Marca
Բոլորս շատ ենք սիրում Ռոնալդուին. Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր վերադարձի մասին լուրերը։ Իսպանական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ 36-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշն Արքայական ակումբի ղեկավարության հետ քննարկում է նրա վերադարձը Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսից» Մադրիդ։ Զիդանը խոսել է Ռոնալդուի կարևորության մասին` մադրիդյան ակումբում։ «Բոլորդ գիտեք, թե ինչ նշանակություն ունի Կրիշտիանուն…
Չկա թիմ, որին հնարավոր է հեշտությամբ հաղթել․ Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա Լիգայի բավարար ուժեղ լինելու մասին՝ Եվրոպական մրցաշարերում մասնակցելու համար «Չկա մի թիմ, որին հնարավոր լինի հեշտությամբ հաղթել: Այժմ դուք կարող եք հաղթել հանդիպումները, եթե կենտրոնացած եք, բայց եթե այդպիսին չեք, ապա յուրաքանչյուրը կարող է ձեզ հաղթել: Կարծում եմ, որ Լա Լիգան դեռ հիանալի, ուժեղ առաջնություն է»,…
Marca-ն վերծանել է Պեկեի և Գրիզմանի ընդհարման երկխոսությունը
«Բարսելոնայի» խաղացողները ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի խաղում (1-4) ցուցաբերել են նյարդային վարքագիծ, անգամ մինչև փարիզյան թիմի՝ հաշվի մեջ առաջ անցնելը։ Հայտնենք, որ խաղի առաջին կեսի 38-րդ րոպեին միմյանց հետ ընդհարվել են կատալոնական թիմի պաշտպան Ժերար Պիկեն և հարձակվող Անտուան Գրիզմանը։ Marca-ն վերծանել է նրանց երկխոսությունը։ Պիկե – Գրողը տանի, երկար ենք պահում գնդակը։…
Բարսան միլիոններ է պարտք մնացել Մեսսիին
Կատալոնական «Բարսելոնան» տասնյակ միլիոնավոր եվրոներ չի վճարել թիմի աստղ Լիոնել Մեսսիին ու պարտք է մնացել վերջինիս։ Այս մասին հայտնում է Marca պարբերականը։ Նշվում է, որ հունվարի ավարտ՝ «Բարսան» պետք է 72 միլիոն եվրո վճարեր Մեսսիին, բայց դրա փոխարեն վճարել է ընդամենը 8,5 միլիոն եվրո։ Այսպիսով՝ ակումբը ֆուտբոլիստին պարտք է մնացել 63 եվրոյից ավելի։
Մեսսին կարող է որակազրկվել ու մի քանի խաղով դուրս մնալ դաշտից
«Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին «Ատլետիկի» հետ Սուպերգավաթի խաղում կոպիտ խաղաց լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսի վերջում ու կարմիր քարտով հեռացվեց դաշտից։ Այս դեպքից հետո արգենտինացին կարող է որակազրկվել 4 խաղով։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Նշվում է, որ որակազարկվելու դեպքում Մեսսին բաց կթողնի գավաթային 2 (եթե «Բարսան» հաղթի առաջիկա հանդիպմանը) և առաջնության 2 խաղ կամ գավաթային…
Հրաժարական չեմ տալու․ Զիդան
«Ռեալ» Մադրիդը երեկ 0-2 հաշվով պարտություն կրեց «Շախտյորից»։ Խաղից հետո մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ հրաժարական չի տալու։ «Չեմ պատրաստվում հրաժարական տալ: Ունեցել ենք դժվար պահեր: Հիմա «Ռեալի» համար սև գիծ է: Այդպիսին է իրականությունը, սակայն մենք պետք է շարունակենք աշխատել: Շատ լավ էինք պատրաստվել «Շախտյորի» դեմ խաղին, հրաշալի անցկացրինք առաջին…
Ռեալի հարձակվողը կարող է ազատազրկվել
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին ազատազրկում է սպառնում՝ կարանտինային կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Սերբ հարձակվողը հայրենիք վերադառնալուց հետո պետք է մնար 28-օրյա ինքնամեկուսացման մեջ, բայց վերադարձից օրեր անց նրան նկատել են Բելգրադի փողոցներում։ Ըստ աղբյուրի՝ Յովիչն ասել է, թե տեղյակ չի եղել սահմանափակումներից։ Նշվում է, որ ֆուտբոլիստն արդեն 30 հազար եվրո…
Դա անհաջող երեկո էր․ Զիդան
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Մադրիդի «Ռեալը» երեկ պարտություն կրեց Դոնեցկի «Շախտյորից»։ Պարտության վերաբերյալ խոսել է իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ «Մենք սխալվեցինք առաջին գոլի դրվագում: «Ռեալն» ուներ վստահության պակաս, սակայն ես ուրախ եմ, որ ֆուտբոլիստները ճիշտ արձագանքեցին ստեղծված իրավիճակին և ավելացրին խաղի ընթացքում: Նրանք արժանի չէին այդպիսի խաղի: Դա անհաջող երեկո էր, և ես՝…
Բոատենգին ցանկանում է ձեռք բերել Լաս Պալմասը
«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգի ծառայություններով հետաքրքրված է «Լաս Պալմասը»: Հայտնի է, որ ակումբը 3 տարվա պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին, իսկ «Ֆիորենտինան» պատրաստ է ազատ գործակալի կարգավիճակ տալ Բոատենգին: Այս մասին տեղեկանում ենք Marca-ից:
Ռամոսը բանակցում է Ռեալի հետ՝ նոր պայմանագրի շուրջ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը բանակցություններ է վարում ակումբի հետ՝ նոր պայմանագրի շուրջ։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Ըստ աղբյուրի՝ Ռամոսը պատրաստ է աշխատավարձի զգալի նվազեցման։ Վերջինս կարող է տեղի ունենալ, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով մադրիդյան ակումբը ֆինանսական լուրջ վնասներ է կրել։
Մեսսին որոշել է մնալ Բարսայում․ Marca
Կատալոնական «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին որոշել է սպասել մինչև ակումբի ներկայիս պայմանագրի ավարտը և նոր միայն հեռանալ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Հիշեցնենք, որ պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը։ Ըստ պարբերականի՝ Մեսսիի այսպիսի որոշման պատճառը Բարտումեուի անսասան վերաբերմունքն է նրա հեռանալու նկատմամբ ու առանց սկանդալի «Բարսայից» հեռանալու ցանկությունը։
Օբլակը որոշում է կայացրել իր կարիերայի վերաբերյալ
«Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարևոր որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ: Հայտնի է, որ ֆուտբոլիստը ցանկանում է իր կարիերան շարունակել մադրիդյան ակումբում և պատրաստվում է պայմանագիր ստորագրել: Նշվում է, որ Օբլակի գործակալներն արդեն բանակցում են «Աթլետիկոյի» հետ նոր պայմանագրի շուրջ և շատ մոտ են այն երկարաձգելուն: Այս մասին հայտնում է Marca-ն:
Մեսսի շուրջ համախմբվում է ամբողջ թիմը․ Ռոնալդո
Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն խոսել է «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսիի մասին։ «Մեսսին այն ֆուտբոլիստն է, որի շուրջ համախմբվում է ամբողջ թիմը: Եթե ես լինեի «Բարսելոնայի» ղեկավարության տեղում, ոչ մի դեպքում նրան թույլ չէի տա հեռանալ: Նա հիանալի ու արդյունավետ հարաբերությունն ունի ակումբի հետ: Չեմ կարծում, թե նա կդադարի սիրել թիմը: Իրավիճակը բարդացնում է Չեմպիոնների լիգայում…














