911
Մետրոնոմ, Ռոսիա մոլ, այժմ էլ՝ Մեգամոլ․ կրկին ահազանգ՝ ռումբի առկայության մասին
Հիմա էլ ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարք կա տեղադրված «Մոգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 15:32-ին։ Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ու ոստիկաններն այժմ տարհանման աշխատանքներ են իրականացնում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ պայթուցիկների առկայության վերաբերյալ ահազանգեր էին «Ռոսիա մոլի» ու «Մետրոնոմի» դեպքերում։ 2…
Ռոսիա մոլի տարածքում պայթուցիկի առկայության մասին ահազանգ է ստացվել
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր տեղեկություններով՝ տարհանում է իրականացվում Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնից։ Այս լուրը հաստատել են ԱԻՆ-ից։ Նախարարությունից նշում են, որ այսօր՝ ժամը 14:56-ին ահազանգ է ստացվել, որ «Ռոսիա մոլի» տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Նշվում է, որ փրկարարներն ու ոստիկանները առևտրի կենտրոնից մոտ 1000 քաղաքացու են տարհանել։
Մոտրոնոմից տարհանվել է մոտ 500 քաղաքացի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` ժամը 14:13-ին, ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք կա տեղադրված։ Նոր հրապարակված տվյալների համաձայն՝ առևտրի կենտրոնից տարհանվել են մոտ 500 քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Նշվում է, որ իրականացվում են տեղազննման աշխատանքներ:
Մետրոնոմում ռումբի առկայության վերաբերյալ ահազանգ է ստացվել․ Ռոսիա Մոլից էլ մարդկանց մեծ հոսք է նկատվել
Այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 14։13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Ապարանում մեքենաներ են բախվել. 25-ամյա վարորդը մահացել է Աղբի տեսակավորման գործում հաճախ հանդիպող սխալներն ու դրանց շտկումը Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան…
3 օր տևած որոնումներից հետո հայտնաբերվեց գետն ընկած քաղաքացու դին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 3-ին ահազանգ էր ստացվել ԱԻՆ, որ քաղաքացին Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։ Այնուհետև մեկնարկել էին որոնողական աշխատանքներ, որոնք շարունակվեցին մի քանի օր։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ժամը 10։30-ին հայտնաբերվել է քաղաքացի Է․Փ․-ի դին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ այսօր որոնողական…
Մարտունի-Վարդենիս ճանապարհին մեքենա է շրջվել․ կա զոհ
Այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 03։57-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Արծվանիստ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Եվս մեկ երկրաշարժ Հայաստանում Հրդեհ Արաքս գյուղի մոտ․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 3 մարտական հաշվարկ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից…
Այսօր երկրաշարժ է գրանցվել Բավրայի մոտակայքում
Այսօր՝ ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 10:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։ Հոսանքազրկումներ Երևանում…
Հրդեհ Արաքս գյուղի մոտ․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 3 մարտական հաշվարկ
Այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 11:14-ին ահազանգ է ստացվել, որ Արաքս գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Երևան-Գյումրի ճանապարհին օրեր առաջ վթարի հետևանքով տուժածներից ևս մեկը մահացել է Մեկնարկել են ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական…
ԱԻՆ-ի թիվ 194 դպրոցում վարժանք է իրականացրել
Արտակարգ իրավիճակներում բնակչության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի, տարբեր կառույցների աշխատակիցների տեսական և գործնական գիտելիքների ստուգման գործընթացները շարունակվում են: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի պաշտոոնական կայքից։ ՄԻՊ-ը Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցի վեհաժողովին ԿԳՄՍՆ-ն հայտնել է դպրոցներում ավարտական քննությունների օրերը «Էրեբունի վարչական շրջանի թիվ 194 հիմնական դպրոցում Երևանի փրկարարական վարչության համապատասխան մասնագետների մասնակցությամբ անցկացվել է գործնական…
Գործարկվելու է Ջերմուկի շչակը
Վաղը՝ մարտի 30-ին, Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ վարժանքն իրականացվելու է ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում։ Ըստ աղբյուրի՝ գործարկվելու է Ջերմուկում գտնվող շչակը։ Նախարարությունից հորդորում են բնակիչներին՝ չանհանգստանալ։
ԱԻՆ-ում խուզարկությունից հետո Հակակոռուպցիոն կոմիտե են տարվել ԱԻՆ մի քանի աշխատակիցներ
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է տեղի է ունեցել Արտակարգ իրավիճակին նախարարությունում։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են կոմիտեից։ NEWS-ից հայտնում են, որ խուզարկությունից հետո ԱԻՆ մի քանի աշխատակիցներ տարվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության համար։ Իսկ վերոնշված քրգործի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Արմենակյան փողոցում մեքենա է այրվել
Այսօր՝ մարտի 25-ին, ժամը 03:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցի թիվ 2/4 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում։ Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներ Արմավիրում և Արարատում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վթար Մասիս-Էջմիածին ճանապարհին․ կան տուժածներ ու զոհ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ…
Վթար Մասիս-Էջմիածին ճանապարհին․ կան տուժածներ ու զոհ
Այսօր՝ մարտի 24-ին, ժամը 03։15-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Օգնություն է ցուցաբերվում Ուկրաինայից Ռումինիա անցնող ՀՀ քաղաքացիներին Հիսուսի արձանը լինելու է ամենալավը ու դարերի պատմություն է ունենալու․ Ծառուկյան Նշվում է, որ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական…
Նոր տվյալ Արին Բերդի փողոցի պայթյունից․ հայտնաբերվել է դի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով գրանցվել է նաև փլուզում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տվյալ է հայտնել այս դեպքից։ Նշվում է, որ փրկարարների փլատակներում դի են հայտնաբերվել։ Ըստ աղբյուրի՝ մահացածը 2004 թվականի ծնված Ա․Հ․-ն է։














