Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսային վարակման 471 նոր դեպք, ապաքինվել են ևս 278-ը։
Այս մասին հայտնում է StopCov.ge հատուկ կայքը։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում հաստատվել է COVID-19-ի 7564 դեպք, որոնցից առողջացել են 3992-ը, իսկ մահվան ելքով են եղել 48-ը։
