Թուրքիայում սոցիալական ցանցերը արգելափակվել են

Ամենադիտվածներ

Թուրքիայում սոցիալական ցանցերը արգելափակվել են

Թուրքիայում ժամանակավորապես կասեցվել է մի շարք սոցիալական ցանցերի հասանելիությունը։ Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ «Իդլիբում տեղի ուենցող զարգացումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով» արգելափակվել է Facebook, Twitter, Instagram և Youtube հարթակների հասանելիությունը։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Սահմանափակվել է նաև Whatsapp հավելվածի աշխատանքը, ինչպես նաև՝ համացանցի թուրք օգտատերերի շրջանում մասսայականություն վայելող թուրքական Ekşi Sözlük կայքը։

Արգելափակման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Թուրքիան Իդլիբում կրկին զոհեր ունի։ Մասնավորապես Հաթայի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերի միավորումները Իդլիբում ենթարկվել են Սիրիայի կառավարության օդուժի հարձակմանը, ինչի հետևանքով 9 թուրք զինվոր է զոհվել։

Ողջ աշխարհում ինտերնետի հասանելիության սահմանափակումներին հետևող Netblocks.org-ի հրապարակած տվյալների համաձայն՝ առաջինն արգելափակվել է Twitter-ը։ Հարթակն անհասանելի է փետրվարի 27-ից՝ սկսած ժամը 23։30-ից։ Ավելի ուշ հասանելիության խնդիրներ են ծագել նաև մյուս սոցիալական հարթակների օգտատերերի մոտ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();