ՏԻՄ
«ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը՝ համայնքների զարգացման գրավական» խորագրով ֆորումների շարքը մեկնարկել է
Մարզերում մեկնարկել է «ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը՝ համայնքների զարգացման գրավական» խորագրով ֆորումների շարքը, որի նպատակն է քննարկել ՏԻՄ-երում կանանց ներկայացվածության հիմնահարցերը և խթանել տեղական կառավարման մակարդակում կանանց մասնակցությունը։ Հանդիպումների մեկնարկը տրվել է Տավուշի մարզից, որին մասնակցել է ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։ Ա․ Գիլոյանը կարևորել է կանանց մասնակցությունը տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում…
ՏԻՄ հրապարակային գործունեության դաշտն ընդլայնելու նախագիծը ընդունվեց ամբողջությամբ
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակային գործունեության դաշտն ընդլայնելու օրենքի նախագիծը: Օրինագիծն ընդունվեց միաձայն՝ 115 կողմ ձայներով: Նախագիծը հեղինակել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը: Նա առաջարկել է, որ e-draft.am հարթակում հրապարակվեն և հանրային քննարկման արժանանան նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակված նորմատիվ ակտերի նախագծերը: «Տեխնիկապես դա տեղի…
Չեմ հիշում, որ ընդդիմությունը ՀՀ նորանկախ պատմության մեջ լինի այնքան ուժեղ, որքան այսօր է․ Մակունց
Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգ ասելով նկատի ուներ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով ձևավորվող ՏԻՄ իշխանություններ: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք սահմանադրական փոփոխությունների ժամանակ իշխանությունը կքննարկի սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու հարցը: Նա ընդգծեց, որ այսօր այդպիսի բան չկա։ «Եթե դուք ձևակերպեք,…
Ադրբեջանում ՏԻՄ ընտրություններ են
Ադրբեջանի բոլոր ընտրատեղամասերում սկսվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Այս մասին հաղորդում է Minval.az կայքը: 118 ընտրական տարածքներում կընտրվեն 1606 տեղական ինքնակառավարման մարմինների 15 156 անդամներ: Ընտրություններին մասնակցում է 13 քաղաքական կուսակցություն, գրանցված է 41 462 թեկնածու: Բոլոր 1000 ընտրատեղամասերում ընտրություններին հետևելու համար գրանցվել է 60 000 դիտորդ: Քվեարկությունը կավարտվի ժամը 19:00-ին:
Կոշ համայնքում ՏԻՄ ընտրություններին մի շարք խախտումներ են արձանագրվել
«Անկախ դիտորդ»-ը Դեկտեմբերի 8-ին մի քանի խախտումներ է արձանագրել Կոշ համայնքում` ՏԻՄ ընտրություններին: Մասնավորապես` ընտրողներին ուղղորդել են ընտրատեղամաս: «Տեղամասում ընտրողներին դիմավորում և ուղղորդում էր նույն թեկնածուի մեկ այլ վստահված անձ՝ կարգադրություններ տալիս գրանցման կարգի վերաբերյալ և փաստացի իր վրա վերցնում հանձնաժողովի նախագահի գործառույթները: Համայնքի ղեկավարի հետ կապված անձանցից մեկը նաև մուտք է գործել տեղամաս՝ չհանդիսանալով…
Վրաստանի 3 շրջաններում միջանկյալ ընտրություններ են անցկացվել
Հոկտեմբերի 27-ին Վրաստանի երեք շրջաններում՝ Ադիգենիում, Լագոդեխիում և Մարտվիլիում կայացել են միջանկյալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ընտրվել են սակրեբուլոյի (ավագանի) մեծամասնական պատգամավորներ: Նախօրեին երեկոյան ժամը 20:00-ին ընտրատեղամասերը փակելուց հետո Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո խոսնակ Անա Միքելաձեն հայտարարություն է արել ընտրողների ակտիվության հետ կապված: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան: «Լագոդեխիի մունիցիպալիտետի 4 ընտրատեղամասերում ակտիվությունը…
Մենք մեր երկրում ստանդարտները բարձրացնելու խնդիր ունենք. վարչապետ
Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեր երկրում ստանդարտները բարձրացնելու խնդիր ունենք: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ճանապարհաշինության հետ կապված այն ստանդարտը, որ այսօր հաստատված է Հայաստանում, այդ ստանդարտից ու որակից ինքը գոհ չէ, չնայած նախկինի համեմատ ճանապարհաշինության որակի հսկայական փոփոխություն կա: «Մենք պետք է ստանդարտները…
Կկայանան քննարկումներ ՏԻՄ բարեփոխների վերաբերյալ
Հոկտեմբերի 22-ին, ժամը 14։00-ին Երևանում՝ Նալբանդյան 7/1 հասցեում, տեղի կունենա «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի 2018-2020 թվականների ռազմավարության վերաբերյալ բազմաշահագրգիռ կողմերի հանդիպումը, որը կազմակերպել է Արմավիրի զարգացման կենտրոն(ԱԶԿ) հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կառավարության հետ համատեղ: Հանդիպման ընթացքում քննարկումներ կծավալվեն ՏԻՄ բարեփոխումների (ՏԻՄ հաշվետվողականություն, վարչական ծառայությունների էլեկտրոնային հարթակի ստեղծում (էլեկտրոնային ծառայությունների տրամադրում) և համայնքային բյուջեների կազմում) հանձնառության իրականացման…
Սուրեն Պապիկյանը՝ Սասուն Միքայելյանին «ՔՊ»-ից հեռացնելու մասին
Սասուն Միքայելյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու հարց կուսակցությունում չի քննարկվել: Այս մասին ասաց ՔՊ վարչության նախագահ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Հարցին՝ ծանո՞թ է Միքայելյանի հայտարարություններին առ այն, որ բոլորը պետք է սթափվեն և որ ոչ ոք իրավունք չուներ ասելու, թե Վանեցյանն ուսադիրներն աղբաման է նետել, թեև այդ հայտարարությունն արել է վարչապետը, Պապիկյանն…
Հայտնի են մի շարք համայնքների ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Երեկ Հայաստանի 19 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: ԿԸՀ-ն հրապարակել է մի շարք համանյքների ընտրությունների արդյունքները: Ըստ արդյունքների՝ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի գյուղապետ է ընտրվել Արայիկ Աբրահամյանը։ Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի գյուղապետ է ընտրվել Արսեն Հովսեփյանը: Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքի գյուղապետ է ընտրվել Իգոր Հարությունյանը: Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գյուղապետ է ընտրվել Սամվել Ավետիսյանը։…
ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը 48,72 տոկոս է՝ ըստ նախնական տվյալների
Հայաստանի 19 համայնքներում սեպտեմբերի 29-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ժամը 20։00-ին տեղամասերի փակումից հետո, նախնական տվյալներով, մասնակցությունը կազմել է 48,72 տոկոս, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։ Ստորև ներկայացվում են մասնակցության ցուցանիշներն ըստ համայնքների. Արեւաբույր համայնքում քվեարկության իրավունք ունեցող 952 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 647 ընտրող (67.96 տոկոս)։ Մրգանուշում քվեարկության իրավունք ունեցող…
Զարթոնքում շատ են օգնությամբ քվեարկողները․ հանձնաժողովի նախագահը պարզաբանել է
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում այսօր նույնպես ընտրություններ են: Զարթոնքում մեկ ընտրատեղամաս է, որն բավականին ակտիվ է․ կուտակումներ կան։ Այստեղ գյուղապետի երկու թեկնածուներից մեկը՝ Սամվել Աղաջանյանն է, որն արդեն գնացել է ընտրատեղամաս և քվեարկել։ Մյուս թեկնածուն՝ Պարույր Սարգսյանը, դեռ չի քվեարկել։ Ընտրատեղամասում մեծ է նաև օգնությամբ քվեարկողների թիվը: Այս պահին քվեարկած 500-ից մոտ 50-ը օգնությամբ են…
Ռազմավարական զորավարժություն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը անցկացվելու է ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Զորավարժության ընթացքում ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցում մարտական կրակի կիրառմամբ: Զորավարժությունների նպատակներն են` ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման…
Ընտրախախտումների վերաբերյալ 18 հաղորդում է ստացվել․ Արցախի ոստիկանություն
2019 թ.-ի սեպտեմբերի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ տարբեր բնույթի 18 հաղորդում է ստացվել: Ստեփանակերտից և Հադրութի շրջանից ստացվել են 2-ական, Ասկերանի և Շուշիի շրջաններից՝ 1-ական, Մարտունու շրջանից՝ 4, Մարտակերտի շրջանից՝ 3, Քաշաթաղի շրջանից՝ 5 հաղորդումներ: Շահումյանի շրջանից հաղորդումներ չեն ստացվել: Բոլոր հաղորդումները սահմանված կարգով ընթացքավորված են, և տարվում է…












