daily mail
Չելսին պայքարում է Հավերցի համար
«Բայերի» հարձակվող Կայ Հավերցի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին» : Ֆուտբոլիստը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Լոնդոն: Ակումբը ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 75 միլիոն եվրո: Հայտնենք, որ Հավերցի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալ Մադրիդը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: Այս մասինհայտնում է Daily Mail-ը:
ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանը կարող է սկսվել սեպտեմբերին
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2020/21 մրցաշրջանը կարող է մեկնարկել այս տարվա սեպտեմբերին։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ ԱՊԼ-ի ակումբները կողմ են գալիք մրցաշրջանը սեպտեմբերից սկսել գաղափարին։ Ու սա անկախ այն բանից, թե երբ կավարտվի այս մրցաշրջանը։
Եթե հիմա ստանայի ՄՅՈւ-ն գլխավորելու առաջարկ՝ կմերժեի․ Մոյես
Անգլիական «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն անկեղծացել է ու նշել, որ պատրաստ չէր «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելուն։ «Տարիներ են անցել. հասկանում եմ, որ պատրաստ չէի այդ փորձությանը: Ֆերգյուսոնից հետո դժվար է գլխավորել այդպիսի լեգենդար ակումբը: Շատ սխալներ եմ արել, որոնց համար զղջում եմ: Եթե հիմա ստանայի այդ առաջարկը՝ կմերժեի», – Մոյեսի խոսքերը հաղորդում է Daily…
Բունդեսլիգան չի վերսկսվի մայիսի 22-ից շուտ․ Daily Mail
Տեղեկություններ էին շրջանառվում, որ Գերմանիայի Բունդեսլիգան կարող է վերսկսվել մայիսի 15-ից։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ Բունդեսլիգան չի վերսկսվի մայիսի 22-ին շուտ։ Նշվում է, որ առաջնության վերսկսման վերաբերյալ որոշումը կկայացվի Գերմանիայի կառավարության առաջիկա նիստում։
Լեգենդար ֆուտբոլիստ Ջիմմի Գրիվզը հոսպիտալացվել է
Ջիմմի Գրիվզը, ով նախկինում «Տոտենհեմի» ու «Չելսիի» հարձակվող է եղել տեղափոխվել է հիվանդանոց: Ֆուտբոլիստի հիվանդանոց տեղափոխվելու պատճառը դեռևս հայտնի չի, բայց հայտնի է, որ 80-ամյա նա վաղուց առողջական խնդիրներ ունի: 2015 թվականից նա տեղաշարժում է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված սայլակով, քանի որ 2 անգամ կաթված է տարել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Սարիին դժվար է հարգել․ Կեհիլ
Նախկինում «Չելսիում» հանդես եկով Գարի Կեհիլը խոսել է Մաուրիսիո Սարիի ու այն շրջանի մասին, երբ վերջինս գլխավորում է լոնդոնյան ակումբը։ «Աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ մենք հասանք կիսաեզրափակիչ, ուստի ես բաց թողեցի մրցաշրջանի սկիզբը, որը, կարծում եմ, որոշիչ գործոն էր: Սարին կենտրոնացել էր մարտավարության վրա և, երևի, շատ բան է արել, ու ես բաց թողեցի…
ԱՊԼ-ի խոշոր հեռարձակողները ակումբներից կարող են մեծ փոխհատուցում պահանջել
Անգլիայի Պրեմիեր Լիգայի խոշոր հեռարձակողներից 2-ը կարող են առաջնության ակումբներից ֆինանսական փոխհատուցում պահանջել՝ 750 միլիոն ֆունտ ստերլինգի տեսքով։ Սա կլինի այն դեպքում, եթե առաջնության և գավաթի խաղարկության բոլոր հանդիպումները չհեռարձակվեն մինչև հուլիսի 31-ը։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ Sky Sports-ն ունի 128, իսկ BT Sport-ը 52 ուղիղ հեռարձակման իրավունք։ Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբները վիճարկելու են պահանջները ու…
Պոգբան մտադիր է պայմանագիրը երկարաձգել Յունայթեդի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ Բրունո Ֆերնանդեշի գալուց հետո Պոգբան սկսել է հավատալ ՄՅՈւ-ի հաջողությունը։ Ըստ աղբյուրի՝ «Յունայթեդի» խաղը զգալիորեն փոխվել է։
Թրամփը պահանջել է կարճ ժամանակում կորոնավիրուսի պատվաստանյութ ստեղծել
Daily Mail պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեղագործական ընկերությունների ղեկավարներին պահանջել է մի քանի ամսվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարող պատվաստանյութ պատրաստել: Թոնի Ֆաոսինը, ով ավագ փորձագետ է զգուշացրել է նախագահին, որպատվաստանյութի պատրաստման և փորձարկումների իրականացնելու համար նրանցից կպահանջվի ամենաքիչը մեկ տարի: «Մենք ջանք չենք խնայում պատվաստանյութ ստեղծելու ընթացքն արագացնելու համար, նաև առավելագույնն ենք…
Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են անցնել առանց հանդիսականների
2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը, որոնք տեղի են ունենալու Տոկիոյում, կարող են անցկացվել առանց հանդիսականների, հայտնում է Daily Mail-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության և մարզական ֆեդերացիաների ղեկավարները լրջորեն անհանգստացած են կորոնավիրուսի տարածմամբ: Այս առումով հաշվի է առնվում այն տարբերակը, որ 32 –րդ օլիմպիական խաղերի ընթացքին կարելի է հետևել միայն հեռուստատեսությամբ: Նշվում է նաև, որ տարվա գլխավոր…
Մեր հարձակվողները պետք է ավելի շատ գոլեր խփեն․ Լեմպարդ
Մենք սպասում էինք, որ հեշտ հանդիպում չի լինելու: Այս մասին ասել է Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը՝ անդրադառնալով Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Բոուրնմութ»-ի դեմ հանդիպմանը։ «Տիրում էինք գնդակին և լավ պահեր ունեինք: Կարծում եմ՝ կարող էինք ավելի շատ գոլերի հեղինակ դառնալ: Լավ չէ, երբ թիմի գլխավոր ռմբարկուն պաշտպան է: Մեր հարձակվողները պետք է…
Հրաձգություն Գերմանիայի Հանաու քաղաքում․ առնվազն 8 զոհ կա
Գերմանիայի Հանաու քաղաքում այս գիշեր հրաձգություն է տեղի ունեցել, որը խլել է առնվազն ութ մարդու կյանք, ևս վեցը ծանր վիրավոր է: Զինված ոստիկանությունը լայնածավալ գործողություններ է սկսել ամբողջ Գերմանիայի տարածքում՝ «այլ անհայտ հանցագործներին» ձերբակալելու նպատակով, որոնք կարող են նույնպես ներգրավված լինել զինված հարձակման մեջ։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Արյունալի հարձակման պատճառը դեռևս անհայտ…
ԱՄՆ-ում սպանել են ռեփեր Pop Smoke-ին
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գնդակահարել են 20-ամյա ռեփեր Pop Smoke-ին, հայտնում է Daily Mail պարբերականը: Տեղեկության համաձայն՝ Pop Smoke կեղծանվամբ հանդես եկող Բաշար Բարաք Ջեքսոնին սպանել են իր տանը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին՝ առավոտյան 4:30-ին (Երևանի ժամանակով՝ 16:30-ին): Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ երկու դիմակավորված տղամարդ ներխուժել է ռեփերի առանձնատուն և մի քանի կրակ արձակելուց…
Ռեալը կարող է պայքարից դուրս թողնել Սիթիին․ Տուրե
Ես ցանկանում էի, որ «Սիթիին» բաժին հասներ «Լիոնը» կամ նմանատիպ մի ակումբ: Այս մասին ասել է անգլիական ակումբի նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն՝ խոսելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման մասին։ «Մենք խաղալու ենք «Ռեալ»-ի դեմ, և հասկանալի է, որ մեզ դժվար հանդիպումներ են սպասվում: Տեսնենք, թե ինչ կլինի: «Ռեալը» կարող է պայքարից դուս…
ՊՍՎ-ի առաջատարներից մեկը՝ Էվերտոնի և Արսենալի թիրախում
«ՊՍՎ»-ի հարձակվող Դոնիել Մալենը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ «Էվերտոնը» և «Արսենալը» հետաքրքրված են 19-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ «ՊՍՎ»-ն 25 միլիոն եվրո է պահանջում իր ֆուտբոլիստի համար: Մալենը թիմի առաջատարներից մեկն է, և նիդեռլանդական ակումբը չի պատրաստվում հեշտությամբ բաժանվել նրանից: Հիշեցնենք, որ Մալենին իր կազմում…














