քրեական հետապնդում

  • Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել

    Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել

    ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր 17։30։ Պաշտպանը նշել է, որ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: «Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ։ Հիմա դա կհաստատվի այս փուլում արդեն իսկ քրեական հետապնդումը դադարեցնելու մեր…

  • Քրեական հետապնդում՝ նախկին պաշտոնյաների ու նրանց մերձավորների նկատմամբ

    Քրեական հետապնդում՝ նախկին պաշտոնյաների ու նրանց մերձավորների նկատմամբ

    ՀՀ դատախազությունը, հավատարիմ մնալով հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու գործելաոճին, հայտնում է, որ տևական ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս,…

  • Մոտ 32%-ով աճել է կոռուպցիայի համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը

    Մոտ 32%-ով աճել է կոռուպցիայի համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը

    ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2019թ. իրականացված հակակոռուպցիոն քրեաիրավական պայքարի ցուցանիշները: Համաձայն վերջինիս՝ 2019 թվականի ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդման են ենթարկվել ընդհանուր 1264 անձ, որը 2018թ․համեմատ (960 անձ) ավելի է 31.6%-ով: Վարույթների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է 375 անձի նկատմամբ, որոնցից 109-ի կամ 29%-ի դեպքում՝ արդարացման, 266-ի…

  • Դադարեցվել է Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետի նկատմամբ քրեական հետապնդումը

    Դադարեցվել է Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետի նկատմամբ քրեական հետապնդումը

    ՀՀ նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով»,-ասաց Արևիկ Խաչատրյանը: Նշենք, որ այդ հիմքը համարվում է ոչ արդարացնող: Առավել մանրամասն՝ Tert.am

  • Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգվեց

    Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգվեց

    Ռոբերտ Քոչարյանի և մյուս ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, և քրեական գործի վարույթը կարճելու պաշտպանների միջնորդության լուծումը հետաձգվեց մինչև դրանում առկա էական հանգամանքների պարզաբանումը: Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը: Նախորդ դատական նիստերին, հիշեցնենք, նման միջնորդությամբ հանդես էին եկել ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, Սեյրան…

  • Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի և մյուսների քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով որոշում կայացնելու

    Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի և մյուսների քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով որոշում կայացնելու

    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուս ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի մարտի 3-ին՝ ժամը 13:00-ին: Նախորդ դատական նիստերին, հիշեցնենք, նման միջնորդությամբ հանդես էին եկել ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը,…

  • Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի գործով դատական նիստը հետաձգվեց

    Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի գործով դատական նիստը հետաձգվեց

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի գործով դատական նիստը։ Նշենք, որ գործով ամբաստանյալների պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատարանին՝ ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Դատախազն էլ միջնորդեց դատական նիստը հետաձգել, քանի որ գործով առկա ապացույցները հետազոտված չեն։ Դատարանը որոշեց նիստը հետաձգել և…

  • Վիճաբանություն դատարանում․ Քոչարյանը պահանջեց հրապարակել ձայնագրությունը

    Վիճաբանություն դատարանում․ Քոչարյանը պահանջեց հրապարակել ձայնագրությունը

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հունվարի 9-ի նիստում քննարկվեց Ռ.Քոչարյանի պաշտպանների՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու միջնորդությունը: Մինչ միջնորդության քննումը դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ավելի վաղ Ռ.Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել: Սակայն ինքը դեռ չի հասցրել դրան ծանոթանալ: Նա դատական կողմերից…

  • Սամվել Ուզունյանը հարցաքննության չի կանչվել. ՀՔԾ

    Սամվել Ուզունյանը հարցաքննության չի կանչվել. ՀՔԾ

    Նախկին դատավոր Սամվել Ուզունյանը չի կանչվել հարցաքննության, քանի որ այդ դեպքում նա կանչվելու էր մեղադրյալի կամ կասկածյալի դատավարական կարգավիճակով, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ արդեն պետք է քրեական հետապնդում հարուցված լիներ, որը կարող է հարուցվել միայն Գլխավոր դատախազի կողմից և ԲԴԽ-ի համաձայնությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Ինչ վերաբերում…

  • Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը ազատվեցին քրեական հետապնդումից

    Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը ազատվեցին քրեական հետապնդումից

    Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ՝ հաշվի առնելով 2018 թվականին կիրառված համաներումը: Նաեւ դադարեցվել է քրեական հետապնդումը քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Սասնա ծռեր համահայկական շարժումը: «Վճռաբեկ դատարանը Ժիրայր Սէֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ մի մեղադրանքով համաներման մասին օրենքի կիրառմամբ, ինչպես նաև Ժիրայր Սէֆիլյանի մյուս մեղադրանքով…

  • Սերժ Սարգսյանի պաշտպանները բողոքարկելու են դատախազության որոշումը

    Սերժ Սարգսյանի պաշտպանները բողոքարկելու են դատախազության որոշումը

    Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը պատրաստվում է բողոքարկել դատախազության որոշումը, որով մերժվել էր Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու իրենց պահանջը: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտնեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ դատախազության որոշումն անհիմն են համարում: Սերժ Սարգսյանի պաշտպանը բողոք էր ներկայացրել՝ պահանջելով վերացնել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը:…

  • Նման որակումներն անընդունելի են․ Մակունցը՝ Աշոտյանի հայտարարության մասին

    Նման որակումներն անընդունելի են․ Մակունցը՝ Աշոտյանի հայտարարության մասին

    Այն միտումը, որով փորձ է արվում այս ամենը որակել որպես քաղաքական հետապնդում՝ չի կարող ընդունելի լինել և չի կարող տեղ գտնել Հայաստանում: Այս մասին ասօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսին և Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի հետ կապված նրա հայտարարություններին։ Սերժ…

  • Պաշտպանը միջնորդեց դադարեցնել Սեյրան Օհանյանի քրեական հետապնդումը

    Պաշտպանը միջնորդեց դադարեցնել Սեյրան Օհանյանի քրեական հետապնդումը

    Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը միջնորդություն է ներկայացրել խտրականության և իր պաշտպանյալի քրեական հետապնդման դադարեցման մասին։ Նա հիշեցրել է երկրի նոր իշխանությունների հռչակած ժողովրդավարական սկզբունքների մասին, ընդ որում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից մեջբերումներ է կատարել։ Քանի որ մեջբերումներն ուղղակի կապ չեն ունեցել միջնորդության հետ, տուժածները առարկել են։ Փաստաբանը պարզաբանել է, որ նպատակ…

  • Ոչ մեկին ապօրինի չենք դատում․ Սասուն Խաչատրյան

    Ոչ մեկին ապօրինի չենք դատում․ Սասուն Խաչատրյան

    Այսօր ՀՔԾ-ի կազմավորման 12-ամյակի միջոցառումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց պատասխանելու լրագրողների հարցերին, նստեց մեքենան և հեռացավ: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այն հայտարարությունը, թե իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ապօրինի է, սակայն դա անողների նկատմամբ հետապնդումը լինելու է օրինական։ «Մենք ապօրինի ոչ մեկին չենք դատում»,-ասաց նա՝…