fbpx
Աշխարհ

Վհուկների որսը պետք է ավարտվի․ Դոնալդ Թրամփ

«Վհուկների որսը» պետք է հենց հիմա դադարեցվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն պաշտոնազրկում հայտարարելու հարցի շուրջ ԱՄՆ-ի Կոնգրեսում հերթական լսումների ֆոնին։

«Այդ «վհուկների որսը» պետք հենց հիմա ավարտվի: Դա վատ է մեր երկրի համար»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Թրամփի իմպիչմենտի ընթացակարգի շրջանակներում ունկնդրումների հերթական փուլը: Ի թիվս ուրիշների՝ կոնգրեսականների հարցերին պատասխանել է Եվրամիությունում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Գորդոն Սոնդլանդը: Նրա ցուցմունքները, ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներից շատերի կարծիքով, ուժգին հարված են դարձել Թրամփի վարչակազմին: Մինչդեռ Թրամփը հավաստել է լսումներին Սոնդլանդի բերած, իր կարծիքով, հանգուցային մեջբերման ճշտությունը: Սոնդլանդն ԱՄՆ-ի Կոնգրեսի հետախուզության կոմիտեում հայտարարել է, որ Թրամփը, խոսելով իր հետ, հավաստիացրել է, որ ինքը ոչինչ չի ցանկանում Ուկրաինայից:

«Ես ոչինչ չեմ ցանկանում: Ես ոչինչ չեմ ցանկանում: Ես ծառայության դիմաց ծառայություններ չեմ ցանկանում»,-հաստատել է Թրամփը Սոնդլանդի մեջբերումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ