ՏԻՄ
Սաակաշվիլիի կինը վստահ է` հաղթելու է Զուգդիդիի քաղաքապետի ընտրություններում
Կիրակի՝ մայիսի 19-ին, Վրաստանի մի շարք քաղաքներում կկայանան քաղաքապետի ընտրություններ, ինչպես նաև՝կանցկացվեն միջանկյալ խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններ: Կարելի էր ենթադրել, որ նախընտրական շրջանն ու ընտրության օրը կարող էին աննկատ անցնել, եթե նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթը Զուգդիդիում, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էր երկրի նախկին առաջին տիկինը՝ Սանդրա Ռուլովսը, անցներ խաղաղ պայմաններում: Ողջ շաբաթ քաղաքի ընտրատեղամասերից…
Գերմանիայի նախագահը քննադատել է Ստամբուլի ՏԻՄ ընտրությունների չեղարկումը
Գերմանիայի նախագահ Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկման և նոր ընտրություններ կազմակերպելու որոշման մասին հայտարարություն է արել։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Քննադատելով Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) վերոնշյալ որոշումը՝ Շտայնմայերն ընդգծել է, որ Թուրքիայի ապագան ու ժողովրդավարությունն իր համար մեծ կարևորություն ունեն։ Գերմանիայի նախագահը մտահոգիչ է համարել Ստամբուլում ընտրությունները վերստին անցկացնելու որոշումը՝ համոզմունք հայտնելով,…
Էվերեստը ծածկված է 30 տոննայից ավելի աղբով
Ապրիլի կեսին Էվերեսթ լեռան վրայից հավաքել են ավելի քան 3 տոննա աղբ: The Himalayan Times-ի տեղեկություններով՝ լեռը մաքրելու արշավի ժամանակ, որը Նեպալում սկսվել է ապրիլի 14-ին, հայտնաբերվել է նաև 4 դիակ: Պաշտոնյաները նշում են, որ 45-օրյա արշավի ավարտին կհաջողվի հավաքել ընդհանուր 11 տոննա աղբ։ ABC-ի տեղեկություններով՝ լեռան վրա դեռևս կա մոտ 30 տոննա աղբ: The…
Թերեզա Մեյի կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում
Sky News-ի փոխանցմամբ՝ Անգլիայում և Հյուսիսային Իռլանդիայում անցկացվող ՏԻՄ ընտրություններում Թերեզայի Մեյի գլխավորած Պահպանողական կուսակցությունը պարտվել է։ Նշվում է, որ քվեարկության արդյունքներով՝ պահպանողականները զրկվել են 1335 պատգամավորական մանդատից և կորցրել են վերահսկողությունը 49 տեղական խորհուրդների նկատմամբ:
Անգլիայում և Հս․ Իռլանդիայում ՏԻՄ ընտրություններ են
Անգլիայում և Հյուսիսային Իռլանդիայում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ընդհանուր առմամբ ընտրվելու են Անգլիայի 248 տեղական խորհուրդների 8,4 հազարից ավելի ներկայացուցիչներ: Ինչ վերաբերում է Հյուսիսային Իռլանդիայի ընտրություններին, ապա այնտեղ պայքար կծավալվի 11 խորհրդի 462 աթոռի համար: Ընտրություններն ընթանում են այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Մանչեսթրը, Լիվերպուլը, Նյուքասլը, Յորքը և Սթոք օն Թրենթը: Քվեարկություն չի…
Երևանում անցկացվել է «ՏԻՄ-երի լիազորությունները և հետագա ապակենտրոնացման առաջարկվող գործընթացը» թեմայով կլոր սեղան-քննարկում
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ Երևանում այսօր անցկացվել է «ՏԻՄ-երի լիազորությունները և հետագա ապակենտրոնացման առաջարկվող գործընթացը» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են նաև «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի Հայաստանի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, ծրագրի կարճաժամկետ խորհրդատուներ Քարլ Ուլբրիխտը, Շտեֆան Դրագերը, ՀՀ ՏԿԶՆ ՏԻ քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը,…
Կոտայքի մարզպետը ներկայացրել է մարզի զարգացման ծրագրերը և ուղղությունները
Ապրիլի 29-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, լրագրողներին ներկայացնելով Կոտայքի մարզում 2019 թվականի ծրագրերը, օրակարգային խնդիրները և ներդրումային հնարավորությունները, նշեց, որ 2019թ.-ին միայն սուբվենցիոն ծրագրերով կառավարության հետ նախատեսված է իրականացնել շուրջ 72 ծրագիր, և այդ ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 4 մլրդ դրամ: Միջոցները մեծամասամբ ուղղվելու են ենթակառուցվածքների զարգացմանը և համայնքներում պարտադիր խնդիրներ հանդիսացող նախակրթական հաստատությունների…
Կկազմեմ սև ցուցակ և կհրապարակեմ բոլոր գերատեսչություններին. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից հրապարակված տարեկան զեկույցին. «Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց իր տարեկան զեկույցը և Տեղեկատվության ազատության վերաբերյալ թեմայի շրջանակում նշեց, որ 2018 թվականին 2017 թ-ի համեմատ երկու անգամ և 2016 թվականի…
Դադարեցվել են Վանեվան համայնքի ղեկավարի լիազորությունները
ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետը, դադարեցրել է Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանի լիազորությունները: Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Վանեվանում վերջին վեց ամսում ավագանու նիստ չի հրավիրվել, իսկ ավագանու հինգ անդամներից երեքը իրենց նախաձեռնությամբ, համաձայն օրենքի պահանջների, անվստահություն են…
ՀՀ դեսպանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի հայ-լիտվական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարի հետ
Ապրիլի 18-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ՀՀ դեսպանությունում ընդունեց Լիտվայի Սեյմասի Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նորընտիր ղեկավար, Լիտվայի Սեյմասի պետական կառավարման և ՏԻՄ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գուոդա Բուրոկիենեին (Guoda Burokienė)։ Ողջունելով հյուրին՝ դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Գուոդա Բուրոկիենեին այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ վերջինս իր նպաստը կբերի հայ-լիտվական խորհրդարանական բարեկամական կապերի…
Թուրքիայի նախկին վարչապետը հնարավոր է կուսակցություն հիմնի
Թուրքական մամուլում կրկին ակտիվացել են նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից նոր կուսակցություն հիմնադրելու մասին խոսակցությունները: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ այս թեմայով մամուլում սկսված քննարկումները կրկին ակտիվացել են՝ Դավութօղլուի նախկին խորհրդական Աթըլգան Բայարի՝ Twiiter-ում կատարած գրառումից հետո: «Հասարակության բոլոր շերտերը միավորող մի միասնական շարժում է իջնելու հրապարակ և կուսակցություն է…
Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար թեժ պայքար է ընթանում
Մարտի 31-ին Թուրքիայում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի մասին։ «Մեր ժողովուրդը 15-րդ անգամ մեզ դարձրեց առաջինն ընտրութուններում», – ասել է Էրդողանը՝ Անկարայում կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։ Էրդողանը նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների մոտ 56 տոկոսը կգլխավորեն իր կուսակցության ներկայացուցիչները։ Anadolu գործակալությունը…
Ստամբուլում իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև տարբերությունը մեկ տոկոսից քիչ է
Ինչպես տեղեկացրել էինք այսօր Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ էին։ Ընտրատեղամասերը փակվեցին Թուրքիայի ժամանակով 17:00-ին։ Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է հրապարակել ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները: Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Թելեգրամի իր ալիքում գրում է, որ պայքարը հատկապես Ստամբուլում է։ Լարվածությունը շատ մեծ է։ Երկու կողմերը` իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) և ընդդիմադիր քեմալական…
Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ են
Մարտի 31-ին Թուրքիայում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները, որին մասնակցում են 12 քաղաքական ուժեր․ 1. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (AKP) 2. «Գորշ գայլերի» քաղաքական թև համարվող «Ազգայնական շարժում» կուսակցություն (MHP) 3. Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (HDP) 4. Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP) 5. Ընդդիմադիր «Երջանկություն» կուսակցություն (SP) 6. Ազգայնական «Մեծ միություն»…














