fbpx
Կառավարություն

Փաշինյանի կարծիքով՝ ոչ աշխատանքային օրերի հարցը պետք է հանրային լայն քննարկում անցնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ոչ աշխատանքային օրերը, հատկապես Ամանորին հաջորդող օրերը կրճատելու հետ կապված հարցը պետք է դրվի հասարակական լայն քննարկման:

Կառավարության նիստում այդ հարցը բարձրացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այդ գաղափարը բավականին հին է, կարծում եմ, որ կարիք ունենք այդ թեմայով քննարկում ունենալու և հասկանալու, թե ինչ անելիքներ կան այդ տրամաբանության շրջանակում: Դա մի հարց է, որ պետք է ոչ միայն կառավարության, այլ նաև հանրային լայն քննարկում ունենա: Իմ անձնական կարծիքն այն է, որ այդտեղ խնդիր ունենք: Սա մի հարց է, որ պետք է լայն հանրային քննարկում անցնի, ունենանք կոնսենսուսային կամ դրան մոտ լուծում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ