fbpx
Իրավական

Վերին Գետաշենում բողոքի ակցիա է

Վերին Գետաշենի բնակիչներն այս պահին  բողոքի ակցիա են անում։ Նրանք  պահանջում են, որ Սևանը սնուցող ամենամեծ գետի՝ Արգիճիի վրա կառուցված ՓՀԷԿ-ի տնօրինությունը  կատարի իր խոստումները։   Դրանցից ամենակարեւորն է՝  կարգավորի  ոռոգման ջրի խնդիրը։   Ըստ  բնակիչների՝  տեղի է ունեցել այն, ինչ մինչ կառուցումն էլ, այսինքն՝  2012-2013թթ,  ահազանգում էին բնապահպանները. այն է՝  Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ կառուցելու հետեւանքով Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ (Մադինան, Ներքին Գետաշենը, Վերին Գետաշենը, Վաղաշենը, Գեղհովիտը) կարող են մնալ առանց ոռոգման ջրի։

Ի դեպ,  այս տարիների  ընթացքում մի քանի անգամ պայթել են  Արգիճի փոքր ՀԷԿ-ի խողովակները,որի հետեւանքով վնասվել է  գյուղացու բերքը։

Աղբյուր՝ https://www.a1plus.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ