South China Morning Post
Չինաստանում հակաարբանյակային զենք են ստեղծել
Չինաստանի մշակած նոր ռոբոտացված սարքը կարող է պայթուցիկներ տեղադրել արբանյակների վրա, որոնց շնորհիվ հետո հնարավոր կլինի արբանյակի կառավարվող պայթյուն իրականացնել։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։ Նշվում է, որ ոչ այդքան հզոր պայթյուն է լինելու, որը շարքից հանելու է արբանյակը։ Նոր զենքն արդեն անցել է ցամաքային փորձարկում։
Չինաստանը պատրաստ է վաճառել ԱՄՆ պետական պարտքը և արժեզրկել դոլարը
Չինաստանը հնարավորություն ունի վաճառել ԱՄՆ պետական պարտքի մի մասը: Չինաստանի վերլուծաբանները նշում են, որ նման քայլը կհանգեցնի դոլարի արժեզրկմանը, իսկ դա կդառնա պատասխան ԱՄՆ-ի մեղադրանքներին կորոնավիրուսի պանդեմիայի մասին տվյալները թաքցնելու համար: Նրանք պատրաստվում են այս քայլին գնալ միացյալն նահանգների համար ամենանպատեհ պահին: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:
Ճգնաժամը հակադրությունների առաջ է կանգնեցնելու համաշխարհային քաղաքականության հիմնական խաղացողներին․ Գագիկ Քամալյան
Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Հրապարակախոսը անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ ճգնաժամին և ընդգծել, որ ճգնաժամը լուրջ հակադրությունների առաջ է կանգնեցնելու համաշխարհային քաղաքականության հիմնական խաղացողներին: «Գնալով պարզ է դառնում, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ ճգնաժամը երկարաժամկետ առումով լուրջ հակադրությունների առաջ է կանգնեցնելու համաշխարհային քաղաքականության հիմնական խաղացողներին: Արդեն որոշակիորեն հստակեցվում է,…
Չինաստանը հաղթահարել է կորոնավիրուսի գագաթնակետը
Չինաստանի առողջապահության կոմիտեն հայտնել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի պիկը: «Ներկայումս, բացառությամբ Ուհանի, Հուբեյի նահանգի բոլոր քաղաքներում մեկ շաբաթվա ընթացքում վարակի նոր դեպքեր չեն գրանցվել: Հուբեյի նահանգից դուրս հայտնաբերվել է 7 նոր դեպք, որից 6-ը եկածներ են դրսից: Այս տվյալները վկայում են, որ, ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի այս ալիքի գագաթնակետն արդեն անցել է»,-ասել է…
300-ից ավելի մարդ է կալանավորվել Հոնկոնգում վերջին 3 օրվա ցույցերի ֆոնին
Հոնկոնգում անկարգությունների 310 մասնակից է կալանավորվել վերջին երեք օրում: Այս մասին հաղորդում է South China Morning Post-ին։ Երիտասարդ ցուցարարները բողոքի ակցիաներ են անցկացնում քաղաքի զբոսաշրջային վայրերի առևտրի կենտրոններում։ Նրանց մի մասը հանգիստ էր պահում իրեն, մյուսները փորձել են անկարգություններ հրահրել։ Ոստիկանները նրանց ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ և տաքդեղի բալոններ։ 105 մարդ կալանավորվել է…
Հոնկոնգում չեղարկել են ամանորյա հրավառությունը անկարգություններից խուսափելու համար
Հոնկոնգի իշխանությունները ոստիկանության առաջարկությամբ որոշել են չեղյալ հայտարարել լույս հունվարի 1-ի գիշերն ամանորյա հրավառությունը Վիկտորյայի նավահանգստում: Այդ քայլը, ինչպես հաղորդել է South China Morning Post թերթը, պատճառաբանված է անվտանգության նկատառումներով՝ կապված բողոքի նոր ակցիաների և զանգվածային անկարգությունների սպառնալիքի հետ։ «Հասարակական անվտանգությունը մեր գլխավոր գերակայությունն է, քանի որ հրավառությունը հանդիսականների վիթխարի բազմություն է հավաքում նեղուցի երկու…
Հոնկոնգի կառավարությունը պետք է շարունակի կարգի վերականգնմանն ուղղված ջանքերը․ Չինաստան
Հոնկոնգի իշխանությունները պետք է դադարեցնեն բռնությունն ու քաոսը, որոնք կես տարի առաջ ընդգրկել են այս հատուկ վարչական շրջանը, և պարզեն բնակչության սոցիալական խնդիրները: Այս մասին, ինչպես փոխանցում է South China Morning Post-ը, հայտարարել է Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը՝ Պեկինում ընդունելով Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամին: «Հոնկոնգը դեռևս չի հաղթահարել դժվարությունները: Քաղաքի կառավարությունը պետք է…
Հոնկոնգում ցույցերի ֆոնին հատուկ ջոկատ է կազմվել
Հոնկոնգում 80 մարդուց բաղկացած հատուկ ջոկատ կձևավորվի: Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը: Ակնկալվում է, որ զինյալներ կներգրավվեն նաև Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամի նստավայրը պաշտպանելու համար: Հատուկ ջոկատում կամավորական հիմքով կընդունվեն ուժայիններ, որոնք ապստամբությունները և բանտերում խռովությունները ճնշելու պատրաստվածություն են անցել: Նշենք, որ երկրում հակակառավարական բողոքի ակցիաները շարունակվում են։ Ցուցարարների հիմնական մասն…
Հոնկոնգի հակակառավարական ցույցի մասնակիցները ծրագրում են խափանել օդանավակայանի աշխատանքը
South China Morning Post-ը հաղորդում է, որ հակակառավարական ցույցի մասնակիցները ծրագրում են նոր հավաք անցկացնել` փորձելով խափանել Հոնկոնգի միջազգային օդանավակայանի աշխատանքը: «Ղեկավարությունը տեղյակ է Սեպտեմբերի 7-ին օդանավակայանի աշխատանքներն արգելափակելու փորձերի մասին»,- նշվում է օդանավակայանի կայքում: Հոնկոնգի կենտրոնից դեպի օդանավակայան ուղևորվող արագընթաց գնացքները չեղարկել են միջանկյալ կանգառները անվտանգությունն ապահովելու նպատակով: Ոստիկանները տեղյակ են ցուցարարների ծրագրերի մասին…
Հոնկոնգի բնակիչները բրիտանական ոսկե վիզաներ են գնում
Հոնկոնգի հարուստ բնակիչները բրիտանական ոսկե վիզաներ են գնում, գրում է South China Morning Post-ը: Հարուստ հոնկոնգցիները, Հոնկոնգում աճող քաղաքական անկարգությունների ֆոնին, իրենց ընտանիքների համար ներդրումներ են անում Մեծ Բրիտանիայի ոսկե վիզաներ գնելով, գրում է պարբերականը՝ հղում անելով միգրացիայի հարցերով զբաղվող փաստաբաններին և անշարժ գույքի գործակալություններին: Brexit-ի պատճառով արժեզրկված բրիտանական ֆունտի պայմաններում անձնագրի համար վճարը 2…
Հոնկոնգի ակցիաների առաջնորդները բերման են ենթարկվել
Օգոստոսի 30-ին Հոնկոնգում բերման են ենթարկվել «Դեմոսիստո» կուսակցության ակտիվիստներ Ջոշուա Վոնգը և Ագնես Չոուն։ Նրանց մեղադրում են ապօրինի հավաքներ կազմակերպելու և դրանց մասնակցելու կոչեր անելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է South China Morning Post-ը, հայտարարել է ոստիկանությունը։ Երկու ակտիվիստներին առաջադրված մեղադրանքները կապված են հունիսի 21-ին բազմահազարանոց ցուցարարների կողմից ոստիկանության բաժանմունքի պաշարման հետ: Հրատարակությունը նշում…
Կապիկը փորձել է փախչել կենդանաբանական այգուց. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չինական Հենան նահանգում կենդանաբանական այգու աշխատակազմն անհանգստացած է իրենց մոտ բնակվող կապիկներից մեկի պահվածքով։ Այս մասին հաղորդում է South China Morning Post պարբերականը: Աշխատողները պատմում են, որ «շատ խելացի» պրիմատը վանդակապատ տարածքից փախչելու միջոց է գտել: Վերջին մի քանի ամիսների ընթացքում կապիկն «աշխատում է» վանդակի մեջ ցրված քարերով: Ի տարբերություն մյուս ցեղակիցների, կենդանին սովորել էր…
Հոնկոնգում ցուցարարները կոչ են անում կանխիկացնել փողերը․ South China Morning Post
Հոնկոնգում հակակառավարական ցուցարարներն անցել են նոր մարտավարության. նրանք սոցիալական ցանցերի և մեսենջերների միջոցով սկսել են կոչ անել ամբողջ քաղաքում բանկոմատներից զանգվածաբար հանել կանխիկ փողերը, ինչպես նաև սկսել տեղական արժույթը փոխարինել ԱՄՆ-ի դոլարով: Դրանով իսկ նրանք փորձում են վնաս հասցնել մեգապոլիսի ֆինանսական համակարգին և հասնել հոնկոնգյան դոլարի փոխարժեքի թուլացմանը: Այս մասին հայտնել է South China Morning…
Հոնկոնգում ցուցարարները օկուպացրել են օդանավակայանը․ չվերթեր են չեղարկվել
Հոնկոնգի միջազգային օդանավակայանում մեկնման և ժամանման բոլոր չվերթերը չեղարկվել են. պատճառը բազմահազարանոց հակակառավարական ցույցերն են։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ցուցարարներն օկուպացրել են օդանավակայանը, իսկ օդանավակայանի վարչակազմը կարգադրել է մինչև օրվա վերջը բոլոր չվերթերը չեղարկել։ South China Morning Post թերթի փոխանցմամբ՝ այն ինքնաթիռներին, որոնք արդեն օդում են, կթույլատրեն վայրէջք կատարել։ Նշենք, որ 2 ամիս առաջ…














