Վազգեն Թևանյան
Հայաստանը հաստատեց ըմբշամարտի հավաքականը՝ 2025թ. Եվրոպայի առաջնության համար
Հայաստանի ըմբշամարտի ազգային ֆեդերացիաները հայտարարել են Բրատիսլավայում կայանալիք 2025 թվականի Եվրոպայի առաջնությանը ազատ և հունահռոմեական ոճերում մասնակցող մարզիկների կազմերը։
Ըմբիշների ցանկը. Ո՞վ է ուժեղագույններին մրցաշարից դուրս թողելու պատասխանատուն
Այսօր Երևանում մեկնարկում է Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը։ Մասնակիցների ցանկը Հունահռոմեական ոճում Հայաստանը ներկայացնում են. Տիգրան Մինասյան (55 կգ) Սուրեն Աղաջանյան (60 կգ) Հրաչյա Պողոսյան (63 կգ) Գասպար Տերտերյան (67 կգ) Շանթ Խաչատրյան (72 կգ) Աշոտ Խաչատրյան (77 կգ) Սամվել Գրիգորյան (82 կգ) Կարեն Խաչատրյան (87 կգ) Դավիթ Օվասափյան (130 կգ) Ազատ ոճում. Արման…
Վազգեն Թևանյանը իր երկրորդ հաղթանակը տարավ՝ դուրս գալով 1/4 եզրափակիչ
70 կգ քաշային Վազգեն Թևանյանը Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տարավ: Նա 3-1 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևին, իսկ 1/8 եզրափակչում 11-2 հաշվով առավելության հասավ ուզբեկ Բեգիժոն Կուլդաշևի նկատմամբ: Վազգենը 1/4 եզրափակչում կմրցի թուրք Կունեյտ Բուդակի հետ:
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում է
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները: Տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Արսեն Հարությունից հետո գորգ է դուրս եկել Վազգեն Թևանյանը: Որակավորման փուլում Վազենը 8-0 հաշվով առավելության հասավ բրիտանացի Գեորգի Ռամի նկատմամբ:
Հայաստանը Տոկիոյից կվերադառնա 4 մեդալով
Ինչպես փոխանցում է Արմենպրեսը, ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը առաջին գոտեմարտում պարտվել էր Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականի անդամ Գաջիմուրադ Ռաշիդովին՝ զրկվելով Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Վազգեն Թևանյանն հնարավորություն կստանար պայքարելու բրոնզե մեդալի համար, եթե Ռաշիդովը դուրս գար եզրափակիչ: Սակայն կիսաեզրափակիչում Ռաշիդովը պարտություն է կրել։ Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է 4…
Օլիմպիական խաղեր․ Թևանյանը մրցեց աշխարհի չեմպիոնի հետ
Տոկիոյում ավարտին են մոտենում 32-րդ ամառային օլիմպիական խաղերը։ Այսօր առավոտյան մրցագորգ դուրս եկավ 65 կիլոգրամ քաշային ազատոճային ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը։ Նրան բաժին էր հասել շատ բարդ մրցակից՝ աշխարհի գործող չեմպիոն Հաջիմուրադ Ռաշիդովը, ով ներկայացնում է Ռուսաստանը։ Ցավոք, Թևանյանը 0-6 հաշվով պարտվեց Ռաշիդովին ու կսպասի, որ վերջինս դուրս գա եզրափակիչ և ինքը հնարավորություն ստանա սփոփիչ գոտեմարտ…
Օլիմպիական խաղեր․ հայտնի է Թևանյանի առաջին մրցակցի անունը
Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները։ 65 կիլոգրամ քաշում մրցագորգ է դուրս գալու նաև Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը։ Հայտնի է Թևանյանի առաջին մրցակիցը։ Նա 1/8-ում հաջորդ փուլի ուղեգիրը վիճարկելու է 2019 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հաջիմուրադ Ռաշիդովի հետ։ Չնայած առաջին բարդ գոտեմարտին, Թևանյանից կան մեդալային…
Ալևին նայում էի որպես մրցակից, այլ ոչ թե որպես ադրբեջանցու կամ թշնամու․ Թևանյան
Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը, ով նաև աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող է, Օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո պատասխանել լրագրողների հարցերին. «Լավ էինք պատրաստվել: Գնացել էինք միայն վարկանիշ ձեռք բերելու նպատակով: Վստահությունը մեզ ուժ տվեց ու մենք հասանք մեր նպատակին: Հաղթեցինք, քանի որ հանգիստ էինք, իսկ հանգստությունը գալիս է վստահությունից, իսկ վստահությունը՝ լավ աշխատանքից: Ադրբեջանցու հետ…
Վազգեն Թևանյանը հաղթել է ադրբեջանցի Ալիևին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 65 կգ քաշային 21-ամյա Վազգեն Թևանյանը եզրափակչում 9-0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին և դարձավ ոսկե մեդալակիր։ 29-ամյա Ալիևը աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2019 թվականի Եվրոպական խաղերի հաղթող, ինչպես նաև Ռիո-2016-ի բրոնզե մեդալակիր:
Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր են նվաճել
Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (57 կգ) և 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը նվաճեցին Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչում 2019թ. Եվրոպայի չեմպիոնը Արսեն Հարությունյանը 10։0 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին՝ դուրս գալով եզրափակիչ և ապահովելով ուղեգիրը։ 21-ամյա ըմբիշ Արսեն Հարությունյանը կպայքարի ոսկե մեդալի համար:
Վազգեն Թևանյանը՝ ոսկե մեդալակիր․ Ըմբշամարտի աշխարհի գավաթ
Ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր։ Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում Թևանյանը գոտեմարտել է Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և 9։1 հաշվով հաղթանակ տոնել։
Վազգեն Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու շանսից. Ըմբշամարտի ԱԱ
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում այսօր պայքարը սկսել են ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի առաջին ներկայացուցիչն այստեղ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանն էր, որը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու շանսից: Մեր ըմբիշը որակավորման փուլում 5-3 հաշվով հաղթանակ էր տարել Ուկրաինան ներկայացնող Գոռ Օգաննեսյանի նկատմամբ, սակայն 1/16 եզրափակչում պարտվեց Ճապոնիան ներկայացնող Տատուկո Օտոգուրոյին (0-6): Եթե…
Աշխարհի առաջնություն․ հայ ըմբիշներից մեկը 1/8 եզրափակչում է, իսկ մյուսը պարտվեց 1/16-ում
Ղազախստանի մայրաքաղաքում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Մրցագորգ են դուրս եկել ազատ ոճի ըմբիշները։ 57 կգ քաշային, Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 9-4 հաշվով հաղթեց վրացի Գոգավային։ Հաջորդ մենամարտում, որը լինելու է 1/8 եզրափակչի շրջանակներում, Հարությունյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող Կումար Ռավինի հետ։ Մեր մյուս ըմբիշը՝ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, մեկնարկային գոտեմարտում 5-3…
Վազգեն Թևանյանը տակտիկական սխալներ թույլ տվեց և պատժվեց․ Ավետիք Վարդանյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտված երիտասարդական աշխարհի առաջնությունը. «Գիտեք, որ երիտասարդական Եվրոպայի առաջնության ժամանակ թիմի կեսը վնասվածք ուներ և հանդես եկանք երկրորդ կազմով: ԱԱ-ի ժամանակ վնասվածք ստացած ըմբիշներից երկուսը ապաքինվել էին և նրանց ընդգրկեցինք կազմ՝ հույս ունենալով, որ այդ ժամանակահատվածում նրանք…
Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը
Հայտնի է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը , որը կմասնակցի Բուխարեստում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է թիմի կազմը։ Ռումինիայի մայրաքաղաքում Հայաստանը կներկայացնեն Վաղինակ Մաթևոսյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ),…













