Երեկ՝ նոյեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 07։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Հարություն Ա․-ն իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոց, Բաղրամյան և Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 15-ամյա Նունե Մ․-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ժամանած շտապօգնության բժիշկների հետ վիրավորին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության, քննչական կոմիտեի աշխատակիցները, պարեկները։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանում։