adjarabet am
adjarabet am
Բուքմեյքերների գովազդի պայմանները խախտելու դեպքում կպատժվի և՛ գովազդ պատվիրողը, և՛ տեղադրողը. Հրաչ Հակոբյան
Մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ Հրաչ Հակոբյանի առաջարկած նախագծի քննարկման ընթացքում Աժ պատգամավորներից մեկը հարց ուղղեց. ինչպե՞ս են պատժվելու կազմակերպությունները, որոնք խախտումներ են թույլ տալու բուքմեյքերների, տոտալիզատորների ու ինտերնետային շահումով խաղերի գովազդի տեղադրման հարցում։ Հրաչ Հակոբյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ նախագծում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ եթե կա խախտում, ապա պատժվում է և՛ գովազդ…
«Եվրատեսիլ – 2019». բուքմեյքերների նոր կանխատեսումները
Որոշ փոփոխություններ են տեղի ունեցել «Եվրատեսիլ – 2019» միջազգային երգի մրցույթի մասնակիցների վարկանիշային աղյուսակում:Բուքմեյքերները մրցույթի հաղթողի նոր դրույքաչափ են սահմանել: Մրցաշարային աղյուսակի առաջատարը, ըստ բուքմեյքերների, շարունակում է մնալ Նիդերլանդները, իսկ երկրորդը Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևն է: Երրորդ տեղում հավանաբար կհայտնվի շվեյցարացի Լուկա Հենին: Նշենք նաև, որ Նիդերլանդների ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը կարող է որոկազրկվել, քանի որ…
Բացահայտվել է կեղծ փողերի իրացման դեպք. հայտնաբերվել է 14.000 կեղծ եվրո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ապրիլի 11-ի գիշերը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման ենթարկվեց Երևանի բնակիչ Սարգիս Անանյանը։ Գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Անանյանը բուքմեյքերական ընկերություններից մեկի գրասենյակում կեղծ եվրոներով պետք է խաղադրույք կատարի։ Թղթադրամներն իրացնելուց անմիջապես հետո երիտասարդը բռնվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նախնական տվյալներով՝ Սարգիս Անանյանը, դեռևս չպարզված այլ անձանց հետ, բուքմեյքերական…
Ալեն Սիմոնյանի առաջարկած նախագծի քննարկումը հետաձգվեց՝ առանց տեսախցիկների քննարկում անելու համար
ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովում այսօր բուռն քննարկվեց պատգամավոր Ալեն Սիմոնյանի առաջարկած նախագիծը, որով առաջարկվում է բուքմեյքերական խաղադրույքների սրահների գործունեությունը սահմանափակել, թույլատրել միայն Ծաղկաձոր, Մեղրի, Ջերմուկ և Սևան քաղաքներում: Ընդ որում՝ երկու կողմից էլ վիճում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ Ալեն Սիմոնյանը պնդում էր, որ սրահները պետք է փակվեն և թույլատրվեն միայն 4 քաղաքում: Հակառակ կարծիք…
Համացանցում մենաշնորհն ահնար է. Ալեն Սիմոնյան
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում բուքմեյքերների գործունեության սահմանափակումները քննարկելու ընթացքում պատգամավորներից մեկը նշեց, որ եթե գրասենյակների գործունեությունը սահմանափակվելու է, ապա մենաշնորհ է տրվելու համացանցում այդպիսի գործունեություն ծավալողներին, ինչը հակամրցակցային է լինելու։ Նախագիծը ներկայացնող Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց, որ համացանցում չի կարող մենաշնորհ լինել, ինչին պատգամավորը արձագանքեց, որ բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչներից մի քանիսը…
Նախագիծը նաև արգելում է ՀՀ-ում «լոխոտրոնների» գոյությունը». Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է ԱԺ մի քանի պատգամավորների առաջարկած նախագիծը, համաձայն որի սահմանափակվելու է բուքմեյքերական ընկերությունների ու ավտոմատացված խաղայինն սարքավորումների օգտագործումն ու խաղերի գովազդը։ Ծրագիրը ներկայացնող Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց, որ կետերից մեկը վերաբերում է գազալցակայաններում և այլ տեղերում դրված սարքավորումներին: Պատգամավորն ասաց, որ ըստ նախագծի դրանք արգելվելու…
Բուքմեյքերական խաղասրահների սահմանափակումների ազդեցությունը բյուջեի մուտքերի վրա կլինի փոքր. փոխնախարար
ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ կառավարության ներկայացուցիչ, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտնեց, որ բուքմեյքերական կետերի գործունեության և այլ սահմանափակումներն էական ազդեցություն չեն ունենա Հայաստանի բյուջեի մուտքերի վրա: Փոխնախարարի խոսքով՝ նախկինում ազդեցության գնահատականներ են տրվել նաև այլ ոլորտների՝ մրցակցության և այլ հարցերի վերաբերյալ, սակայն հիմա գործող օրենքի համաձայն` գնահատվում է ազդեցությունը միայն բյուջեի մուտքերի մասով,…
Քաղաքացին իր աշխատավարձը թողնում է բեթ գրասենյակում ու նոր բարձրանում է տուն. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է ԱԺ մի քանի պատգամավորների առաջարկած նախագիծը, համաձայն որի սահմանափակվելու է բուքմեյքերական ընկերությունների ու ավտոմատացված խաղայինն սարքավորումների օգտագործումն ու խաղերի գովազդը։ Նախագիծի ներկայացնող Իմ քայլ դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց, որ համացանցային խաղադրույք անելու համար մարդը պետք է հավելյալ հմտություններ ունենա, իսկ բեթշոփի դեպքում նրա փոխարեն դա անում…
ԱԺ-ում քննարկվում է բուքմեյքերական ընկերությունների գովազդների սահմանափակման նախագիծ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է ԱԺ մի քանի պատգամավորների առաջարկած նախագիծը, համաձայն որի սահմանափակվելու է բուքմեյքերական ընկերությունների ու ավտոմատացված խաղայինն սարքավորումների օգտագործումն ու խաղերի գովազդը։ Նախագծի հեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն նշեց, որ սահմանումներ են տրվել բուքմեյքերական կետերին ու լոտոնների կազմակերպման տարածքներին։ Նա տեղեկացրեց, որ կետերից մեկը վերաբերում է նրան,…







