Խմիչքներ, որոնք կարող են նվազեցնել կորոնավիրուսով վարակման վտանգը

Ամենադիտվածներ

Շամպայնի, կարմիր և սպիտակ գինու սպառումը կարող է նվազեցնել կորոնավիրուսով վարակման վտանգը: Սա պարզել են չինացի գիտնականները, հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Nutrition ամսագրում:

Գիտնականները մասնակիցներին բաժանել են 3 խմբի՝ չխմող, նախկինում ալկոհոլ օգտագործած և մինչ օրս էլ սպառող մարդիկ:

Ըստ արդյունքի՝ SARS-CoV-2 վիրուսից ամենամեծ պաշտպանություն ունեն մարդիկ, որոնք գերադասում են կարմիր գինի: Շաբաթական մեկից մինչև 5 բաժակ ըմպելիք օգտագործելու պարագայում 17 տոկոսով նվազում է վարակման վտանգը:

Սպիտակ գինու և շամպայնի սիրահարները, որոնք մեկից մինչև 4 բաժակ են սպառում շաբաթական, 8 տոկոսով ավելի քիչ են հիվանդացել, սակայն չափազանց շատ ծավալով սպառման դեպքում (շաբաթական ավելի շատ 5 բաժակ) «պաշտպանիչ ազդեցությունը» գրեթե անփոփոխ է եղել:

Գարեջուր, սիդր կամ թունդ ոգելից խմիչքներ օգտագործողների մոտ՝ անկախ քանակությունից, վարակման վտանգը 28 տոկոսով ավելի բարձր է եղել:

Ամենաթարմ