Տրիպոլի
Լիբանանում ներքաղաքական ճգնաժամ է․ չի հաջողվում ձևավորել կառավարություն։ Այս ֆոնին անկարգություններ են սկսվել երկրում, որոնց ժամանակ վիրավորվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ զինվորականներ։ Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն։ Անկարգությունները տեղի են ունեցել Տրիպոլիում։ Նշվում է, որ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից Լիբանանին կոչ են արել Կառավարություն ձևավորել, ինչպես նաև նախատեսում են համաժողով անցկացնել՝ Լիբանանում…
Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն սպառնացել է, որ կթիրախավորի գեներալ Խալիֆա Խաֆթարի ուժերը, եթե լիբիացի գեներալի զորքերը շարունակեն վնաս հասցնել Լիբիայում Թուրքիայի շահերին և դիվանագիտական առաքելությանը։ Թուրքիան անվանել է Տրիպոլիում Միտիգի օդանավակայանի հրետանային գնդակոծումը որպես ռազմական հանցագործություն։ Նշենք, որ ավելի վաղ Թուրքիան և Իտալիան հայտարարել էին Տրիպոլիում իրենց դեսպանությունների շրջակայքում գնդակոծման մասին։…
Տրիպոլիի ռազմական քոլեջին ավիահարված է հասցվել, ինչի հետևանքով նվազագույնը 28 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Afrigatenews տեղեկատվական պորտալը։ Ավիահարձակման է ենթարկվել Լիբիայի մայրաքաղաքի Էլ-Հադբա էլ-Հադրա բնակելի թաղամասը, որտեղ էլ տեղակայված է ռազմական քոլեջը։ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ներկայացուցիչները ուսանողների մահվան համար պատասխանատու են համարում լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆտարին լոյալ…
Թուրքիան Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի է ուղարկել հատուկ ջոկատներ, ռազմական խորհրդականներ և ռազմական տեխնիկա՝ աջակցելու երկրի ազգային համաձայնության կառավարությանը: Այս մասին հաղորդում է Sputniknews.com կայքը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը, այդ թվում՝ այնտեղ ուղարկել իր զինվորականներին, միևնույն ժամանակ Անկարան չի ընդունում…
Լիբիայի ազգային բանակը՝ մարշալ Խալիֆ Հաֆթարի ղեկավարությամբ հայտարարել է, որ Լիբանանի մայրաքաղաք Տրիպոլիի Միթիգա օդանավակայանի երկնքում ոչնչացրել է թուրքական անօդաչուներ: Անօդաչուների ոչնչացումը հանգեցրել է օդանավակայանի ավիահաղորդակցության դադարեցմանը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: «Մեր կործանիչները գրոհել են թուրքական անօդաչու թռչող սարքի վրա դրա թռիչքի ժամանակ և այն ոչնչացրել են Միթիգա օդանավակայանի թռիչքուղու զինվորական մասում»,- նշված…
Մարշալ Խալիֆի Հաֆթարի գլխավորությամբ Լիբիայի ազգային բանակի օդային ուժերը հայտնել են Տրիպոլիի օդանավակայանում անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ԼԱԲ-ի հրամանատարության մամուլի ծառայությունը: ԼԱԲ-ից հավելել են, որ անօդաչուն հարվածներ էր հասցնում զորքերի ուղղությամբ՝ Տրիպոլիի արվարձաններում և վնասներ չպատճառում:
Մարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ) մոտենում է Տրիպոլիին հարավից և արևելքից: Այս մասին տեղեկացրել է ԼԱԲ գլխավոր հրամանատարության մամուլի ծառայության տնօրեն Խալիֆա ալ Ուբեյդին։ «Լիբիական բանակը և նրա զորամասերը ութ մարտական դիրքերից մոտենում են մայրաքաղաք Տրիպոլիին հարավից և արևելքից՝ Լիբիայի ռազմաօդային ուժերի աջակցությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ԼԱԲ հրամանատար Խալիֆա Հաֆթարը ապրիլի 4-ին…
Տրիպոլիի մարտերը երկարատև և արյունալի պատերազմի սկիզբն են: Այս մասին հայտարարել է Լիբիայում ՄԱԿ-ի դեսպան Հասան Սալամեն: Նա կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել զենքի մատակարարումը դադարեցնելու համար։ Այս մասին հաղորդում է AFP-ը: Ելույթ ունենալով Անվտանգության խորհրդում՝ Հասան Սալամեն ասել է, որ շատ երկրներ զենք են մատակարարում Տրիպոլիի կառավարությանն ու Խալիֆա Հաֆտարի ղեկավարությամբ ուժերին: Հասան…
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆ Հաֆթարի օդուժը Տրիպոլիում մի քանի դիրքի է հարվածել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 432-ի, ավելի քան 2000 մարդ վիրավորվել է, և 50 հազարից ավելի մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ Նշվում է, որ հարվածները եղել են հստակ, և ազգային համաձայնության կառավարության օպերատիվ շտաբը լիովին…
Լիբիայում իրավիճակը ծայրաստիճան սրվել է, երբ ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հրամայել է գրոհել մայրաքաղաք Տրիպոլին։ Այս պահին երկրում զոհերի թիվը հասել է 376-ի, իսկ վիրավորների քանակը գերազանցում է 820-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վիրաբույժների խմբեր է ուղարկել մայրաքաղաք Տրիպոլի` վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար:
Լիբիայի ազգային բանակի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Տրիպոլիում ազգային համաձայնության կառավարության ռազմական կազմավորումների օբյեկտներին։ Ինչպես հայտնում է Akhbar Libya պորտալը, ինտենսիվ կրակը շարունակվել է մի քանի ժամ։ Զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 34-ը վիրավոր են։ Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև զինամթերքի պահեստին։ Ապրիլի 4-ի Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆա Հաֆթարը…
Լիբիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հազարավոր ցուցարարներ դրոշներով և պաստառներով դուրս են եկել մայրաքաղաք Տրիպոլիի փողոցներ՝ բողոքելու Լիբիայի Ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆ Հաֆթարի ռազմական գործողությունների դեմ: Ցուցարարները դեմ են մայրաքաղաքում վերսկսված ռազմական գործողություններին: Լիբիայի Ազգային բանակը, որը իր հսկողությունն է սահմանել երկրի արևելյան հատվածում, մտադիր է գրավել մայրաքաղաք Տրիպոլին, որտեղ էլ ՄԱԿ-ի կողմից…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի հետ հեռախոսազրույցում աջակցել է մայրաքաղաք Տրիպոլիի վրա նրա ուժերի հարձակմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Իրավիճակին ծանոթ ամերիկացի անանուն պաշտոնյայի փոխանցմամբ՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Տրիպոլիի վրա հարձակմանը՝ ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարության տապալման համար։ Մեկ այլ աղբյուր նշում…
30 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել Տրիպոլիում շարունակվող մարտական գործողությունների պատճառով. անհանգստություն է առաջացնում մարտական գործողությունների սահմանագծին ապրողների ճակատագիրը: Այս մասին նշված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայտարարության մեջ, որը տարածվել է ապրիլի 25-ին: ԿԽՄԿ-ի կարծիքով՝ հումանիտար իրադրությունը Տրիպոլիի շրջանում կտրուկ վատթարացել է վերջին երեք շաբաթվա ընթացքում: Ավելի քան 30 հազար մարդ…
Մարշալ Խալիֆ Հաֆթարի` Լիբիայի ազգային բանակը հայտարարել է Տրիպոլիի վրա հարձակման երկրորդ փուլի մեկնարկի մասին, հայտնում է լիբիական Al-Wasat պորտալը՝ վկայակոչելով ԼԱԲ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Միսմարիի հայտարարությունը: Ալ Միսմարին երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «ԼԱԲ-ն ապահովել է տարածքների անվտանգությունը և որոշել Ազգային համաձայնության կառավարության հիմնական ու երկրորդական դիրքերը»: ԼԱԲ ներկայացուցչի խոսքով՝ Հաֆթարի բանակը…