fbpx
Աշխարհ

Snapchat-ի սեփականատերը տուժել է գովազդի վաճառքի անկման պատճառով

Snapchat սոցիալական հարթակի սեփականատիրոջ բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել այն բանից հետո, երբ նա բաց թողեց եկամուտների ակնկալիքները և նախազգուշացրեց, որ բախվում է «անհավանական դժվարին» պայմաններին:

Ընկերությունն ասում է, որ գովազդատուները կրճատում են համագործակցությունները, քանի որարդյունք չեն նկատում:

Snapchati-ի բաժնետոմսերը Նյու Յորքում սակարկությունների փակումից հետո նվազել են ավելի քան 25 տոկոսով:

Ընկերությունը նաև ասում է, որ iPhone-ների գաղտնիության փոփոխությունները, տնտեսական մարտահրավերները և գովազդատուների համար ավելի կոշտ մրցակցությունը «էապես դանդաղեցրել են» իր եկամուտների աճը:

Այնուամենայնիվ, Snapchat-ի օգտատերերի քանակը հունիսի վերջին աճել են մինչև 347 միլիոն՝ գերազանցելով կանխատեսումները:

Ընկերությունը հայտնում է, որ այժմ նպատակ ունի կրճատել աշխատատեղերը, զարգացնել գովազդային բիզնեսը և գտնել եկամտի նոր աղբյուրներ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ