fbpx
Մշակույթ

Տեղի է ունենալու «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի հայաստանյան պրեմիերան

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ կկայանա Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի հայաստանյան պրեմիերան։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի ներկայացումները Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայում տեղի կունենան հուլիսի 16-ին, 17-ին՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, 19-ին, 20-ին՝ դիրիժոր Սուրեն Շահիջանյանի ղեկավարությամբ: Ներկայացումների սկիզբը ժամը 20:00-ին է։

Ըստ աղբյուրի՝ Գլյուկի 18-րդ դարի այս անմահ օպերան Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի բեմում կհնչի ԵՊԿ Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանի, ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, Ֆրանսիայից ժամանած դիրիժոր Սուրեն Շահիջանյանի, ռեժիսոր Վռամ Կարապետյանի, հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի, խորեոգրաֆ Արման Բալմանուկյանի և ուրիշների ջանքերի շնորհիվ: Նախարարությունից նշում են, որ ներկայացման պաստառի նկարիչը Տիգրան Ձիթողցյանն է։

Նշվում է նաև, որ այս բեմադրության գլխավոր գործող անձինք են Կոնսերվատորիայի լավագույն ուսանողները, իսկ օպերային ներկայացման նվագախումբը՝ վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ