանց ձեռքում միջուկային մարտագլխիկով հրթիռ կա, և ոչ մեկ կամ երկու հատ, իսկ իմ ձեռքում…
Բաքվում մեկնարկել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համատեղ զորավարժությունը
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համատեղ Eternity-2019 հրամանատարաշտաբային զորավարժությունները: Ե՛վ տեսական, և՛ գործնական մաս ունեցող զորավարժությունների ընթացքում երեք երկրների ռազմական ստորաբաժանումների և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն առաջադրանքներ՝ ուղղված տարածշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությանը: Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Զորավարժությունները անցկացվում են թե՛ Ադրբեջանի ԶՈւ Ռազմախաղերի կենտրոնում,…
Ստեփանակերտի հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի ցուցահանդես
Արցախի ՊՆ-ն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում, սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ից 14:00-ն, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ կիրականացվի նաև սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն: Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, «Վերածննդի» հրապարակում բացազատվելու է դաշտային խոհանոց՝ համերկրացիներին և հյուրերին հնարավորություն…
Ճապոնիան պաշտպանության ոլորտում ռեկորդային ներդրումներ է կատարում
Ճապոնիայի պաշտպանական ծախսերը եկող տարի ռեկորդային կլինեն, քանի որ երկիրն ամրապնդում է ռազմական միությունն ԱՄՆ-ի հետ և գնում է ամերիկյան թանկարժեք զենք Չինաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքների աճի համատեքստում: Այս մասին տեղեկացնում է AP-ը։ Պաշտպանության նախարարության 5,32 տրլն իենի ($50,3 մլրդ) հայտը գերազանցում է ծախսերը 1,2 տոկոսով՝ ընթացիկ տարվա համեմատ։ Ընդ որում՝ ծախսերը կարող…
Փհենյանը չի հրաժարվի զենք ունենալու իր իրավունքից
Հյուսիսային Կորեան Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային մեղադրել է սպառազինության արդիականացման նպատակով ինքնապաշտպանության միջոցառումներին միջամտելու մեջ՝ հայտարարելով, որ Արևմուտքը լրջորեն սխալվում է՝ կարծելով, թե Փհենյանը կհրաժարվի զենք ունենալու իր իրավունքից, որը, նրա խոսքով, անհրաժեշտ է խաղաղության ապահովման համար: Կորեա-Եվրոպա ասոցիացիայի խորհրդական Կիմ Սոն Գյոնը, ի պատասխան 3 երկրների համատեղ հայտարարության, որոնք դատապարտում էին Փհենյանի կողմից…
Նոր նշանակում Արցախի ՊԲ-ում
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Վիկտոր Առստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ։
Ամերիկյան Patriot համակարգերը չեն հասնի Թուրքիա
ԱՄՆ պաշտոնապես ետ է կանչել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը Թուրքիային վաճառելու առաջարկը։ 2018-ի նոյեմբերին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը վավերացրել էր այդ համակարգերը 3.5 մլրդ դոլարով Թուրքիային վաճառելու որոշումը։ Այս մասին տեղեկացնում Ermeni Haber-ը: Առաջարկը ետ կանչելու ԱՄՆ-ի ղեկավարության որոշման պատճառը Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն է: Թեմայի շուրջ ամերիկյան CNN-ի հետ զրուցել է ԱՄՆ-ի…
Իրանը ներկայացրել է Բավար-373 զենիթահրթիռային համալիրը
Թեհրանն օգոստոսի 22-ին ներկայացրել է «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը, որն Իրանում ավելի զարգացած համակարգ է համարվում, քան S-300-ը: Համալիրն օգոստոսի 22-ին՝ Իրանի պաշտպանական արդյունաբերության օրը, պաշտոնապես ներկայացվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից: Դա հետևում է այն հաղորդագրությունից, որը հրապարակված Է նրա պաշտոնական կայքում: Համալիրն արդեն փորձարկումներ է անցել 2017 թվականին: «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը մշակվել և…
Իրանում ռուսական S-300-ներին գերազանցող համալիր է մշակել
Իրանում ավարտել են Բավար-373 զենիթահրթիռային համալիրի մշակման աշխատանքները, որն իր բնութագրով գերազանցում է ռուսական S-300 ԶՀՀ-ին: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը: «200 կմ հեռահարությամբ և 27 կմ թռիչքի բարձրությամբ Բավար-373-ը զինված է ավելի մեծ հնարավորություններով, քան ռուսական S-300 համալիրը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք ավելի վաղ հայտարարել էին, որ համալիրը հաջողությամբ…
Բոլթոնը ՌԴ-ին մեղադրել է տեխնոլոգիաների գողության մեջ
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը Ռուսաստանին մեղադրել է ամերիկյան տեխնոլոգիաների գողության մեջ, որոնք կապված են նաև հիպերձայնային զենքի ստեղծման հետ: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ օգոստոսի 14-ին հեռարձակած հարցազրույցում նրան խնդրել են մեկնաբանել Սևերոդվինսկի մերձակա զինափորձարանում տեղի ունեցած միջադեպը: «Այդ միջադեպը վկայում է, որ, թեև Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Նիդեռլանդների տնտեսության չափին է, այն այնուամենայնիվ…
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատում են իրենց սպառազինությունը
Սպառազինության ոլորտում Ռուսաստանի ձեռքբերումները զգալիորեն բարձր են այն մակարդակից, որին կարողացել են հասնել այլ երկրներ։ Դրանք բավական ունիկալ են։ Այսպես է արձագանքել Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է Euronews-ը Ավելի վաղ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրել էր, որ ըստ ամերիկյան հետախուզության տվյալների՝ Արխանգելսկի շրջանի ուսումնական հենակետում փորձարկվել է…
Մակրոնը հաստատել է՝ Բաքվին չի վաճառվի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում. ԱԳՆ խոսնակ
Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը Հայաստանը մշտապես բարձրացնում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այսօր՝ հուլիսի 3-ին հրավիրված ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին մամուլի հրապարակումների մասին հարցին: Նա ավելացրեց, որ ռազմարդյունաբերական ոլորտում Ֆրանսիա-Ադրբեջան համագործակցությունը նույնպես մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում է: «Դեռևս փետրվարի 5-ին…
Հսկողական ստուգումներ զորամասում
Անձնակազմի պատրաստվածությունն ու մարտական պատրաստականության վիճակն ամրապնդելու, արձանագրված բացթողումները շտկելու նպատակով հուլիսի 2-ին 5-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են հսկողական ստուգումներ: Հանձնաժողովն ստուգել է զինծառայողների հանդերձանքն ու արտաքին տեսքը, սպառազինությունը, տեսական ու գործնական գիտելիքները:
Ցուցադրվել են սպառազինության և զինվորական տեխնիկայի նմուշներ
Հունիսի 23-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերը Գորիս և Կապան քաղաքներում ցուցադրել են սպառազինության և զինվորական տեխնիկայի նմուշներ: Ուսումնական կետերում ներկայացվել են հրաձգային զինատեսակներ, հրթիռահրետանային միջոցներ, թրթուրավոր տեխնիկա: Բացազատված դաշտային խոհանոցներում միջոցառման հյուրերը համտեսել են զինծառայողներին հատկացվող սննդատեսակներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։














