Սպորտ

ԽՄՕՄՄ-ի թիմը դարձել է վոլեյբոլի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն

Ավարտվել է վոլեյբոլի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցել է 5 թիմ՝ ԽՄՕՄՄ, «Վան», «Արցախ», ՀՊԼՀ և «Ավան»:

Նոյեմբերի 13-ին՝ առաջնության վերջին օրը, կայացել է կենտրոնական՝ ԽՄՕՄՄ-«Վան» հանդիպումը: Գերլարված պայքարում Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը հաղթել է 3:2 հաշվով և չորրորդ անգամ հռչակվել ՀՀ վոլեյբոլի կանանց բարձրագույն խմբի չեմպիոն:

Առաջնությունում երրորդ տեղը գրավել է «Արցախը», չորրորդ տեղում ՀՊԼՀ-ն է, իսկ հինգերորդում՝«Ավանը»:

Մրցանակակիր թիմերը պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և արժանացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամական պարգևներին:

Հիշեցնենք, որ վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնության չեմպիոն էր դարձել «Արցախը», որը վճռորոշ խաղում 3:1 հաշվով հաղթել էր ԲԿՄԱ-ին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ