fbpx
Մարզեր

Unison Duet-ը Տավուշում նոր ծրագրեր կիրականացնի

ԱՄՆ-ում բնակվող դաշնակահարուհի Շուշաննա Հակոբյանը (Shushana Hakobyan) և ջութակահար, կոմպոզիտոր Ռուբեն Աղիյանն (Ruben Aghiyan) արդեն երրորդ տարին Տավուշի գյուղերին աջակցում են մշակութային հարցերում։

Ամերիկահայ Unison Duet-ը 2016-ից սկսած իրականացրել է համերգ-դրամահավաքներ, որոնց շնորհիվ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի երաժշտական դպրոցը ստացել է պրոֆեսիոնալ գործիքներ, գրականություն, աուդիոսարքավորումներ։ Նախորդ տարի էլ Աչաջրի երաժշտական գյուղում հիմնադրել է ջութակի դասարան, նվիրել գործիքներ և մեթոդական ձեռնարկ։

«Պահենք հայկական սահմանները հոգեպես ամուր» ծրագրի շրջանակներում այս տարի Շուշան Հակոբյանը և Ռուբեն Աղիյանը կազնակերպել են համերգներ Լոս Անջելեսում, Մոսկվայում և Երևանում՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտում։ Հանգանակված գումարով ջութակի դասարաններ կբացվեն Ազատամուտ և Լուսաձոր գյուղերի դպրոցներում։

Երևանյան համերգին մասնակցեցին ինչպես անվանի երաժիշտներ՝ Իրինա Զաքյանը, Հովհաննես Այվազյանը, Վագո Օհանյանը, Նարեկ Օհանյանը և այլոք, այնպես էլ սահմանամերձ Տավուշի դպրոցականներ։
Unison Duet-ն առաջիկայում Տավուշի մարզում նաեւ հանդես կգա համերգով։ Նախաձեռնությունը «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի նախագահ Արմինե Թումանյանինն է (Armine Tumanyan)։

Համերգը տեղի կունենա օգոստոսի 15-ին, Տավուշի մարզպետարանի դահլիճում։

Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ