The guardian
Amazon-ը բարձրացրել է պահեստային աշխատողների աշխատավարձը
Քանի որ կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխարհում աճել է ցանցային գնումների պահանջարկը Amazon ընկերությունը բարձրացրել է ԱՄՆ պահեստների աշխատակիցների համար արտաժամյա վճարները: Ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը Amazon կայքում տեղադրված իր ուղերձում հայտնել է այս մասին, նա մասնավորապես ասել է, որ աժմ իր ժամանակն ամբողջությամբ կետրոնացված է կորոնավիրուսի վրա, բացի այդ նա նաև մտածում է, թե ինչպես…
The Guardian-ի լավագույն լուսանկարների շարքում է ավտոբուսն ախտահանող հայ տղամարդը
Երևանի քաղաքապետարանի տեղակատվական վարչության պետը իր Facebook-ում գրել է. Երևանում ավտոբուսը ախտահանող տղամարդու լուսանկարը հայտնվել Է Guardian-ի լավագույն լուսանկարների ցանկում։ Հիշեցնեմ, որ լուսանկարի հեղինակը՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության լուսանկարիչ Artur Harutyunyan-նն է։ https://www.facebook.com/photo.php?fbid=10219084485535230&set=a.1518221287675&type=3&theater
Հայազգի գրողը ժամանակակից լավագույն հեղինակների ցուցակում է
Հանրահայտ հայազգի գրող Նարինե Աբգարյանը հայտնվել է ժամանակակից լավագույն հեղինակների ցուցակում: Այս մասին հայնում է՝ The Guardian: Նարինե Աբգարյանի հեղինակած գիրքը, որի վերնագիրն է՝ «Երկնքից ընկնում է 3 խնձոր» պատմում է հայկական գյուղական կյանքի մասին: Գիրքը հրատարակվել է Oneworld Publications-ի կողմից և հեղինակին բերել միջազգային ճանաչում:
Նեթանյահուն արդեն փորձում է իշխանական կոալիցիա ստեղծել․ Guardian
Իսրայելում ավարտվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդեն սկսել է իշխանական կոալիցիայի ստեղծման շուրջ բանակցությունները: Այս մասին գրում է The Guardian-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակվելու են հաջորդ շաբաթ: Սակայն, ըստ նախնական տվյալների, վարչապետի «Լիկուդ» կուսակցությունը երկրի խորհրդարանում 36 տեղ կունի: Վերջին տասնմեկ ամսում սրանք արդեն երրորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին:…
Մեղադրանք է առաջադրվել Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարին
Բրիտանիայի Ներքին գործերի նախարարը մեղադրվում է գերատեսչության աշխատակցի նկատմամն հետապնդում իրականացնելու մեջ, այս մասին հայտնում է The Guardian-ը։ Ավելի վաղ BBC- ն հայտնել է, որ Ներքին գործերի նախարար՝ Փրիթի Փաթելը առանց պատճառի բղավել է իր օգնականի վրա և հետո նրան ազատել աշխատանքից։ Նա իր օգնականին հրամայել է «անհետանալ» և «կորել աչքից»: Հիշեցնենք, որ այս դեպքը…
2020-ի Օլիմպիական խաղերը կարող են հետաձգվել Կորոնավիրուսի պատճառով․ The Guardian
Չինաստանը պատուհասած, երկու հազարից ավելի մարդու կյանք խլած և երեք տասնյակ երկրում տարածված կորոնավիրուսը կարող է խոչընդոտել հուլիսին Ճապոնիայում Օլիմպիական խաղեր անցկացումը։ Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը: Միջազգային Օլիմպիական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նշել է, որ վարակի ներկայացրած վտանգի պատճառով առավել հավանական է, որ Խաղերի անցկացումը կչեղարկվի, քան կհետաձգվի կամ այլ վայրում կանցկացվի:…
Անտարկտիկայում օդի ջերմաստիճանը առաջին անգամ բարձրացել է +20 աստիճանից․ Guardian
Բրազիլիայի գիտնականներն առաջին անգամ Անտարկտիկայում, ըստ Ցելսիուսի սանդղակի, գրանցել են օդի +20,75 ջերմաստիճան: Այս մասին գրում է The Guardian պարբերականը: Նման ջերմաստիճան գրանցվել է փետրվարի 9-ին Սեյմուր կղզում: Գիտնականներն այն «անհավանական և անոմալ» երևույթ են անվանել: Ռեկորդային ցուցանիշը գրեթե մեկ աստիճանով բարձր է 1982 թվականի հունվարին Սիգնյու կղզում գրանցված ջերմաստիճանից: Այդ ժամանակ օդը տաքացել էր…
Ջեֆ Բեզոսը 165 միլիոն դոլար ռեկորդային գնով ԼԱ-ում գնել է առանձանտուն (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը նոր անշարժ գույք է ձեռք բերել։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը Լոս Անջելեսի ամենաթանկ առանձնատան մասին է: Բևեռլի Հիլզում գտնվող առանձնատան համար, որը նախկինում պատկանել է Warner Bros. կինոստուդիայի նախագահ Ջեք Ուորներին, Բեզոսը վճարել է 165 մլն դոլար: Աշխարհի ամենահարուստ մարդն առանձնատունը գնել է մեդիամագնատ…
Հոնկոնգում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հոնկոնգում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Չինաստանի տարածքում զոհերի թիվը գերազանցել է 420-ը: Մահացածը 39-ամյա տղամարդ է, որը համաճարակի էպիկենտրոն Ուհանում է եղել հունվարի 21-ին, ինչից հետո Հոնկոնգ է վերադարձել: Պարզվել է, որ նրա մայրը վարակակիր է եղել: Այժմ Հոնկոնգում հաստատվել է կորոնավիրուսով վարակման…
ԻՊ-ն ամրախնդում է դիրքերը Մերձավոր Արևելքի կենտրոնում․ ՄԱԿ-ը ահազանգում է
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ամրապնդում է իր դիրքերը Մերձավոր Արևելքի կենտրոնական հատվածում և դրան զուգահեռ շարունակում է հարված իրագործելու շուրջ հնարավորություններ փնտրել տարածաշրջանի արևմտյան հատվածում։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ը՝ զեկույց ներկայացնելով Անվտանգության խորհրդին։ Զեկույցը հիմնված է հետախուզական տվյալների վրա: Նշվում է, որ ԻՊ ահաբեկիչներն օգտվում են Սիրիայում և Իրաքում անվտանգության ուժերի թույլ լինելուց…
Ամերիկան ծաղկում է․ Թրամփը ելույթ է ունեցել Դավոսում
Շվեյցարական Դավոսում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի շրջանակում ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը համաշխարհային էլիտայի ներկայացուցիչների առջև հայտարարել է, որ «ամերիկյան երազանքը» դարձյալ վերադառնում է, և որ այժմ այն ավելի մեծ է ու առաջվանից ավելի լավը: Թրամփը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում…
Հայտնի է ԻՊ նոր պարագլուխի անունը․ The Guardian
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր պարագլուխ է դարձել նրա գաղափարախոսներից մեկը՝ Ամիր Մուհամեդ Սաիդ Աբդել Ռահման ալ Մաուլյան։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով հատուկ ծառայությունների աղբյուրներին։ Պարբերականը Ամիր Աբդել Ռահմանին անվանում է ԻՊ առաջնորդներից մեկը, որը մոտ է եղել խմբավորման նախորդ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին։ ԻՊ նախկին և ներկայիս պարագլուխները ծանոթացել…
Պյոնտեկը հայտնվել է Տոտենհեմի ու Ասթոն Վիլայի ուշադրության կենտրոնում
«Միլանի» հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկով հետաքրքված են անգլիական 2 ակումբներ։ Մի կողմից լեհ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար պայքարում է «Ասթոն Վիլան», որը պատրաստ է Պյոնտեկի համար վճարել 30 միլիոն եվրո, մյուս կողմից էլ «Տոտենհեմն» է ցանկանում ակումբում տեսնել Պյոնտեկին, քանի որ թիմի հարձակվող Հարի Քեյնը վնասվածքի պատճառով կազմից դուրս է մնացել։ Այս մասին հաղորդում է The…
Նավթի գինը կտրուկ աճել է Մերձավոր Արևելքում իրադրության ֆոնին
Իրանի կողմից Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծումից հետո եվրոպական և ամերիկյան շուկաներում նավթի գինը կտրուկ աճել է: Այս մասին հաղորդում է Guardian-ը: Պարբերականը գրում է, որ իրանաամերիկյան հավանական պատերազմի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին նավթի գինն աճել է 4%-ով: Brent նավթի գինը հասել է 1 բարելի դիմաց 70 դոլարի: Նմանատիպ բարձր ցուցանիշ է արձանագրել նաև West…
Բրիտանիան շատ է կենտրոնանում Եվրոպայից իր տարբերությունների վրա․ Թիմերմանս
Մեծ Բրիտանիան, միևնույն է, Եվրոպայի մաս է մնալու: Այս մասին, ինչպես գրում է The guardian-ը, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի տեղակալ Ֆրանս Թիմերմանսը: Բրիտանացի ժողովրդին հղած իր նամակում նա նշել է, որ իրեն «ծեր, լքված սիրեկանի պես» է զգում Եվրամիությունից դուրս գալու Լոնդոնի մտադրության պատճառով: Նա հավելել է, որ «ընտանեկան կապերը» երբեք…















