Aravot
«Չաարատ Կապան» ՓԲԸ–ի, Կապանի լեռնահարստացման նախկին կոմբինատի մոտ 400 աշխատակիցներ հինգշաբթի՝ ապրիլի 8-ին, հրաժարվել են աշխատանքի դուրս գալ և հանք մտնել, գրում է Aravot-ը։ Ինչպես Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշել են աշխատակիցները, տնօրինությունից պահանջում են աշխատանքային պայմանների անվտանգության ապահովվում, աշխատավարձի բարձրացում, արտահագուստի, մասնավորապես դիմակի ապահովում։ «Սաղ օրը փոշին շնչում ենք։ Ստանում ենք միջինը 80-120 հազար դրամ,…
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից այսօր Aravot.am-ը հարցրեց՝ երբ դուք իշխանություն չէիք, ՀՀԿ-ին օր ու արև չէիք տալիս ծառայողական մեքենաների հետ կապված, Նիկոլ Փաշինյանը հիացած էր Դանիայի խորհրդարանի պաշտոնյա Ռիկե Տուբորկով, որն ասել էր, որ իրենց խորհրդարանում միայն խոսնակն ունի ծառայողական մեքենա, բա ինչո՞ւ հիմա դարձաք իշխանություն և չեք հետևում Դանիայի օրինակին, չէ՞ որ այնտեղ ողջ…
Ծխախոտային սկանդալը գնալով թափ է հավաքում։ Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին ու աներորդին ջանասիրաբար հերքում են, թե իրենք կապ ունեն Հայաստանից մաքսանենգ ճանապարհով այլ երկիր արտահանված ծխախոտի խմբաքանակի հետ, բայց հիմնավոր կասկած կա, որ առանց իշխանական բարձր հովանավորչության՝ նման բան տեղի չէր ունենա Հայաստանում, ինչպես տեղի չի ունեցել նախկինում։ Փաշինյանի աներորդին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության…
Կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերը, որոնք կարելի է համարել վարակի օջախներ, ինչպես օրերս հայտարարվեց՝ Երևանում Էրեբունի համայնքի ու Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի արտադրամասերն են: Այսօր Aravot.am-ն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե այս արտադրամասերի հետ կապ ունեցող քանի անձ է մեկուսացվել կամ ինքնամեկուսացվել, արդյոք այս օջախներից վարակի շղթան, այսպես ասած, բացվե՞լ է, և վերահսկողությունից դուրս եկել,…
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է «Նավագնացության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը զեկուցեց, որ համաձայնագիրը 2019թ.-ին ստորագրվել է ԵՏՄ երկրների ղեկավարների միջև. «Համաձայնագիրը սահմանում է ԵՏՄ երկրների ներքին ջրային ուղիներում նավարկության կարգը, դյուրացնում երկրների նավերի մուտքը ջրային տարածքներ, բեռների փոխադրումը»: Աղբյուրը հավելում…
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Գյումրու Տեքստիլագործների թաղամասում մեկ շաբաթ առաջ 42-ամյա կնոջ սպանության ու նրա 12-ամյա դստերը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու քրգործից։ Դատախազը նշեց, որ կալանավորված 28-ամյա երիտասարդը հարցաքննվել է, նա մեղադրանքը չի ընդունում․ առաջադրված մեղադրանքով իրեն մեղավոր չի ճանաչել և օգտվելով իր դատավարական իրավունքներից՝ հրաժարվել է ցուցմունքներ տալուց։…
«Ձեր դիվանագիտությունն ինչ է եղել՝ ինչքան օտար անձնագրերով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ա՛յ անինքնասերներ: Ու ողբերգությունն էն է, որ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից: Բայց մենք կոշիկ լիզող չենք, դո՛ւք եք կոշիկ լիզողը: Դուք լիզել եք և լիզելու եք: Այսօր էլ եք վազում եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում…
Այս տարվա փետրվարի 6-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում 27 տնտեսվարող պետական բյուջեին շուրջ 17 միլիոն 730 հազար դրամի վնաս են հասցրել՝ ապրանքները մատակարարելով կամ տեղափոխելով առանց ուղեկցող փաստաթղթերի: Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ մի շարք տնտեսվարողներ շարունակում են այս կերպ խուսափել հարկեր վճարելուց և ապրանքները մատակարարում կամ տեղափոխում են առանց պահանջվող փաստաթղթերի:…
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Թվիթերում է այս տարվա հունվարից: Նա որոշել է հանրության հետ շփվել նաև Թվիթերի իր միկրոբլոգի օգնությամբ, սակայն նրա այս քայլը միանշանակ չընդունվեց թվիթերցիների կողմից: Վանեցյանի հենց առաջին թվիթին օգտատերերը հեգնանքով էին պատասխանում, թեև կային նաև ողջույնի խոսքեր: Շատ կարճ ժամանակ անց Վանեցյանը սկսեց արգելափակել բոլոր այն օգտատերերին, որոնց գրառումներն իր…
Երևանում խեղդամահ հայտնաբերված 16-ամյա Սառա Կարապետյանը մինչև իններորդ դասարանը սովորել է Արտաշատի թիվ 1 դպրոցում: «Մեր դպրոցը չի ավարտել, այստեղից տեղափոխվել է Ոստանի դպրոց, մեր դպրոցում ինքը սուսիկ-փուսիկ, արտառոց պահվածք չի ունեցել, լուռ երեխա էր », – Aravot.am-ին պատմեց դպրոցի տնօրեն Թինա Մարգարյանը: Ոստանի դպրոցի տնօրեն Գեղամ Արշակյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ հիանալի…
«Անդրանիկ Քոչարյանը, որն իմ նախկին ընկերն է եղել, տասը օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով հորդորում էր, որ ես փախնեմ ՀՀ-ից, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Տասը oր առաջվա բան եմ ասում: Հասկանո՞ւմ եք՝ սա ինչի համար է արվում՝ նրա համար, որ թողես գնաս, որ միանգամից «մասկի շոու» անեն ու ասեն, թե…
«Վերնատուն» ակումբի հավաքից հետո քննարկումները շարունակվում են, կարծիքներ են հնչում, թե իշխանությունները տագնապի մեջ են, մտահոգություններ ունեն, ինչ-որ վտանգ են զգում, դրա համար էլ իշխանական պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները ֆեյսբուքյան ստատուսների միջոցով, այլ հարթակներում ջանք ու եռանդ չեն խնայում «Վերնատան» անդամներին անդրադառնալու, հեգնելու համար: Այս առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանին հարցրեցինք՝ կա՞ նման մտահոգություն,…
Այսօր, ինչպես հայտնի է, վարչապետը պաշտոնանկ է արել ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանին և նրա երկու տեղակալներին՝ Վաչագան Ներսիսյանին ու Կամո Քոչունցին: ԱԺ պաշպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե դա կապ ունե՞ր ապրիլյան քննիչ հանձնաժողովի հետ: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ Մովսես Հակոբյանին դեռ չեն հրավիրել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին, բայց նախատեսում…
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե մրցաշրջանն ավարտվում է, 2019 թվականի 10 լավագույն մարզիկներին որոշելու կարգի մեջ փոփոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ՝ նկատի ունենալով, որ SMS քվեարկությունները, անկախ սահմանված տոկոսային հարաբերակցության չափից, խիստ դժգոհությունների առիթ են տալիս և, ըստ էության, խանգարում են արդար ընտրությանը, պատասխանեց. «Նմանատիպ կարծիք մենք արդեն մի քանի անգամ…
ՀՀ տարածքում գործող ռուսական ռազմակայանն արդիականացվում է և սպառազինության տեսանկյունից, և նյութատեխնիկական ապահովման՝ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման առումով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով՝ ռուսական ռազմակայանի զինծառայողների թվաքանակի ավելացում չի լինելու. «Ավելի շուտ, տարբերակումներ են լինում: Ինչ-որ տարածք, եթե, օրինակ, էլ չի օգտագործվում, անցնում է ՊՆ-ին: Բայց…