Ռոնալդինյոն Պաոլո Մալդինիին համարում է լավագույն պաշտպանը, որի դեմ երբևէ խաղացել է։
«Ես կսկսեմ ամենապարզից. լավագույնը, որի դեմ խաղացել եմ, Պաոլո Մալդինին է: Նա միշտ եղել է լավագույն պաշտպանը, որին ես երբևէ տեսել եմ:
Եվ ես բախտ եմ ունեցել նույնիսկ խաղալ նրա հետ նույն թիմում։ Եվ այսօր մենք ընկերներ ենք, և դա ինձ ավելի է գոհացնում. ես իմ կուռքի ընկերն եմ։
Իսկ ինչ վերաբերում է լավագույնին, ում հետ խաղացել եմ, հարցը բարդ է. Ինձ բախտ է վիճակվել ելույթ ունենալ լեգենդների հետ՝ Ռոմարիո, Ռոնալդո… Ինձ համար դժվար է ընտրել մեկին»,- բրազիլացու խոսքը փոխանցում է ESPN-ը: