fbpx
Գիտություն

Խելացի ժամացույցներն ոչ էֆեկտիվ են մարզիկների համար

The Verge-ի հեղինակները քննադատել են ժամանակակից խելացի ժամացույցները։ Այս մասին հայտնում է լրատվամիջոցի կայքը։

Ըստ պորտալի սյունակագիր Վիկտորյա Սոնի՝ հայտնի ապրանքանիշերի խելացի ժամացույցներն ունեն ակտիվության ոչ էֆեկտիվ գործառույթ, որը պայմանավորված է մոդելների մեծ մասի ֆիզիկական կոճակների բացակայությամբ։

Հեղինակը օրինակ է բերել մի իրավիճակ, երբ մարզիկը վազում է, լողում է լողավազանում կամ հեծանիվ է քշում։ Անցած տարածությունը, զարկերակը կամ այրված կալորիաների քանակը ստուգելու համար օգտատերը պետք է շփվի ժամացույցի սենսորային էկրանի հետ՝ սրբել ձեռքը կամ հանել ձեռնոցը։ Բարդ մենեջմենթի պատճառով լրագրողը նման ժամացույցներն անպետք է անվանել։

«Վազքի ընթացքում ես ստիպված էի շատ անգամ կանգ առնել, որպեսզի հաջողությամբ շրջեմ մի քանի մենյու միայն վիճակագրությունը դիտելու համար», – ասում է Սոն Apple Watch-ի հետ կապված իր փորձի մասին: Մասնագետի խոսքով՝ նման խնդիր բացակայում է պրոֆեսիոնալ մարզիկների համար նախատեսված ժամացույցներում՝ օրինակ՝ Polar-ում կամ Garmin-ում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ