fbpx
Մշակույթ

«Տուրեցկու երգչախումբը» համերգ կտա Երևանում

Ռուսաստանի ամենահայտնի կոլեկտիվներից մեկը՝ լեգենդար Միխայիլ Տուրեցկու «Տուրեցկու երգչախումբը» Երևանում կներկայանա երկու ինքնատիպ համերգով: Ամբողջ աշխարհում ճանաչված այս երաժշտախումբը, մայիսի 27-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում և մայիսի 28-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում, կներկայացնի ինքնատիպ համերգային ծրագիր:

Կազմակերպիչները տեղեկացնում են, որ «The best» խորագրի ներքո կհնչեն «Տուրեցկու երգչախմբի» երգացանկի լավագույն ստեղծագործությունները: Նշենք, որ սկզբում խումբը Երևանում պետք է հանդես գար միայն մեկ համերգով, սակայն հաշվի առնելով մեծ պահանջարկը, որոշվել է ևս մեկ համերգ ավելացնել:

«Տուրեցկու երգչախումբ»-ը բաղկացած է տասը մենակատարներից: Երաժիշտների երգացանկում ընդգրկված են երգեր` անգլերենով, ֆրանսերենով, իտալերենով, շուրջ այլ տասը լեզուներով: Երգչախմբի այցեքարտն այն է, որ խմբի անդամները կարողանում են իրենց կենդանի կատարմամբ փոխարինել երաժշտական գործիքների: «Տուրեցկու երգչախումբ»-ը երգում է տարբեր ազգությունների, դարաշրջանների, ժանրերի երաժշտություն, ինչն էլ հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին գտնել «իր» երաժշտությունը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ