Չինաստանի Վենչժո քաղաքի ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը սկսել է տուգանել այն հետիոտներին, ովքեր փողոցը հատում են հեռախոսների էկրանին նայելով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Որոշումն արդեն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Անցորդներին այսուհետ կտուգանեն 10 յուանով (շուրջ 1,5 ԱՄՆ դոլար), եթե հեռախոսի էկրանին նայելով փողոց անցնելու պարագայում նրանք խանգարեն ավտոմեքենաներին կամ մյուս հետիոտներին:
Հունվարի 14-ից 22-ը ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ արձանագրվել է՝ 111 տուգանք և արվել 510 բանավոր զգուշացում: