fbpx
Իրավական

Որդին պատահաբար կրակոց է արձակել հոր ուղղությամբ. բացահայտում

ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 7-ին «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ ստացվեց, որ մահացած քաղաքացու են տեղափոխել։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողներն անմիջապես ճշտեցին մահացածի ինքնությունը՝ 65-ամյա Խաչիկ Սաֆոյան։ Մահացել էր հրազենային վիրավորումից։

Ոստիկանների միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը տղամարդն իր որդու հետ որսի է գնացել։ Մեքենա նստելիս որդին պատահաբար կրակոց է արձակել հոր ուղղությամբ, ինչի հետևանքով 65-ամյա տղամարդը մահացել է։

36-ամյա որդին կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Գավառի բաժին։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական ողորկափող երկու հրացան։

Նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ