ՀՀ Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նիստը։
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին պատգամավորները, մասնավորապես, երկրորդ ընթերցմամբ հաստատել են մի շարք օրենսդրական լրացումներ։ Դրանց թվում են.
Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 99, դեմ՝ 4),
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ընթացակարգային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (միաձայն),
Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 112, միաձայն):
Բացի դրանից՝ առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև «Ընդերքի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 108, միաձայն)։