Երևանի կենդանաբանական այգին հայտնել է, որ այգու տերարիումը նոր բնակիչներ ունի՝ Կարմիր Ատերինան և Հնդկական դանակը։
«Հնդկական դանակ ձուկը, չնայած անվանմանը, բնության մեջ հանդիպում է Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրների քաղցրահամ ջրերում։ Անվանումը ստացել է մարմնի ձևի պատճառով, որը բնության մեջ կարող է հասնել գրեթե 1 մետր երկարության և ունենալ մոտ 5 կգ քաշ, իսկ ակվարիումներում կարող է հասնել մինչև 50 սմ երկարության։ Բավական երկարակյաց ձուկ է, կարող է ապրել մոտ 15 տարի:
Իսկ Կարմիր Ատերինան (Glossolepis incisus) հանդիսանում է Նոր Գվինեա կղզու էնդեմիկներից: Այնտեղ այս ձկնատեսակն ապրում է ընդամենը մեկ լճում։ Իր վառ գունավորման և հանգիստ բնավորության պատճառով Կարմիր Ատերինան դարձել է ակվարիումային ամենասիրված ձկնատեսակներից մեկը։ Այս ձկներն ապրում է ոչ մեծ խմբերով, հիանալի են գոյատևում այլ ձկնատեսակների հետ։ Ամենակեր են: Մարմնի երկարությունը հասնում է մինչև 15 սմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։