Հայտնի է Ոսկե Գնդակի հանձնման արարողության օրն ու գլխավոր հավակնորդների անունները

Ամենադիտվածներ

57019446_10155838120112434_2976685435918483456_n

Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե Գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝  Փարիզի Շատլե թատրոնում:

Հաղթողը հայտնի կդառնա Եվրոպայի 180 սպորտային լրագրողների քվեարկության արդյունքում:

Այս տարի մրցանակի հաղթողի գլխավոր հավակնորդներ են համարվում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը:

Հիշեցնենք, որ հեղինակավոր մրցանակը տրվում է 1956թ-ից, իսկ «Ոսկե Գնդակի» առաջին հաղթողը անգլիացի Սթենլի Մետյուզն է:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ