փախստականներ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 20-ին հայտարարություն է տարածել փախստականների միջազգային օրվա առթիվ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «1988թ. ի վեր ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության (ցեղասպանական գործողությունների) և ադրբեջանա-ղարաբաղյան 1991-1994թթ. պատերազմի հետևանքով հարյուր հազարավոր (ըստ որոշ փորձագիտական գնահատականների՝ գրեթե 500,000) հայեր դարձել են փախստական կամ ներքին տեղահանված: Նրանք ենթարկվել են կոտորածների,…
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր մենք նշում ենք Փախստականների համաշխարհային օրը Միլիոնավոր մարդիկ աշխարհում շարունակում են առերեսվել հուսահատությանը և պայքարել իրենց կյանքերի, ընտանիքների, երեխաների փրկության համար, հարկադրաբար լքել իրենց տներն ու համայնքները, լքել իրենց հայրենիքը և ապաստան գտնել օտար հողում: Աշխարհահռչակ ֆրանսիահայ…
ՀՀ միգրացիոն ծառայությունը հայտնում է, որ բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնվեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր։ Այսպիսով, ընդհանուր հանրագումարով 796 միլիոն 835 հազար դրամի վկայագիր արդեն բաժանվել է…
DW լրատվական գործակալությունը, հղում անելով Bild am Sonntag թերթին, հայտնում է, որ Գերմանիայում ապաստան հայցելու դիմումների թիվը զգալիորեն կրճատվել է։ Ըստ փախոստականների և միգրանտների դաշնային վարչության տվյալներով՝ 2020 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում ապաստանի համար դիմում էր ներկայացրել 2 9132 մարդ Գերմանիայում։ Դա 29 տոկոսով պակաս է, քան 2019 թվականի նույն ժամանակաշրջանում։ Ապրիլին գրանցվել է…
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք միանում ենք համաշխարհային հանրությանը՝ հիշելու 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի զոհերին։ Սկսած 1915-ից, Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դատապարտվեցին։ Հիշատակի այս օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց,…
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է Մարդու իրավունքների պաշտպանության, Դատաիրավական բարեփոխումների ու Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություններին, դրանցով նախատեսվող միջոցառումների ծրագրերին: Քննարկված հարցերի կենտրոնում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունն…
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հրապարակել է փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ հատուկ զեկույց, որտեղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը փախստականների և ապաստան հայցող անձանց, այսինքն՝ միգրանտների իրավունքների ապահովման ոլորտում համարվել է առաջատարներից մեկը Եվրոպայում: Ընդհանուր առմամբ՝ ENNHRI-ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները Եվրոպայում: Կառույցին անդամակցում…
Սիրիայի ճգնաժամի շարունակվելու դեպքում Եվրամիություն և այլ երկրներ տեղափոխվող փախստականների թիվը էականորեն կավելանա, այս մասին հայտնել է Թուրքիայի կառավարությունը: «Սա ընդամենը սկիզբն է, դեռ կտեսնեք, թե ինչ կլինի, այն, ինչ այսօր եք տեսնում, աննշան կթվա առաջիկայում կայանալիքի համեմատությամբ Ավելի քան 143 հազար փախստական է անցել Հունաստան: Միգրացիայի հարցով փորձագետներն ասում են, որ թուրք նախարարը չափազանցված…
Թուրքիան արգելե է փախստականների Էգեյան ծովով Եվրոպական միության երկրներ անցնելը: Այս արգելքը փախստականների վրա դրել են Թուրքիայի առափնյա պահակությունը, իսկ կարգադրությունը տվել է երկրի նախագահ Էրդողանը: «Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրության հետ կապված՝ փախստականներին արգելվում է Էգեյան ծովով անցում կատարել, քանի որ տվյալ երթուղին սպառնալիք է ներկայացնում նրանց անվտանգությանը»,-այս մասին հայտնել են առափնյա պահպանությունը:…
Եվրոպա մտնելու փորձ կատարող փախստականներ պետք է իմանան, որ Թուրքիայի և Հունաստանի միջև սահմանը փակված է, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ղեկավարը։ Նա կոչ է արել վեճին մասնակցող երկրներին «դադարեցնել այս խաղը»: Հազարավոր փախստականներ և այլ գաղթականներ փորձել են մտնել ԵՄ այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարել է, որ նախկինում հսկվող սահմանները Եվրոպայի հետ բաց…
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ: Այդ մասին Չավուշօղլուն գրառում է արել սոցցանցում: Չավուշօղլուն եվրապաշտոնյային ներկայացրել է փախստականների հարցում Անկարայի դժգոհությունն ու դիրքորոշումը: Թուրք նախարարը շեշտել է, որ ԵՄ-ն փախստականների հարցում Թուրքիային տված խոստումները չի կատարել: «Բորելին հայտնեցի, որ միայնակ այլևս…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի փակի Եվրամիության սահմանները սիրիացի փախստականների համար: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը: «Զանգում են և ասում՝ փակեք սահմանները: Ես ասացի՝ ուշ է: Արևմուտքը պետք է կիսի փախստականների բեռի ծանրությունը: Այսօր կհանդիպեմ Բուլղարիայի վարչապետին, վաղը կխոսեմ Մերկելի հետ: Օրակարգում Սիրիայի հարցով 4-5 կողմանի գագաթնաժողով անցկացնելու…
Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնել Հունաստանին և Բուլղարիային՝ նշելով, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Օրերս Թուրքիան Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի սրումից հետո հայտարարել էր, որ այլևս չի կարողանա զսպել փախստականների հոսքը երկիր և ԵՄ-ի հետ բացել է իր սահմանները:…
Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական ուժերի միջև տեղի կատաղի մարտեր են ընթացել: Սիրիայի կառավարական բանակի ավիացիայի հարվածների հետևանքով Իդլիբում 33 թուրք զինծառայողներ է սպանվել: Այս տեղեկությունից հետո թուրքական մամուլում լուրեր են տարածվել, որ Թուրքիան որոշել է այլևս չկանգնեցնել ծովային և ցամաքային ճանապարհով սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա:…
Փետրվարի 25-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ժնևում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին: Նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Ֆիլիպո Գրանդիին ծավալած գործունեության համար և նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում գերագույն հանձնակատարի դերը փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում: ՀՀ ԱԳՆ…