fbpx
Քաղաքականություն

Ես ուրախ եմ, որ դատարանը կարողացավ իր մեջ ուժ գտնել. Ծառուկյանի փաստաբան

Այսօր` հունիսի 21-ին, դատարանի Շենգավիթի նստավայրի բակում լրագրողներին հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ասաց, որ ինքը ուրախ է, որ դատարանը իր մեջ ուժ է գտել և վեր է կանգնել քաղաքական պրոցեսներից:

«Ակնհայտ էր, որ քաղաքական պրոցեսների այս վերջին օղակը պետք է հանդիսանար դատարանը, ինչը խայտառակություն կլիներ իրավական պետության համար: Այն փաստերը, որ ներկայացվում էին, շատ ակնհայտ էին, որպեսզի կալանավորումը մերժվեր»,-ասաց նա:

Փաստաբանը հավելեց, որ սկզբնական շրջանում իրենք վստահ էին,որ կալանավորում լինելու է, քանի որ պրոցեսներն այդպիսին էին,սակայն դատաքննության ընթացքում որևէ հիմնավոր հակափաստարկ չէր ներկայացվում, և վստահություն ծագեց, որ դատարանն ի վերջո օրինական որոշում կկայացնի:

Երեմ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ դատախազությունը կբողոքարկի դատարանի այս որոշումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ