Հեղինակավոր Whoscored պորտալը Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Լատվիա-Հայաստան խաղից հետո ներկայացրել է երկու թիմերի խաղացողների գնահատականները։
Մեր թիմի կազմում ամենաբարձր՝ 7,7 գնահատականը ստացել է պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Ամենացածր գնահատականը ստացել է Տիգրան Բարսեղյանը՝ 5,9։
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Լատվիայի թիմի ավագ, միակ գոլի հեղինակ Դանիելս Բալոդիսը՝ 8,4 գնահատականով։