Սպիտակի, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Ամենադիտվածներ

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Կոտայքի, Հրազդանի, Ապարանի, Արմավիրի, Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Սարավանի լեռնանցքում, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ամենաթարմ