fbpx
Սպորտ

Լիվերպուլը ֆինանսապես խոշոր առաջարկ է կատարել Բենֆիկային

«Լիվերպուլը» հերթական գերխոշոր առաջարկն է կատարել «Բենֆիկային»՝ կապված Դարվին Նունյեսի տրանսֆերի հետ։

Ինչպես տեղեկացնում է Record-ը, այս անգամ մերսիսայդցիները 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար առաջարկել են 100 միլիոն եվրո։

Նշվում է, որ ուրուգվայցին արդեն իսկ տվել է իր համաձայնությունը և շուտով կարող է դառնալ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ։

Ըստ աղբյուրի՝ անգլիական գրանդի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ակումբի ղեկավարությանը խնդրել է հարկ եղած դեպքում «զոհաբերել» այլ տրանսֆերներ, միայն թե իրականանա Նունյեսի գործարքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ